ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ... Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում:

Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին անգամ գնացել է դիրքապահ հերթապահության, որտեղ էլ՝ կրտսեր հրամանատարի՝ սերժանտի ու մեկ այլ զինծառայողի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դրանից հետո, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել: Համենայն դեպս, քրեական վարույթը նախաձեռնված է, և նշված սերժանտն ու մյուս զինծառայողը կալանավորվել են «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Շրջանառվում են նաև ոչ պաշտոնական վարկածներ, սակայն զերծ կմնանք դրանց անդրադառնալուց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը և այն հանգամանքը, որ քննություն է ընթանում: Հուսանք՝ այն օբյեկտիվ ու լիարժեք կլինի:

Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքական բռնաճնշումների դեպքերի, այս անգամ երբեմնի իրավապաշտպան հանրույթը որոշեց վերջապես ձայն հանել: Ու շուրջ մեկուկես տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան բավականին խիստ ու նաև որոշակի անելիքների հորդորներ պարունակող հայտարարությամբ:

Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»:

ՀԿ-ների մատնանշած հանգամանքներից յուրաքանչյուրը չափազանց խոսուն է: Ու առաջին հերթին դրանք վկայում են բանակում, Զինված ուժերում նշված ուղղություններով թերի աշխատանքի մասին (սա, եթե բավականին մեղմ արտահայտվենք): Իսկ եթե ավելի խիստ, ապա՝ բարձիթողի վիճակի մասին է խոսում այս ամենը:

ՀԿ-ների հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվում զինծառայողների մահվան դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրազեկվածության և ռեալ ապահովման համար բացատրական ու կազմակերպական քայլեր կատարելու, հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտությունների վրա:

Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ…

Բայց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև այլ տվյալներ է ի մի բերել, որոնք չափազանց ուշագրավ են և խոսուն: Եվ այսպես, Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-2017 թթ. եղել են՝ ընդհանուր՝ 462, որից մարտական կորուստները՝ 163, ոչ մարտական կորուստները՝ 299, իսկ ահա 2018-2025 թթ. ցուցանիշներն այսպիսին են՝ ընդհանուր՝ 511, որից մարտական պայմաններում՝ 84, ոչ մարտական՝ 427: Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի՝ «44-օրյա» պատերազմների ժամանակ եղած կորուստները:

Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ պարզորոշ տեսանելի է, որ «թավիշից» հետո՝ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է: Ըստ որում՝ «ոչ մարտական» պայմաններում մահվան դեպքերի թիվը փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե մեկուկես անգամ:

Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում:

Ավելին, վերոնշյալ ՀԿ-ները, հատկապես թվային տվյալների համեմատության ու վերլուծության մեջ չեն դիտարկում մի չափազանց կարևոր հանգամանք. 2010-17 թվականներին մենք ունեցել ենք թե՛ որակապես, թե՛ քանակապես այլ Զինված ուժեր: Եթե այս հանգամանքն էլ նկատի ունենանք, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա «նախկինների» ժամանակվա վիճակն արտացոլող տվյալների ու այժմյան ահավոր տվյալների աղաղակող տարբերությունը: Տարբերություն, որը եթե խոսակցական բառապաշարով ու խիստ հակիրճ բնութագրելու լինեինք, պիտի ասեինք… ասենք, բոլորդ էլ գիտեք այդ հայտնի բառը:

Ամենևին հակված չենք նախկինում եղած վիճակն իդեալականացնելու: Ավելին, հասկանալի է, որ բանակում միջանձնային խնդիրներ միշտ էլ կարող են լինել և եղել են: Բայց, երբ երկրի իշխանությունը շարունակ գլխարկ է օդ թռցնում կամ ինքնածափահարում, թե՝ տեսե՜ք, այսինչ զորամասում նոր ճաշարան բացեցինք, այս, այն, ու միաժամանակ «խաղաղության» պայմաններում բանակում տասնյակներով զոհեր է տալիս, պետք է նման ղեկավարներին քարոզչական երկնոլորտից իջեցնել գետնի վրա:

Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է...

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, բանակն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն: Երկու գործոն, որ ներկայիս Հայաստանում բացակայում է գրեթե ցանկացած բնագավառում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>