Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ «կարմիր կետագծերի» համար թանկարժեք վճարներ չանել
Դե ինչ, սիրելի՛ երևանիցներ, այսօր՝ ավագանու տարեվերջյան նիստին, քաղաքային իշխանությունն՝ իր գործընկերներ «Հանրապետություն» խմբակցության և «Հանրային ձայն» խմբակցության ավագանու «անկախ» անդամ դարձած ներկայացուցչի աջակցությամբ, թանկացրեցին աղբահանության վճարները և նորից ընդունեցին «կարմիր կետագծերի» թանկացման վերաբերյալ որոշումը, որը «Մայր Հայաստան» խմբակցության դատական հայցից հետո ճանաչվել էր ոչ իրավաչափ։
Տեղեկացնեմ, որ մեր խմբակցությունը արագացված ռեժիմով կրկին հայց է ներկայացնելու այս որոշման դեմ։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ «կարմիր կետագծերի» համար թանկարժեք վճարներ չանել` հաշվի առնելով դատարանի նախորդ որոշումը։
Ամանորից հետո փորձում են կրկին ապահովել քաղաքացու գրպանը մտնելու իրենց հնարավորությունը։ Չի՛ ստացվելու:
Ի դեպ, «կարմիր կետագծերի» որոշումն ընդունելու համար անհրաժեշտ մեկ ձայնն ապահովելուց անմիջապես հետո «Հանրային ձայն»-ի ավագանու «անկախ» անդամը մանդատը վայր դրեց։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից