Մերժում ենք Վահագն Խաչատուրյանի հետ Աթենքում հանդիպումները․ ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտե
Մերժում ենք Վահագն Խաչատուրյանի հետ Աթենքում հանդիպումները։ Այս մասին նշված է ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
«Նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը պետական այցով կմեկնի Հունաստան։
ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն, դատապարտելով ՀՀ գործող իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, ազգային արժեքների նսեմացմանն ուղղված վարքագիծը, հայտարարել է, որ չի մասնակցելու Հունաստանում Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումներին ու նրա մասնակցությամբ միջոցառումներին»։

