Փաշինյանի կանադական մտերիմ Թրյուդոն հրաժարական է տալիս. տարոսը... գիտեք, թե՝ ո՛ւմ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից հրաժարական կտա միայն նոր լիբերալ առաջնորդի ընտրությունից հետո։
«Մտադրված եմ հրաժարական տալ Լիբերալ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, երբ կուսակցությունը ընտրի իր հաջորդ առաջնորդին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում այդ մասին ասել է Թրյուդոն:
Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ խնդրել է Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին մինչև մարտի 24-ը դադարեցնել ազգային խորհրդարանի աշխատանքը։ Այդ միջոցը թույլ կտա նրան խուսափել վստահության քվետալու վերաբերյալ քվեարկությունից, որն ընդդիմադիր կուսակցությունները նախատեսել էին իրականացնել հունվարի վերջին։
Մեկնաբանելով իր որոշումը՝ Թրյուդոն ասել է, որ նման որոշումն ընդունել է նախորդ գիշեր ընտանիքի հետ զրուցելուց հետո: Բացի այդ, նրա խոսքերով, Կանադայի Լիբերալ կուսակցության «ներքին պառակտումների» պատճառով նա հասկացել է, որ չի կարող լինել այն առաջնորդը, ում հետ լիբերալները հոկտեմբերին պետք է գնան խորհրդարանական ընտրությունների։
Աղբյուր` Panorama.am