Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ)
Ազգային վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.3%։ Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 5%-ով, կրթությունը՝ 8%-ով։
Մսի գինը աճել է 11–14%-ով, կարագը՝ 7.2%-ով, ձեթը՝ 8.2%-ով, ձկնեղենը՝ 19.5%-ով, հացը՝ 3.6%-ով, իսկ ծխախոտային արտադրատեսակները՝ 8.7%-ով։
Հասմիկ Սարգսյանն իր տեսանյութում, անդրադառնալով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներին, ընդգծում է, որ այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ ևս թանկացել են, սակայն թոշակառուների ու վարձու աշխատողների աշխատավարձը չի աճել այնքան, որպեսզի արժեզրկումը մարդիկ չզգան։
Այս ամենը ՔՊ-ն արել է բարեփոխման անվան տակ, սակայն իրականում քաղաքացուն դարձրել են տուգանքի ու թալանի մատերիալ, ընդգծում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:

