Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ

Հետաքրքիր է, Գագիկ Հարությունյանը Արմեն Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ ազգակցական կապեր չունի՞

Երեկվա ԱԺ-ի քննակրումները մի հետաքրքիր փաստի ուշադրության արժանացրին: Պարզվում է «Հայաստանում բոլորը բոլորի հետ բարեկամ են»: Այդ միտքն էր հայտնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով իր բազմաթիվ ու բազմաբնույթ ազգակցական կապերի մասին: Իսկ որ դրանք իրոք որ բազմաթիվ են, ակնհայտ է: Դատեք ինքներդ, Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Գագիկ Հարությունյանին զարմիկի հետ: Միաժամանակ, պարիտետը պահպանված է նաև Տաշիրների մասով, և մասնավորապես, Գագիկ Հարությունյանի եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, ներկայիս վարչապետ Կարեն կարապետյանի փեսան է և աշխատում է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնում:

Բացի այդ, Գագիկ Հարությունյանի տոհմը լայն ներկայություն ունի նաև ուժային կառույցներում: Նրա եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալն է, իսկ որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Իսկ քրոջ՝ Շամամ Հարությունյանի փեսան է Արտաշես Բեգլարյանը՝ ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալը: Ի դեպ, անգործ չէ մնացել նաև Շամամը, նա այսօր զբաղեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Բայց Գագիկ Հարությունյանը «հեռատես» լինելով, «դիվերսիֆիկացրել է» իր կապերը նաև ընդդիմության դաշտում: Ներկայիս ՍԴ նախագահը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր խնամին է, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը Գագիկ Հարությունյանի հարսն է:

Մնում է պարզել, թե ինչու՞ Գագիկ Հարությունյանը ազգակցական կապեր չունի «4-րդ հանրապետության 1-ին նախագահ» Արմեն Սարգսյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Չէ որ նրանք էլ են այսօր կատարում առանցքային դեր: Կամ դա վտանգավոր քաղաքական «բացթողում է» Գագիկ Հարությունյանի կողմից, կամ էլ վերը նշված գործիչները ապագայում լուրջ դերակատարում, այնուամենայնիվ, չեն կարող ունենալ, և իզուր տեղը նրանց հետ բարեկամական կապեր հաստատել իմաստ չունի: Փաստորեն ստացվում է, անկախ ամեն ինչից, Գագիկ Հարությունյանի տեղը ցանկացած իշխանական կոնֆիգուրացիայի փոփոխության պարագայում «բրոնյա է» արված՝ անկախ սահմանադրական կարգից ու ձևից:

Սակայն ներկայիս ՍԴ նախագահն իր ամբիցիաների մեջ «համեստ է», քանզի շատ լավ հասկանում է, որ նույնիսկ այս բազմաբնույթ ու դիվերսիֆիկացված կապերի պարագայում էլ «մեծ» ամբիցիաներ ունենալը վտանգավոր է: Փաստը իր աչքի առաջ է, երբ բազմաթիվ խնամիական կամ քավոր-սանիկային հարաբերությունները առ ոչինչ են դառնում, երբ գործը հասնում է «մեծ խնդիրների» լուծմանը և «բամփոցը» դառնում է անխուսափելի:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>