ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը

Փաշինյանի և եկեղեցու հարաբերությունները երբեք լավ չեն եղել, թե՛ մինչև 2018 թվականը, և թե՛ դրանից հետո:

Երբ 2018-ին Փաշինյանն եկավ իշխանության, ինչ-որ շրջանակներ որոշեցին, որ նույն «իշխանափոխությունը»  կարող են կատարել նաև եկեղեցում:

Հենց այդ ժամանակ սկսվեց եկեղեցու դեմ պայքարը, սակայն Փաշինյանն այդ շարժմանը տոն չտվեց, հայտարարելով, որ ինքը չի ուզում խառնվել դրա մեջ:

Փաշինյանը համարում էր, որ եկեղեցին միշտ լինելու է օրվա իշխանության կողքին և իմաստ չունի քիթը խոթել մի տեղ, որտեղ մեծ շահ չկա:

2018-ից հետո Փաշինյանը գրեթե անողոք պայքար սկսեց սկզբից օրենսդիր իշխանությունն ամբողջովին իր ձեռքը վերցնելու համար: Հետո սկսեց պայքար դատական համակարգի դեմ: Հետո իր վերահսկողության տակ վերձրեց ՍԴ-ն:

Երկրում այլևս չկար որևէ պետական ատյան, որ իր վերահսկողության տակ չէր:

Սովորաբար, նման քայլերից հետո բռնապետերը փորձում են ներխուժել արդեն ոչ պետական ոլորտներ, եկեղեցի, ազատ մամուլի ոլորտ  և այլն:

Սակայն Փաշինյանը դա չհասցրեց, քանի որ եկավ պատերազմի ժամը, որտեղ Հայաստանը դաժան պարտություն կրեց:

Այդ պարտությունից հետո Փաշինյանի դիրքերը անչափ թուլացել էին: Միջազգային գրեթե բոլոր կենտրոնները կանխատեսում էին, որ նա կորցնելու էր իշխանությունը:

Սակայն հայաստանյան ընդդիմությունը այս հնարավորությունն էլ բաց թողեց:

Իսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, Փաշինյանը կրկին քաղաքականապես վերակենդանացավ:

Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո, հանրության գրեթե բոլոր շերտերը սկսեցին պահանջել Փաշինյանի հրաժարականը: Այդ շարքում էր նաև եկեղեցին:

Սակայն Փաշինյանը ոչ միայն կարողացավ վերարտադրվել, այլև կատարեց մի շարք քայլեր, որից հետո անխուսափելի պիտի լիներ իր հրաժարականը:

2022-ի գարնանը հայտարարեց, որ պիտի իջեցվի Արցախի կարգավիճակը, որից հետո սկսվեց դիմադրության շարժումը, որն ավարտվեց պարտությամբ: Դրա հետևանքը եղավ այն, որ նույն տարվա հոկտեմբերի 6-ին նա պաշտոնապես ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որը ճակատագրական դարձավ արցախցիների համար:

Հետո եկավ 2023-ի հայաթափումը Արցախում, որը նույնպես մարսվեց Փաշինյանի կողմից:

Իսկ 2024-ի գարնանը նա միակողմանի հանձնեց Տավուշի շրջանի մեծ տարածքները, «սահմանների դելիմիտացիայի»  քողի տակ:

Եվ քանի որ քաղաքական ուժերը մինչ այդ չէին կարողացել քաղաքական հաղթանակ տանել Փաշինյանի նկատմամբ, Տավուշի տարածքները հանձնելու դեմ պայքարը ղեկավարեց հոգևորականը՝ Բագրատ սրբազանը:

Սակայն այդ բողոքի շարժումն էլ չպսակվեց հաղթանակով, որի արդյունքում հանրության մեջ սկսեց բնական ընկալվել, որ  Փաշինյանն կարող է միակողմանի զիջումների  գնալ և դա մարսել:

Կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը գրեթե բոլոր իր քայլերում կարողանում էր հաղթանակ տանել, բացառությամբ ընտրական գործնթացներում, սկսած՝ 2023 թվականից:

Երևանի ավագանու ընտրություններում, ՔՊ-ն փաստացի չկարողացավ հաղթել և միայն ընդդիմության անպատրաստ և չմիաբանված լինելու պատճառով ՔՊ-ին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Երևանում:

Սակայն նույնը 2025-ին Գյումրիում և Փարաքարում, ՔՊ-ին դա չհաջողվեց:

Քանի որ այդ ընտրություններում հավաքական ընդդիմությունը միաբանված մոտեցում ցուցաբերեց և պարտության մատնեց  ՔՊ-ին:

Դրանից հետո Փաշինյանն հասկացավ, որ իր ամենագլխավոր թշնամին գալիք ընտրություններն են: Միայն այստեղ է նա պարտվում, մնացած բոլոր հարցերում նա հաղթանակ է տանում իր հակառակորդների նկատմամբ:

Հայաստանյան ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ սեփական օրակարգով հանդես գալ, որը թույլ կտար հասնել հաջողության:

Դա նման է ֆուտբոլային խաղին, որտեղ մի թիմը անընդատ գրոհում և իր հակառակորդը անընդատ պաշտպանվում:

Հասկանալի է, որ այն թիմը, որը միշտ գտնվում է իր կիսադաշտում, երբեք չի կարող հասնել հաջողության, քանի որ հաղթում են գոլ խփելով, այլ ոչ թե միայն սեփական դարպասները պաշտպանելով:

Այս իրավիճակն այն պատճառով է, որ Հայաստանում երբեք ձևավորված չի եղել լուրջ քաղաքական վերնախավ:

Այդ պատճառով էլ 30 տարիների ընթացքում, գրեթե բոլոր գործընթացները կանխատեսելի հունով են գնացել:

Սակայն ընտրությունը ոչ իշխանության, ոչ էլ ընդիմության օրակարգն է, և Փաշինյանն ստիպված է մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ այլ ելք չկա:

Սակայն նա շատ լավ հասկանում է, որ երկրի ներսում նա այլևս չունի վստահության ռեսուրս:

Միակ գործոնը, որը կարող է իրեն հույս տալ, դրսի գործոնն է, իսկ ավելի ճիշտ՝ Ադրբեջանի համաձայնությունը, մինչ ընտրությունները «նվիրել»  Փաշինյանին մի թղթի կտոր, որը կկոչվի «խաղաղության պայմանագիր», կամ նման մի բան, որով Փաշինյանը կփորձի համոզել մարդկանց, որ ինքը կարող է երաշխավորել Հայաստանի համար խաղաղություն և ուրիշ ոչ ոք:

Հասկանալով դա՝ Ալիևն ու Էրդողանը փորձում են Փաշինյանից մաքսիմալ շատ զիջումներ կորզել այդ թղթի կտորը տրամադրելու դիմաց:

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը համաձայնվել է.

-փոխել Սահմանադրությունը

- Մինսկի խմբի լուծարմանը

-պայքար սկսել Հայաստանի ներսում «ռևանշիստական»  ուժերի դեմ

- 300 000 ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան

-տրամադրել Ադրբեջանին  Զանգեզուրի միջանցքը:

Այս բոլոր պայմանները Փաշինյանը խոստացել է կատարել, միայն թե Ալիևը համաձայնվի մինչ ընտրությունները տալ այդ թղթի կտորը:

Իսկ որպեսզի Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին հավատան, նրանից պահանջում են կոնկրետ քայլեր:

Ադրբեջանցիների վերադարձի համաձայնության մասին խոսեց Ալեն Սիմոնյանը:

Սահմանադրության փոփոխման և Մինսկի խմբի լուծարման մասին խոսեց անձամբ Փաշինյանը:

Մնում է, որ նա համաձայնվի նաև Զանգեզուրի միջանցքի և «ռևանշիստների»  դեմ պայքարի հարցում:

Քանի որ այդ շարքում ամենից աղմկոտը հենց եկեղեցու դեմ պայքարն է, Էրդողանն ու Ալիևը հենց այդ հարցն են պահանջում Փաշինյանից օր առաջ լուծել:

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը սկսեց իր արշավը եկեղեցու դեմ:

Մայիսի վերջին եկեղեցին Շվեյցարիայում կազմակերպել էր Արցախի մշակութային օջախների պահպահման համար կոնֆերանս, որն էլ պատրվակ դարձավ ադրբեջանցիների կողմից քննադատելուն:

Հենց դրանից հետո էլ Փաշինյանը որոշեց կատարել Փաշազադեի պահանջը՝ հարձակվելով եկեղեցու վրա:

Միանգամից «հիշեցին», որ կաթողիկոսը  երեխա ունի  (իբրև թե), «հիշեցին», որ Միքաել Սրբազանը ժամանակին «հեղաշրջում էր» պահանջում, իսկ Բագրատ Սրբազանի վրա նույնիսկ կարեցին «ահաբեկչական»  հոդվածը, որպեսզի Էրդողանն ու Ալիևը այս ամենը տեսնեն և հավատան, որ Փաշինյանը իրենց չի խաբում:

Այդ շարքում ձերբակալեցին նաև Սամվել Կարապետյանին՝ բացահայտ շինծու պատրվակով:

Փաշինյանի հաջորդ քայլը պիտի լինի եկեղեցու կազմաքանդումը և, եթե դա իրեն հաջողվի, ՀՅԴ-ի և այլ «վտանգավոր»  քաղաքական ուժերի արգելումը:

Բանն  այն է, որ Էրդողանի և Ալիևի պահանջները օրգանապես համընկնում են նաև իր շահերի հետ, գալիք ընտրությունների կոնտեքստով:

Փաշինյանը ձգտելու է այնպիսի մթնոլորտ ձևավորել, որ գալիք ընտրություններում նա չունենա ուժեղ մրցակից:

Սակայն Ալիևը Փաշինյանից ավելին ավելին է ուզում: Նա պահանջում է որ Փաշինյանը միակողմանի համաձայնվի հանձնել Զանգեզուր միջանցքը ամերիկացիներին՝ նույն բանը չտալով հայկական կողմին:

Փաշինյանը հասկանում է, որ նման քայլով նույնիսկ իր թիմակիցներին չի կարողանա համոզել, որ դա միակողմանի զիջում չէ, էլ ուր մնաց՝ հանրությանը:

Փաշինյանը փորձում է մուրալ Թրամփից և Էրդողանից, որ Ալիևը իրեն վերջնականապես չփչացնի գոնե հանրության այն 10 տոկոսի մոտ, որն իրեն դեռ հավատում է:

Սակայն Ալիևը նապոլեոնական հիվանդակին սինդրոմ է ձեռք բերել և չի ուզում գնալ նույնիսկ սիմվոլիկ զիջումների:

Ինչպիսին կլինի հետագա զարգացումը՝ կախված է մի շարք հանգամանքներից:

Պարզ է մեկ բան, հայաստանյան ընդդիմադիր շրջանակները այլևս ի վիճակի չեն ձևավորելու սեփական քաղաքական օրակարգը, որը միայն թույլ կտա հաջողության հասնել:

Մյուս կողմից՝ Փաշինյանի վստահության ռեսուրսն այսօր չնչին է, որ կարողանա հասնել իր նպատակին:

Պարզ է մեկ բան, որ անկախ ամեն ինչից, առավելապես մեկ տարի անց, Փաշինյանն այլևս չի լինելու իշխանության մեջ, բայց դրա մեջ ներկայիս ընդդիմության լուման չնչին է լինելու:

Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>