Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
Փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 00:40-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանուկյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։ Դ
ատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։

