Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
6
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ)

Արցախ Միությունը խստիվ դատապարտում է Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ Փաշինյան հայտարարությունները

Արցախ Միությունը խորը մտահոգությամբ ու խստիվ կերպով դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Արցախից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերյալ։ Վարչապետի այն տեսակետը, թե այս քննարկումը «ոչինչ չի տա հենց փախստականներին» և միայն լարվածություն կստեղծի, խիստ անընդունելի ու անարդար է Արցախի ժողովրդի և, ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի նշյալ հայտարարությունների վերաբերյալ ընդգծում ենք հետևյալ կետերը՝

1. Ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հետևանքով ամբողջական հայրենազրկման ենթարկված Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն անառարկելի ու անսակարկելի է: Այն մարդու և ժողովրդի բնական ու հիմնական իրավունք է, որը բխում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից: Ուստի, խիստ տարակուսելի է ժողովրդավարական երկրի՝ ժողովրդավար ներկայացող ղեկավարի կողմից՝ բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքի ու կամքի ոտնահարումը:

2. Անընդունելի ու դատապարտելի է Արցախի ժողովրդի իրավունքների այդ ոտնահարումն արդարացնել «իրատեսականության» առերևույթ ու կարճաժամկետ պատրանքով: Իրատեսականության խնդիրը ծագում է հատկապես ՀՀ իշխանությունների մերժողական քաղաքականության պատճառով, քանի որ հակամարտությունների կարգավորման ջանքերում միջազգային հանրության դիրքորոշումների ու գործողությունների համար ուղենիշային են լինում կողմերի դիրքորոշումները: Հետևաբար, միջազգային հանրության ոչ մի ներկայացուցիչ ավելին չի անելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար, քան Հայաստանն է անում: Իսկ Հայաստանի պատշաճ դիրքորոշման ու դիվանագիտության միջոցով, վստահ ենք, հնարավոր կլինի գեներացնել միջազգային բավարար աջակցություն ու ճնշում՝ դարձնելով Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը (այդ թվում՝ վերադարձը) իրատեսական ու իրագործված նպատակ, ինչպես մի շարք այլ հակամարտություններում է տեղի ունեցել:

Ընդ որում՝ նույնիսկ ՀՀ իշխանությունների նման բացասական դիրքորոշման առկայության պայմաններում արդեն գոյություն ունեն միջազգային աջակցության հստակ օրինակներ, ինչպիսիք են՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևը, Շվեյցարիայի օրենսդիր մարմնի ընդունած բանաձևը, Բելգիայի խորհրդարանի բանաձևը, ԱՄՆ 87 կոնգրեսականների նամակ-հայտարարությունը: Անշուշտ, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրող շատ ավելի ազդեցիկ ու հիմնարար միջազգային փաստաթղթեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ընդունվել է ՀՀ հայցի հիման վրա, և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը, որը ստորագրել են նաև Հայաստանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ ազդեցիկ երկրներ:

3. Ինչ վերաբերում է Փաշինյանի նկատի ունեցած լարվածության պատճառներին, ապա իրական պատճառը ոչ թե Արցախի ժողովրդի բնական իրավունքն ու կամքն է վերադառնալու հայրենիք, այլ՝ ալիևյան ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունն ու ապօրինի պահանջները Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Այդ առումով, Արցախի ժողովրդի և նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիների վերադարձերն ընդհանրապես համադրելի չեն՝ անկախ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների անհիմն քարոզչությունից: Փոխարենը, որոշակիորեն համադրելի են ադրբեջանաբնակ հայերի և հայաստանաբնակ ադրբեջանցիների վերադարձերը: Այդ նպատակով պետք է կիրառել միջազգայնորեն ընկալելի հատկապես հետևյալ փաստարկները՝ ցույց տալու համար Արցախի ժողովրդի և հայաստանաբնակ ադրբեջանցիների էական տարբերությունները և զսպելու ադրբեջանական անհիմն պահանջները՝

Ա) Կարգավիճակ. Արցախի ժողովուրդը ունեցել է և ունի միջազգային իրավունքով և պրակտիկայով ճանաչված ժողովրդի կարգավիճակ, այդ թվում՝ ինքնավարություն թե՛ ԽՍՀՄ տարիներին, թե՛ անկախության տարիներին, կոմպակտ բնակություն, արդյունավետ կերպով իրացված ինքնորոշման իրավունք և ժողովրդի մնացած բոլոր հատկանիշները: Փոխարենը, ադրբեջանցիները Հայաստանում եղել են որպես էթնիկ փոքրամասնություն՝ առանց որևէ ինքնավարության և կոմպակտ բնակության:

Բ) Տները լքելու պատճառներ ու ձև. Եթե ադրբեջանցիները լքել են Հայաստանում գտնվող իրենց տները կամավոր ու խաղաղ կերպով և նույնիսկ հնարավորություն ունենալով վաճառել իրենց տները կամ փոխանակել Ադրբեջանից բռնագաղթած հայերի հետ, ապա հայերը Ադրբեջանի իրենց տները լքել են բռնի կերպով՝ պարբերական ջարդերի ու հալածանքների պայմաններում՝ հիմնականում նույնիսկ չկարողանալով վերցնել իրենց շարժական գույքը: Իսկ ահա Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է միջազգային դաժանագույն երկու հանցագործությունների՝ ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների կատարման հետևանքով: Հիշեցնենք, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը և մի խումբ այլ ինստիտուտներ ու փորձագետներ այն գնահատել են որպես ցեղասպանություն, իսկ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և այլ ինստիտուտներ՝ էթնիկ զտում, որն իրավական առումով կարող է լինել կա՛մ ցեղասպանություն, կա՛մ մարդկության դեմ հանցագործություն:

Գ) Իրավական հիմքեր. Եթե 1980-90-ականներին Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերաբերյալ միջազգային դատական ակտեր ընդհանրապես չեն ընդունվել, ապա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (2023թ. նոյեմբերի 17-ին)՝ ընդգծելով դրա անվտանգ, անխոչընդոտ ու արագ լինելու անհրաժեշտությունը: Իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ԱՄՆ-ն և Արևմտյան բազմաթիվ երկրներ, 2023թ. հոկտեմբերի 11-ին ընդունած համատեղ հայտարարությամբ շեշտադրել են Արցախի ժողովրդի արագ, կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի անհրաժեշտությունը: Ավելին, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ արժեքավոր ու նախադեպային դատական ակտ է նաև ՄԻԵԴ վճիռը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ ընդունված 2015թ. հունիսի 16-ին՝ Շահումյանի շրջանից տեղահանված ընտանիքի վերաբերյալ:

Դ) Ժամկետ. Որքան էլ վերադարձի իրավունքը անժամկետ է միջազգային իրավունքում, սակայն գործնական ու քաղաքական առումներով թարմ տեղահանման հրատապությունը և վերադարձի հնարավորությունները շատ ավելի մեծ են՝ հաշվի առնելով զրկանքների թարմությունը, իրենց հայրենի բնակավայրերի կանգուն լինելը, մարդկանց կամքը և այլն:

Ե) Քանակ. Նշանակալի է ադրբեջանաբնակ հայերի և հայաստանաբնակ ադրբեջանցիների քանակների տարբերությունը՝ հիմք ընդունելով ԽՍՀՄ մարդահամարների տվյալները և փորձագիտական վերլուծությունները: Մասնավորապես, եթե 1988թ. դրությամբ ադրբեջանաբնակ հայերի (բացառությամբ ԼՂԻՄ բնակչությունը) քանակը, ըստ ոչ վստահելի Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, մոտ 360,000 էր (ըստ փորձագիտական հաշվարկների՝ ավելի քան 500,000 ), ապա Հայաստանում ադրբեջանցիների քանակը եղել է շուրջ 160,000 (թվերը մոտավոր են ներկայացված): Ինչպես նշեցինք, ԼՂԻՄ հայերի քանակը վերոնշյալ թվերում ներառված չէ, որը եղել է շուրջ 130,000: Ուստի, քանակական առումով նույնպես տարբերությունները շատ մեծ են՝ ի վնաս ադրբեջանական կողմի:

Զ) Վերադառնալու որոշման եղանակ. Վերադառնալու հնարավոր որոշումը, ըստ միջազգային իրավունքի, պետք է կամավոր կայացվի, սակայն Ադրբեջանն այնպիսի բռնապետական ու ավտորիտար պետություն է և փախստականների մի մասին այնպիսի կախյալ վիճակում է պահել առ այսօր, որ իշխանություններն ի վիճակի են նրանց հարկադրել վերադառնալու Հայաստան: Այնինչ Հայաստանը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ կարողություն ունի որևէ որոշում պարտադրելու փախստականներին, քանի որ ժողովրդավարական երկիր է և Հայաստանում մնացած փախստականներին ինտեգրել է իր հասարակության մեջ:

4. Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է և դեռևս շարունակում է կրել պատասխանատվություն ու պարտավորություններ Արցախի ժողովրդի իրավունքների (այդ թվում՝ վերադարձի իրավունքի) պաշտպանության ու անվտանգության երաշխավորման, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ ու արդարացի կարգավորման համար: Այդ պարտավորությունները բխում են բազմամակարդակ աղբյուրներից, եթե նույնիսկ չքննարկենք ազգային ու բարոյական դիտանկյունները, մասնավորապես՝

Ա) Ներպետական ակտեր. ՀՀ Անկախության հռչակագիրը, որի դեմ այդքան կատաղի պայքարում է ալիևյան ռեժիմը, Արցախի ժողովրդի հանդեպ ՀՀ պատասխանատվության գլխավոր ներպետական աղբյուրն է: Բացի դրանից, առկա են բազմաթիվ այլ իրավական ակտեր, որոնք ամրագրում են այս կամ այն պարտավորությունը, իսկ դրանցից ամենաթարմն ու ամենարդիականը ՀՀ գործող կառավարության 2021-2026թթ. ծրագիրն է, որում գործող իշխանությունները լրջագույն խոստումներ ու պարտավորություններ են ներառել:

Բ) Միջազգային դատական ակտեր. Արցախի ժողովրդի իրավունքների (հատկապես՝ վերադարձի իրավունքի) վերաբերյալ ամենաբարձր ու ամենահամապարփակ դատական ակտը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանն է: Այն ամրագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձի իրավունքը՝ ի թիվս այլ իրավունքների: Անշուշտ, կարևոր են նաև նույն դատարանի նախորդ հրամաններն՝ ընդունված 2021թ. դեկտեմբերի 7-ին (հայատյացության կանխման, գերիների և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ) և 2023թ. փետրվարի 22-ին (Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ): Թեև այս հրամաններն ուղղված են եղել Ադրբեջանին, սակայն Հայաստանը, որպես հայցվոր կողմ, հստակ պատասխանատվություն է ստանձնել այդ հրամանների կատարմանը հետամուտ լինելու առումով:

Գ) Փախստականների իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթեր. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը (1950թ.), Փախստականների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան (1951թ.) և դրա արձանագրությունը (1967թ.) հստակորեն ամրագրում են փախստականների վերադարձի (հայրենադարձության) իրավունքը և Բարձր հանձնակատարի ու պետությունների պարտավորությունը ապահովելու նրանց կամավոր ու անվտանգ վերադարձը: Ընդ որում՝ հյուրընկալ երկրները առանձնահատուկ պարտավորություն ունեն, փախստականների կամքի ու անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, նպաստելու հայրենի երկիր նրանց վերադարձին:

Դ) 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարություն. Որքան էլ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը փաստացի չի գործում՝ Արցախի լրիվ բռնազավթմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրս բերմամբ պայմանավորված, միևնույն է՝ այն դեռևս ուժի մեջ է: Որպես այդ փաստաթղթի կողմ՝ Հայաստանը պարտավորություն ունի բարձրացնելու դրա դրույթների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածք փախստականների վերադարձի վերաբերյալ 7-րդ կետի կատարման հարցը:

5. Հաշվի առնելով Արցախի ժողովրդի վերոնշյալ իրավունքները և միջազգային հանրության ու Հայաստանի կոնկրետ պարտավորությունները՝ ՀՀ վարչապետի նշված հայտարարությունը հնչում է որպես բազմաղբյուր պատասխանատվությունից հրաժարվելու, Արցախի ժողովրդին կրկնակի «զոհաբերելու» և ադրբեջանական հանցագործությունները լեգիտիմացնելու հերթական ակտ:

6. Կայուն խաղաղությունը հնարավոր չէ առանց հակամարտության հիմնական խնդիրների արդար ու արդյունավետ հասցեագրման: Իսկ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը հակամարտության գլխավոր հիմնահարցն է: Ուստի, Արցախի ժողովրդի վերադարձը պետք է դառնա ցանկացած բանակցային գործընթացի առանցքային կետ։ Առանց դրա՝ որևէ «խաղաղություն» կարող է լինել միայն խաբկանք և ինքնին լարվածության շարունակական աղբյուր։

7. Իսկ ահա նախքան վերադարձը՝ Արցախի ժողովուրդը պետք է Մայր Հայաստանում ունենա կյանքի արժանապատիվ ու կայուն պայմաններ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն լուծել մարդասիրական բնույթի խնդիրները, այլև՝ պատշաճ ու արդյունավետ կերպով իրացնել ու զարգացնել արցախահայության ներուժը հանուն բոլորիս հայրենիքի ու պետության բարգավաճման ու զորացման:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan