Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի
23
ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ Պատերազմ Արցախում
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա

Արցախի ժողովրդի և ղեկավարության պահանջը քաղաքական չէ, մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա. Վարդան Օսկանյան

Այսօր Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»:

Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:

Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:

Վարդան Օսկանյանը ելույթում ասել է.

«Թույլ տվեք սկսել երախտագիտության մի քանի խոսքով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովին՝ Ազգային խորհրդին և Կանտոնների խորհրդին բանաձևն ընդունելու համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողներին և նրանց, ովքեր առաջնորդեցին այդ գործընթացը՝ այն հաջողությամբ ավարտին հասցնելով։ Նրանք այսօր այստեղ են՝ մեզ հետ, և դուք արդեն լսեցիք նրանց ելույթները։

Շնորհակալություն եմ հայտնում նաև այն 19 պատգամավորներին, որոնք միացան հանձնաժողովին և պատրաստակամ են իրականացնելու ընդունված նախաձեռնությունը։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև նրանց, ովքեր խորհրդարանից դուրս էին՝ Շվեյցարիայի մեր հայ և ոչ հայ բարեկամներին, որոնք անդուլ աշխատեցին իրենց ընտրված ներկայացուցիչների հետ սա հնարավոր դարձնելու համար։

Եվ վերջապես, որը ոչ պակաս կարևոր է, ես երախտապարտ եմ Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպությանը՝ Արցախյան խնդրին ցուցաբերած հաստատուն աջակցության և այս կարևոր հանդիպումը կազմակերպելու համար։

Նախքան հիմնական թեմային՝ Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը և վերադարձի իրավունքին անդրադառնալը, պարտավոր եմ հստակ ու էական մի հայտարարություն անել։ Դա կարևոր է։

150,000 արցախահայերը, որոնք 2023-ին բռնությամբ տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի ներքո, վտարվեցին մի տարածքից, որը պատմականորեն երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության կազմում՝ ո՛չ 1918-1920 թվականներին, երբ Հայաստանը և Ադրբեջանը անկախ պետություններ էին, ո՛չ էլ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ սահմանադրության շրջանակում, օրինական հանրաքվե անցկացրեց և որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից։

Միակ ժամանակահատվածը, երբ Արցախը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ԽՍՀՄ տարիներն էին, և անգամ այդ ժամանակ այն ինքնավար կարգավիճակ ուներ։ Ճակատագրի հեգնանքով, հենց այսօրվա Ադրբեջանի սահմանադրությունը խորհրդային իշխանությունը հռչակում է անօրինական՝ միաժամանակ սրբացնելով խորհրդային սահմանները։ Այսօրվա հակամարտության առանցքում այդ հակասությունն է։

Ես սա չեմ ասում՝ անցյալին տուրք տալու համար, այլ որպեսզի հստակեցնեմ՝ մեր պահանջները ո՛չ երևակայական են, ո՛չ էլ անհիմն։ Դրանք արմատավորված են պատմության, իրավունքի և արդարության մեջ։

Այս ամենով հանդերձ՝ ուզում եմ ընդգծել՝ Արցախի ժողովուրդը և ղեկավարությունը շատ պրագմատիկ են։ Նրանք գիտակցում են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների դինամիկան։ Նրանց նպատակը աշխարհաքաղաքական իրողություններին հակադրվելը չէ։ Նրանց նպատակը հավաքական, ապահով և արժանապատիվ իրենց պապական հող վերադառնալն է՝ միջազգային հուսալի մեխանիզմներով երաշխավորված իրենց հիմնարար իրավունքներով։

Սա քաղաքական պահանջ չէ։ Սա մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի, վերապրած տրավմայի և բարոյական հստակության վրա։

Ավելին, միջազգային պաշտպանության ներքո նրանց վերադարձը կարող է դառնալ արդար և երկարատև խաղաղության հիմք Հայաստանի և Ադրբեջանի միջև, հատկապես այսպիսի խորը արմատավորված անվստահության պայմաններում։ Այս տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ եղած են։

2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապահովել Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 19-ից հետո լքած մարդկանց «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և երաշխավորված բացառել այդ մարդկանց նկատմամբ ուժի կամ ահաբեկման գործիքները, որոնք կարող են հարկադրել նրանց փախուստը։ Այս որոշմանը հաջորդեցին Եվրախորհրդարանի երկու բանաձևերը՝ 2024-ի մարտին և հոկտեմբերին, որոնք Ադրբեջանին բացահայտ կոչ էին անում Արցախի ներկայացուցիչների հետ ներգրավվել երկխոսության մեջ և երաշխավորել նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։ Վերջերս էլ Շվեյցարիայի խորհրդարանը որոշում ընդունեց, որով Դաշնային խորհրդին պարտավորեցնում է կազմակերպել հարթակ՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերադարձի իրավունքի շուրջ բանակցությունների համար։

Ակնհայտ է, որ այս հարցում ձևավորվում է միջազգային կոնսենսուս։

Ադրբեջանը ևս հրապարակայնորեն հայտարարել է, որ հայերը կարող են վերադառնալ։ Ուրեմն իրական հարցերն են՝ ինչպես, երբ և ինչ պայմաններում։

Միջազգային իրավունքը միանշանակ է. մարդկանց չի կարելի վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականության պայմաններում։ Իսկ այդ վտանգը տեսական չէ, իրական է և նկատելի։ Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, ինչպես նաև հայ ռազմագերիներին։ Բանտարկված այդ ղեկավարները հանցագործներ չեն. նրանք պաշտպանում էին իրենց ինքնորոշման իրավունքը, որը նրանց շնորհված է միջազգայինիրավունքով: Սրանք հենց այն մարդիկ են, որոնց հետ Ադրբեջանի հաջորդական արտգործնախարարները նստել են բանակցելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: Սրանք նույն այն մարդիկ են, որոնց հետ ԵԱՀԿ-ի լիազորված միջնորդները հանդիպում էին հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար: Նրանք այժմ քաղաքական գերիներ են: Քանի դեռ նրանք բանտարկված են, իսկական հաշտեցումն անհնար է:

Մենք նաև ականատես ենք լինում հայկական մշակութային և պատմական հիշողության համակարգված ոչնչացմանը՝ վերացվում են խաչքարեր, քանդվում գերեզմաններ, վանքեր են զրկվում հայկական ինքնությունից։

Այս պահից սկսած՝ մեր խնդիրն է ապահովել, որ ցանկացած վերադարձ իրականացվի միջազգային իրավունքի ամբողջական ծավալով, այդ թվում հաշվի առնելով մարդու իրավունքների իրավունքը, մարդասիրական իրավունքը և խտրականության արգելքի իրավունքը և ոչ թե միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հենց այս նպատակին է ծառայում առաջարկվող ֆորումը՝ ստեղծել չեզոք և վստահելի հարթակ երկխոսության համար, որտեղ Շվեյցարիան ընդամենը կտրամադրի իր լավ ծառայությունները՝ մի սեղան, որտեղ համապատասխան կողմերը քննարկեն այն կոնկրետ պայմանները, որոնց դեպքում վերադառնալը կարող է մի օր դառնալ իրական։ Սա կլինի Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությունը Արցախի համար։

Շվեյցարիան, ունենալով երկարամյա համբավ՝ չեզոքության, զսպվածության և կարեկցանքի ասպարեզում, եզակի դիրքում է նման հարթակ հյուրընկալելու համար։

Գիտենք, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշ վերապահումներ ունի այս գործընթացը սկսելու հարցում։ Մենք ուշադիր լսեցինք արտգործնախարարի երկու ելույթները Ազգային խորհրդում և Կանտոնների խորհրդում նախքան քվեարկությունը։ Մենք լիովին հասկանում ենք Շվեյցարիայի զգույշ և հավասարակշռված մոտեցումը։ Գիտենք, որ դուք չեք ճանաչել Արցախի նախկին իշխանություններին։ Հարգում ենք ձեր ցանկությունը՝ խուսափելու դիվանագիտական անցանկալի հետևանքներից։

Բայց այս ֆորումը կողմ բռնելու մասին չէ։ Այն մի կողմին մյուսի նկատմամբ օրինականություն տալու մասին չէ։ Այն տարածք բացելու մասին է՝ չեզոք, սկզբունքային տարածք, որտեղ խլացված ձայները կարող են լսելի դառնալ, որտեղ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախի հայերը կարող են նստել և միասին ճանապարհ գտնել։ Վերադարձի ճանապարհ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>