Կադրային փոփոխություններ ՆԳՆ–ում և ՆԳՆ ոստիկանությունում. Ի՞նչ պաշտոններում են նշանակվել ազատված պաշտոնյաները
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով, կադրային փոփոխություններ են կատարվել ՆԳՆ ոստիկանության համակարգում։ ՆԳՆ–ից հայտնում են, որ կատարվել են հետևյալ փոփոխությունները.
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։
Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական»։

