Ըստ Նիկոլի «աշխարհագրագիտության»՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է, իսկ արևմտահայերենն էլ... Արմավիր (Հոկտեմբերյանի) խոսվածքը
Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան, այս մասին Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«2. Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:
3. Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան...»:
Մեր կողմից նկատենք, որ սա ոչ միայն խայտառակ կապիտուլյացիա է Ալիևի ու Էրդողանի առաջ, այլև ծայրահեղ անգրագիտության... կանխամտածված դրսևորում: Արևմտյան Հայաստանը «ձվածեղիստ» Նիկոլ Փաշինյանի ասելով չի որոշվում, թե՝ ո՛րն է: Նույնը՝ Արևելյան Հայաստանի վերաբերյալ: Արցախը, օրինակ, Արևելյան Հայաստանում է: Վանը, Մուշը, Սասունը, Բիթլիսը (մի խոսքով)՝ Արևմտյան Հայաստանում են: Ու, նկատենք, Հայաստանի բաժանումն Արևմտյանի ու Արևելյանի կատարվել է դեռ 4-5-րդ դարերում, իսկ ժամանակներ անց ամրագրվել է նաև միջազգային քաղաքագիտական, աշխարհագրական ուղեցուցային գրականության մեջ ու քարտեզներում:
Հասկանալի է, որ Փաշինյանը, թուրքերի առաջ բերանքսիվայր փռված, հեզորեն կատարում է նրանց պահանջները, բայց դրանից պատմական, աշխարհագրական իրողությունները չեն փոխվում: