«Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
17
Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Պատերազմ Արցախում
Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն Սարոյան Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով. Հայտարարություն Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Անկանխատեսելի» թեթև անձրև․ ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) Քաղաքային բյուջե կա, բայց ասֆալտը չկա (տեսանյութ) Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ անի, հիստերիայի մեջ է, վերջին փորձն էր Ստրասբուրգում, բայց դա իրեն չի փրկի (տեսանյութ) Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Ծառերի հերթական սպանդը Կենտրոնում (տեսանյութ) 1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ «Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Վաղարշապատի ընտրությունները. պայքար ճնշումների, վարչական ռեսուրսի և հանրային կամքի միջև

Վաղարշապատի՝ Էջմիածնի սպասվող ընտրությունները դարձել են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլև երկրի ներքաղաքական ընթացքի համար չափազանց կարևոր իրադարձություն։ Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի փուլում, երբ իշխանությունը փորձում է յուրաքանչյուր ընտրական գործընթաց վերածել սեփական լեգիտիմությունը «ապացուցելու» միջոցի։ Այդ պատճառով նոյեմբերի 16-ին նախատեսված ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կենտրոնացրել է իր ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու, թե իբր Վաղարշապատի քաղաքացիները աջակցում են իր վարած քաղաքականությանը։

Մինչդեռ իրականությունն այլ է։ Քաղաքում արդեն իսկ արձանագրվում են վարչական ճնշումներ, ուժային կառույցների ներգրավվածություն և ընդդիմության հիմնական գործիչների դեմ կեղծ քրեական գործեր, որոնք նպատակ ունեն կանխել նրանց մասնակցությունը ընտրություններին։ Անկախ դիտորդները փաստում են ընտրակաշառքի հստակ համակարգ, որը գործում է իշխող ուժի թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին։ Բնակիչների շրջանում ակնհայտ է լարվածությունը. մարդիկ վախենում են, որ եթե իշխանության թեկնածուն հաղթի, դա կնշանակի նոր, ավելի կոշտ ռեպրեսիաների փուլ՝ ուղղված հատկապես եկեղեցու դեմ, իսկ քաղաքի իրական խնդիրները կրկին կմնան անլուծելի։

ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ընդդիմությունը Վաղարշապատում ունի իրական հաջողության հնարավորություն․
«Սոցիոլոգիական հարցումները և քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագրի» և նրա դրածոների նկատմամբ դժգոհությունն արդեն գագաթնակետին է։ Մարդիկ բացասական են վերաբերվում և՛ քաղաքական գործունեությանը, և՛ համայնքի կառավարման ձախողումներին։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Վաղարշապատում աննախադեպ ցածր է։ Պատահական չէ, որ այս ընթացքում նա չի համարձակվում այցելել քաղաք։ Իսկ ՔՊ-ն անգամ փորձում է Արգիշտի Մեխակյանին տարանջատել սեփական կուսակցությունից՝ հասկանալով, որ նրա կապը Փաշինյանի հետ միայն վնաս է բերում»։

Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավը ցույց է տվել, որ համայնքի բնակիչները պատրաստ են մասնակցել ընտրություններին և գիտակցում են իրենց ձայնի կարևորությունը.
«Եթե մասնակցության բարձր ցուցանիշ լինի, ՔՊ-ի պարտությունն անխուսափելի է։ Մարդիկ հոգնել են ճնշումներից, խախտումներից, կեղծ խոստումներից և ուզում են փոփոխություն»։

Իշխանության հիմնական վախը Գյումրու վերջին ընտրությունների կրկնությունն է, որտեղ չնայած վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործմանը՝ իշխող ուժը չկարողացավ պարտադրել իր թեկնածուին։ Այդ պատճառով, ինչպես նշում է Արեգնազ Մանուկյանը, այս անգամ ևս ակնկալվում են խախտումներ, ճնշումներ և թեկնածուների նկատմամբ անհավասար պայմաններ.
«Մենք արդեն ներկայացրել ենք բազմաթիվ փաստեր՝ ՔՊ-ի կողմից իրականացված խախտումների մասին, որոնք իրավաբանները փոխանցել են Ընտրական հանձնաժողով։ Եթե հանձնաժողովը գործեր օրենքի շրջանակում, ՔՊ-ի գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչվեր։ Մերժումը կանխատեսելի էր, բայց փաստը կմնա պատմության մեջ, և այս ամենը պատասխան է ունենալու»։

Մանուկյանը համոզված է, որ վերջնական արդյունքը որոշելու է քաղաքացիների ակտիվությունը․
«Մենք վերահսկելու ենք ընտրական գործընթացի յուրաքանչյուր փուլը, բայց ամենակարևորը ընտրողի կամքն է։ Եթե մարդիկ գան ընտրության, իշխանությունը պարտվելու է։ Դրա համար էլ մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»»։

Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ երկրում քաղաքական փոփոխությունների կարևորագույն ազդակը։ Քաղաքը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակե՞լ վարչական ճնշումների, անարդարությունների և ընդհատվող համայնքային զարգացման ուղին, թե՞ նոր էջ բացել սեփական պատմության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>