Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին պետական մեղադրողների հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 17-ին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 1-ին։

