Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է

ԱՆԻՖ-ից մինչև Երևանի քաղաքապետարան. ինչպե՞ս են ծածկադմփոց արվում իշխանական կոռուպցիոն գործերը

Նախկինների թալանից խոսողները՝ ներկա կոռուպցիայի մասնակից

Իշխանությունները որքան «անզիջում» պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այնքան կոռուպցիան Հայաստանում բարգավաճում է, գրում է 168.am-ը։ Անդադար նախկինների թալանից ու կոռումպացվածությունից են խոսում, իրենց քթի տակ վխտացող կոռուպցիան չեն տեսնում։ Չեն տեսնում, որովհետև իրենք էլ մասնակից են դրան։

Իրենք չտեսնելու են տալիս, կարծում են՝ ուրիշներն էլ չեն տեսնում։ Օրերս Transparency International-ը հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները, որի համաձայն՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1 միավորով՝ իջնելով 46 միավորի։ Սա նշանակում է, որ անցած տարվա արդյունքներով, Հայաստանը հետընթաց է արձանագրել, այլ կերպ՝ կոռուպցիան խորացել է։

Նախորդող 2 տարիներին էլ կոռուպցիայի դեմ իշխանությունների «համառ» պայքարն անարդյունք էր։ Բացարձակ առաջընթաց չէր գրանցվել։ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով շարունակել էր գտնվել նույն դիրքում։

Երկու տարվա անհաջող պայքարից հետո, անցած տարի արձանագրվեց կոռուպցիայի խորացում։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ինչպես ընդհանրապես կոռուպցիայի, այնպես էլ՝ քաղաքական կոռուպցիայի առումով։

Քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է այն, երբ պետական բյուջեի հաշվին իշխանությունները միլիարդների պարգևավճարներ են բաժանում, այն էլ՝ սպասվող ընտրություններից առաջ։ Պարգևավճարներ նախկինում էլ են բաժանել, բայց այն, ինչ արեցին նախորդ տարվա վերջին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վեր էր ամեն ինչից։ Պետական համակարգում համատարած պարգևավճարներ բաժանեցին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդհուպ 15-20 հազար դոլարի չափով։

«Քանի որ այս տարին ընտրական է ու այսքան պարգևավճար է վճարվում, դա արդեն քաղաքական կոռուպցիա է այն իմաստով, որ ում վճարում են, նրանք պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկեն իրենց, նաև համոզեն ուրիշներին, նրանք էլ քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այդ իմաստով է քաղաքական։

Այսինքն, գումարները երբ որ տալիս են, ակնկալիք ունեն, սիրուն աչքերի կամ կատարողականի համար այդքան գումար չէին տա»,- սա «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքն է՝ տարեվերջին իշխանությունների բաժանած պարգևավճարների վերաբերյալ։

Քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի դասական դրսևորումներից է։ Բայց դա միայն պարգևավճարներ վճարելով չի արտահայտվում։

Քաղաքական կոռուցիայի դասական օրինակ է նաև այն, երբ «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով, գումարներ են մուտք արվում իշխող կուսակցության գանձարան։

Իշխանությունները մաքսատուրքերից ազատում են տնտեսավարողներին, հարկային արտոնություններ են տալիս, իսկ նրանք մուծվում են քաղաքական իշխանությանը։ Մուծվում են՝ ինչպես իշխող քաղաքական կուսակցությանը, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ հիմնադրամին։

Այս ճանապարհով միլիոնավոր դրամներ են հավաքում։ Եթե ՔՊ-ն՝ իշխանության, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ, արդյո՞ք կլինեին այդ, երբեմն տասնյակ-միլիոնավոր դրամների հասնող նվիրատվությունները ՔՊ-ին կամ «Իմ Քայլը» հիմնադրամին։ Անցած տարի «Իմ Քայլը» 10-ական միլիոն, ընդհուպ 20 միլիոն դրամի նվիրատվություններ է ստացել տարբեր գործարարներից։  Նվիրատուների քանակն այս հիմնադրամին շատ է, նվիրաբերված գումարները՝ տարբեր չափերի։

Բոլորն էլ հավանաբար «անշահախնդիր» նվիրատվություն են կատարել վարչապետի կնոջ հիմնադրամին։ Ու սա առաջին դեպքը չէ, որ գործարարները մուծվում են իշխանության հետ փոխկապակցված հիմնադրամին։ Տարիներ շարունակ այդպես է եղել։

Գործարարները հոժարակամ միլիոնավոր դրամներ են վճարում նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ բարեգործական ճաշկերույթի մասնակցելու համար։

Իրենց գործն է, վճարում են, հարցն այն է, թե նրանցից քանի՞սն այդպիսի առատաձեռնություն կցուցաբերեր, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ վարչապետ։

Կա՞, թե՞ չկա այստեղ քաղաքական կոռուպցիա։

Քաղաքական կոռուպցիայի դրսևորում չէ՞ արդյոք այն, երբ իշխանության ներկայացուցիչները շուկայականից ցածր գներով բնակարաններ են ձեռք բերում տարբեր ընկերություններից։ Երբեմն այնպիսի գներով, որպեսզի կարողանան տեղավորվել հիփոթեքով սահմանված առավելագույն սահմանաչափերի մեջ ու օգտվեն պետության կողմից տրված եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։

Կոռուպցիայի դրսևորումներն, անշուշտ, բազմազան են, ու դրանցից մեկն էլ այն միլիարդավոր դրամների պետական գնումներն են, հատկապես մեկ անձից, որտեղ հաղթողները մշտապես նույն ընկերություններն են, ու դրանք, շատ պատահաբար, փոխկապակցված են իշխանությունների կամ պետական պաշտոնյաների հետ։ Թե ինչպե՞ս է ստացվում, որ հենց նրանք են միշտ շահում այդ մրցույթները, դժվար չէ հասկանալ։

Պետական միջոցների հաշվին իրականացվող գնումների ոլորտում կոռուպցիոն բազմաշերտ ռիսկեր կան թաքնված, բայց այսքան տարի այդպիսի որևէ գործ չբացահայտվեց։

Վերջերս հաճախակի են հանդիպում կոռուպցիայի դրսևորման դեպքեր պետական մարմիններում, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Վերջին շրջանում նման մի քանի դեպք արձանագրվեց հատկապես ՊԵԿ-ում։ Բայց հետաքրքիրն այն է, թե այդ դեպքերը որքանո՞վ կհրապարակայնացվեին, եթե դրանք չստանային հասարակական հնչեղություն, ու այդ մասին հայտնի չդառնար լրատվամիջոցներին։

Ինչքան նման դեպքեր կան, որոնք մնում են ստվերում, ծածկադմփոց են արվում։

Այն, որ իշխանությունների կողմից դրսևորվող կոռուպցիոն դեպքերը միշտ չէ, որ բացահայտվում են, չի նշանակում, թե այդպիսիք չկան։ Իշխանությունների հետ կապված բացահայտ կոռուպցիոն դեպքերն իրենց հանգրվանին չեն հասնում, ուր մնաց թե՝ չբացահայտվածները։ Նույն ԱՆԻՖ-ի պարագան դրա վառ արտահայտությունն է։ Երկու տարուց ավելի է, խոսվում է այս հիմնադրամում եղած կոռուպցիոն երևույթների, տասնյակ միլիոնավոր դոլարի վատնումների ու չարաշահումների մասին, բայց ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ Հիմնադրամի երբեմնի նախագահն էլ հանգիստ բազմել է Երևանի քաղաքապետի աթոռին ու տարբեր միջոցառումների անվան տակ հիմա էլ Երևանի բյուջեի միջոցներն է այս ու այն կողմ շաղ տալիս։

Այսպես են պայքարում կոռուպցիայի դեմ։ Իրենց ու իրենց շրջապատի կոռուպցիան թողած՝ նախկինների կոռուպցիայից են խոսում։ Կոռուպցիայի դեմ «պայքարի» արդյունքում է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը Հայաստանում կոռուպցիայի խորացում է արձանագրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>