Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին

Հայաստանը վաղուց մտել է ընտրական գործընթացի մեջ։ Բուն քարոզչության մեկնարկն ըստ օրենսդրության կտրվի մայիսի սկզբին, բայց հիմնական ուժերն արդեն մտել են թեմայի մեջ։

Համացանցն ու եթերները ողողված են քաղաքական գովազդներով։ Քաղաքական ուժերն այցեր են կազմակերպում։ Բոլորը դարձել են մարդկանց հետ շփվող, հասարակ մարդու դարդ ու ցավով ապրող, փողոցում քայլող և այլն։

Հասկանալի է, որ նախընտրական փուլը որոշակի վարքագիծ ու ակտիվություն է պահանջում։ Բնական է, որ քաղաքական ուժերն արձագանքում են պահանջարկին ու ակտիվանում։

Խնդիրն այն է, թե ինչպես է հեռացվելու Նիկոլ Փաշինյանը։

Ոչ նիկոլական որևէ ուժ չունի 50 և ավելի տոկոս հավաքելու հնարավորություն։ «50 պլյուսի» մասին հայտարարությունները զուտ քարոզչական են․ տակը հիմք չկա։ Այլ հարց է, որ ԱԺ ընտրությունների անցողիկ շեմի հաղթահարման հնարավորություն ունեցող ոչ նիկոլական ուժերը կարող են ավելի շատ քվե հավաքել և վերջնարդյունքում համատեղ ունենալ «50 պլյուս»։

Հանրության ճնշող մեծամասնությունն ուզում է իշխանափոխություն։ Մի մասն ուզում է շատ ագրեսիվ ձևով, մյուս մասը՝ հանդարտ։ Բայց բոլորն էլ ուզում են պրծնել Նիկոլ Փաշինյանից։ Վերջինս գիտի այդ մասին ու դրա համար էլ բառիս բուն իմաստով դուրս է եկել մայրուղի՝ «տռաս»։

Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը

Նիկոլ Փաշինյանը գիտի, որ շատ ցածր քվե ունի Երևանում ու խոշոր քաղաքներում։

Նիկոլի ձայները գյուղերում են և 65+ տարիքային խմբում։ Դա է պատճառը, որ նա նպատակային աշխատում է հենց այդ հատվածներում։ Նա փաստացի ընտրակաշառք է բաժանում՝ պետական միջոցների հաշվին։ Տարվա կեսից պետբյուջեով չնախատեսված թոշակային բարձրացումն ընտրակաշառք է։ Պետական պարտքի ավելացման հաշվին առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նույնպես ընտրակաշառք է։ Լավ է, իհարկե, որ տարեցները օգնություն են ստանում, բայց դա ակնհայտորեն նախընտրական տրամաբանությամբ է արվել։

Նիկոլի մարտավարության մյուս մասը ցածր ընտրական մասնակցությունն է։ Ինքը վարչական ու այլ ապօրինի ռեսուրսների կիրառմամբ հավաքելու է շատ կոնկրետ քվեներ։ Այդ քվեների առավելագույն քանակը տատանվում է 400–450 հազարի միջակայքում։ Եթե քիչ մասնակցություն լինի, ապա այդ թվերը բարձր տոկոս կկազմեն և հակառակը։ Դրա համար էլ Նիկոլին ձեռնտու է 1 միլիոնի կարգի մասնակցությունը, որպեսզի հարակից փոշիացված քվեների հանրագումարով կարողանա «50 պլյուս» ապահովել։

Ոչ նիկոլական ուժերի մարտավարությունը

Վերևում նշված նիկոլական մարտավարությունն արդեն ցույց է տալիս, թե ինչ մարտավարություն պետք է որդեգրեն ոչ նիկոլական ուժերը։ Ընտրական բարձր մասնակցություն ապահովելը պետք է լինի նրանց հիմնական գործը։

1.250.000–ից ավելի ցանկացած մասնակցության թիվ հանգեցնելու է իշխանափոխության։ «Գյումրի-2» օպերացիան հնարավոր է միայն բարձր մասնակցության դեպքում։

Պայքար Երևանի համար

Դատելով ամենից՝ ընտրության ելքը հիմնականում վճռվելու է Երևանում։ Մեծ դեր են ունենալու նաև Գյումրու, Վանաձորի, Էջմիածնի, Գավառի, Կապանի քվեարկությունների արդյունքները։ Բայց կրկնեմ՝ հարցը վճռվելու է Երևանում։

Ոչ նիկոլական ուժերից միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է գյուղերում մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մյուսները Նիկոլին մրցակից են քաղաքներում։ Իսկ կոնկրետ Երևանում բոլորն էլ փորձելու են քվե ստանալ։ Բայց եթե երևանցին չտեսավ լիդեր, թիմ, ծրագիր, խոսույթ, ապա մեծ մասնակցություն չի ապահովի, ինչը լրջորեն կազդի ընտրության ելքի վրա։

Ըստ կանխատեսումների՝ Երևանում ընտրությանը մասնակցելու է 450-500 հազար ընտրող։ Նիկոլը կարող է հավակնել առավելագույնն այդ քվեների 1/3–ին։ 2/3–ը ոչ նիկոլականներինն է։ Հարցն այն է, որ Երևանի բծախնդիր ընտրողը պետք է իր ճաշակին ու ոճին համապատասխան առաջարկ ստանա։ Եթե դա չեղավ, ապա ընտրության ցածր մասնակցություն կլինի ու դա շատ վատ հետևանքների կբերի։

Երևանում բոլոր ուժերն էլ քվեների որոշակի քանակ կունենան։ Հարցն այն է, թե ինչքան կհավաքեն հիմնական ոչ նիկոլական ուժերը։

Մի խոսքով, սպասվում է կռիվ Երևանի համար։ Երևանում է որոշվելու ընտրության ու Հայաստանի ճակատագիրը։

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>