Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
26
Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Պատերազմ Արցախում
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Մինչև հունիսի 7-ը Ալենը դեռ էլի հայհոյելու, թքելու լիցենզիա ունի՝ Փաշինյան Նիկոլի կողմից տրված Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Քաղաքական ղեկավար, որը չի կարողանում կառավարել իր էմոցիաները. սա Ադրբեջանի համար նվե՞ր է, թե՞ ոչ։ Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, նախատեսվում է ավարտել 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Փաշինյանը մի քանի օր առաջ իմ զnhված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած», հետո էլ՝ ներողություն է ասում, ի՞նչ ներողություն. Իգոր Սարգսյան Բագրատ Սրբազան. Նրանք զրպшրտիչներ են, նրանց համար ՀՀ որևէ քաղաքացու կյանքն արժեք չունի Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել (տեսանյութ) Առնետները՝ որպես սկյուռներ, լցվել են երևանյան փողոցներ (տեսանյութ) Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելnւ է մեզ վրա, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են «Ես եմ հանդիպում խնդրում, բա հո ՌԴ նախագա՞հը չպետք է խնդրի». Փաշինյանը հաստատեց՝ երկաթուղու հարցում ՌԴ-ից դեռ չեն ասել «եկեք տենց անենք» Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Ինձ համար պարզ է, որ նախարարությունը «ժամանակ է ձգում» և խոստումներից ոչ մեկը չի իրականացնելու. Գևորգ Գրիգորյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1750-ը «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Ահազանգ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ»

Փաշինյանն այդքան շուտ է սկսել իր քարոզարշավը, որովհետեւ տիրապետում է իրական թվերին եւ տեսնում է, որ իրենք վերընտրվելու որեւէ հնարավորություն չունեն՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ի տարբերություն նախկին նախագահների, ինքն ուղղակի հնարավորություն չունի իշխանությունը կորցնելուց հետո ինչ-որ ձեւ հանգիստ ապրել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, այսինքն՝ սա իր համար կյանքի եւ մահու հարց է: Տեսնելով իրական թվերը, ինքն ուղղակի խուճապի մեջ է հայտնվել, եւ այն, որ մտնում է մետրո, տարբեր շրջաններ գնում, մարդկանց հետ ուզում է շփվել, ուղղակի փորձում է ինչ-որ ձեւ վերականգնել իր ինչ-որ վարկանիշ, այն վարկանիշը, որ ինքն ունեցել է 2018 թվականին կամ նույնիսկ 2021 թվականին: Հիմնական հնարքները հետեւյալն են․ ինքը հասարակ մարդ է եւ հասարակ մարդկանց շահերն է պաշտպանում եւ առաջ եթե խոսում էր թալանի մասին, հիմա ինքն ուզում է ասել՝ գիտեք, ես ձեզ նման պեռաշկի եմ ուտում: Քանի հոգու վրա դա կաշխատի՝ ես չեմ կարող ասել:

Ինքը վաստակաշատ հանգստի չի կարող գնալ, քանի որ չի կարող բազմաթիվ հարցերի պատասխանել: Կարծում եմ, ապրիլին իր վարկանիշն ավելի շատ կիջնի, ինչը խուճապ կառաջացնի իր թիմի մոտ, եւ ընտրություններին ընդառաջ հնարավոր է թիմը փլուզվի: Երկրորդը․ ինքը փորձում է 2021 թվականի տեխնոլոգիան օգտագործել՝ խաղաղության եւ պատերազմի, եթե դա այն ժամանակ մարդկանց վրա ազդում էր, ապա հիմա շատ գռեհիկ է ստացվում, եւ հասկանալի է, որ սա Ալիեւի հետ միասին համատեղ օպերացիա է կազմակերպել: Ինքն ասում է՝ պատերազմ կլինի, Ալիեւը սպառնում է, որ պատերազմ կլինի վեց ամսից հետո, եթե Հայաստանն իրեն ճիշտ չպահի, այսինքն՝ Ալիեւն է փորձում որոշել, թե ով Հայաստանում իշխանություն կլինի»,-ասաց Դանիելյանը:

Քաղաքագետը նկատում է, որ այս՝ պատերազմով շանտաժը շատ գռեհիկ է, իր այս պահվածքը պանիկայի արտահայտություն է ու գնալով ինքն ավելի շատ սխալներ է թույլ տալու, ինչի հետեւանքով իր թիմը կսկսի հասկանալ, որ իրենից պետք է տարանջատվել, եւ յուրաքանչյուրը կփորձի իր հարցերը լուծել անջատ ու ավելի չմխրճվել այս անօրինականությունների մեջ, որն անում է գործող վարչապետ կոչվող այս անձը: Պատերազմով շանտաժն Ալիեւի հետ պայմանավորված խաղ է, ըստ Դանիելյանի, Ալիեւին անհրաժեշտ է, որ Փաշինյանը վերարտադրվի, որ հետագայում զիջումներ լինեն, եւ միասին փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Ալիեւը հայտարարում է, որ այս պահին ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց վեց ամիս հետո կարող է իր տեսակետը փոխել:

«Եվ սա այս միտքը վերցնում է, ասում է՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու, հոգեբանորեն ինքը փորձում է հիշեցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, այսինքն՝ այս սեպտեմբերին նույնպես պատերազմ կլինի: Սա շանտաժ է, որովհետեւ Ադրբեջանը չի որոշում՝ Հայաստանի հետ պատերազմ կլինի, թե ոչ, ոչ էլ 2020 թվականին է Ադրբեջանը որոշել: Դա աշխարհաքաղաքական գործողություն էր, եւ Ադրբեջանին աջակցում էին Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Պակիստանը եւ այլն։ Դա ուներ որոշակի նպատակ, եւ հենց իրենց աջակցության շնորհիվ կարողացավ Ադրբեջանը հաջողության հասնել, եւ նաեւ Հայաստանի գործող վարչախմբի շատ տարօրինակ գործողությունները, որը գուցե ապագայում պարզաբանվի հասարակությանը, թե դա ինչ էր նշանակում, ինչու ինքը պատերազմի տարավ Հայաստանը: Սա հերթական շանտաժն է, եւ այս գործող իշխանությունը, գործող վարչապետն այս շանտաժին գնում է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>