Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան
Նարեկ Սամսոնյանի փաստաբանական խմբի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։
Այս անգամ որևէ բյուրոկրատական արգելք չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն»:

