«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Փաշինյանի էժանագին քարոզչական «տրյուկները». փոքր անձնավորության «մեծ ստերը»

Ժամանակին, ասում են, Թիֆլիսում, փողոցային շրջիկ վաճառողների, պարզ ասած՝ կինտոների շրջանում այդպիսի մի մասնագիտացում է եղել. «մայմուն պար ածող»: Ու հիմա այնպիսի տպավորություն է, որ ինքն էլ հրաշալի հասկանալով իր, կներեք արտահայտության համար՝ ռեյտինգի կամ վարկանիշի գահավիժման աստիճանը, Փաշինյանը որոշել է քարոզչական առումով նման մի բան անել: Օր չի անցնում, որ մի անհեթեթություն չասի կամ չանի: Որ ասում ենք՝ Փաշինյանը, դե յուր կողակիցն էլ՝ հետը: Միայն թե օրնիբուն մնա(ն) ուշադրության կենտրոնում, լրահոսում, քննարկմումների միջակայքում: Տպավորություն է, որ եթե մի 3-4 օր Փաշինյանի անունը լրահոսում որևէ կերպ չհայտնվի, նա և իր իշխանությունը կանէանան: Սա՝ ընդհանուր առմամբ:

Փաշինյանի վերջին դրսևորումը, որքան պրիմիտիվ, մի երկու այդքան էլ կանխատեսելի էր: Նա, նախ, Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակույթան մասին մի բացահայտ անհեթեթություն ասաց: Բնականաբար, հետևեց ամենատարբեր բանիմաց մարդկանց արագ արձագանքը, առ այն, որ Փաշինյանը թե՛ մոլորեցնում է, թե՛ կեղծում, թե՛ պարզապես ստում (նրա դեպքում դա արդեն սովորություն է): Փաշինյանը, ի դեպ, իր գրառման ներքո համաժողովրդական «սիրո» բավականին թունդ չափաբաժին ստանալով, մեկ էլ բացականչեց, թե՝ բոլոր նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի՝ հրաշալի հասկանալով որ՝
ա) բանավիճելու բան չկա, քանի որ ինքն ուղղակիորեն ստում է,
բ) նախկին նախագահները բանավիճելու բան չունեն, հատկապես՝ իր նման մեկի հետ,
գ) տրամաբանորեն՝ հրավերը ի սկզբանե մերժված է:
Եվ արձանագրվեց այն հազվագյուտ պահերից մեկը, երբ ՀՀ երեք նախագահներն էլ միևնույն դիրքորոշումը հայտնեցին կամ վերաբերմունքը դրսևորեցին:
Նրանք, մեղմ ասած, Փաշինյանին «գործուղեցին» հայտնի հասցեով՝ ցույց տալով նրան իր տեղը: Լիովին կանխատեսելի էր, որ Փաշինյանը դրանից հետո, հայտնի հեքիաթի աքաղաղի նման, կանչելու է, թե՝ «ահա՜ն, տեսա՞ք, վախենում են ինձ հետ բանավիճել...»:

Ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ՝ բացառապես նույն Փաշինյանի ավերիչ որոշումների ու քայլերի հետևանքով: Չէ, բայց իսկապես, էլի. ինքը՝ Փաշինյանը 2018-20 թվականներին ամեն ինչ արել է, որպեսզի տասնամյակների բանակցային գործընթացը «ջրի», «զրոյական կետից» «ինչ պետք ա, էն էլ բանակցի», Հայաստանն ու Արցախը տանի պատերազմի ու պատերազմում տանուլ տա, ինքը 2022թ. հոկտեմբերի 6-ին Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպմանն Արցախը ճանաչի ադրբեջանական, ինքը Արցախն ուրանա, ինքն ու իր իշխանությունը Արցախը հանձնեն, ու ինքն էլ անհեթեթություններ ու ստեր տարածի 1991-2018թթ. բանակցային գործընթացի մասի՞ն: Իբր՝ «նախկիններն են տվել, խե՜ղճ, միամիտ հարիֆն ի՞նչ կարող էր անել...» (այս ապուշագույն կաղապարն, ի դեպ, մի չնչին հատված դեռ կրկնում է):

Լավ, ինչն է այստեղ հետաքրքրական:
Առաջինը այն, թե ինչու է Փաշինյանը տարածում ստեր, որոնք մի քանի րոպեի կյանք էլ չեն ունենում: Ո՞րն է խնդիրը:
Առհասարակ, հակառակորդ երկրի հասարակության, հանրային գիտակցության վրա ներազդելու նպատակներով որոշակի քարոզչական (հակաքարոզչական) տեխնոլոգիաների կիրառումը նորություն չէ: Կան տարբեր մեթոդներ, որոնք վաղուց հայտնի են շատերին, առնվազն՝ որակյալ մասնագետներին:
Դրանցից մեկն, օրինակ, «մեծ ստի» եղանակն է: Այս մեթոդի էությունն այն է, որ գերվստահ կեցվածքով հանրությանը ներկայացվի (կամ հանրության գլխին նետվի) այն աստիճանի ընդգրկուն ու սարսափելի սուտ, որ նույնիսկ անհավատալի թվա, թե կարելի է ստել ասվածի վերաբերյալ (ի դեպ, այս մեթոդն ինչ-որ տեղ աղերսներ ունի «նեխած ծովատառեխի» մեթոդի հետ, բայց այդ մասին հետո): Նրբությունն այն է, որ «ճիշտ ձևով» հյուսված, լավ մտածված «մեծ սուտը» ունկնդրի (հանրության) վրա խորը հոգեբանական ազդեցություն է թողնում, հոգեկան վնասվածք է պատճառում, ինչը մի տևական շրջան կանխորոշում է նրա վերաբերմունքը «մեծ ստի» թիրախի (թեմայի) նկատմամբ, չնայած բանական և տրամաբանականն հակափաստարկներին:


Կա նաև «բացարձակ ակնհայտության» մեթոդ: Այն արագ չի ազդում, փոխարենը՝ համարվում է հուսալի, եթե ապահովված է մի կարևոր գործոն: Այս մի հակաքարոզչական մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ինչ-որ բան ապացուցելու կամ փաստարկելու փոխարեն, որևէ պնդում հանրությանը ներկայացվում է որպես ակնհայտ, ինքնըստինքյան հասկանալի մի բան, որին կողմ է բնակչության ճնշող մեծամասնությունը: Այս մեթոդի արդյունավետության համար առանցքայինը հենց այդ մեծամասնության, այն աստիճանաբար ձևավորելու գործոնն է:
Ինչ վերաբերում է «նեխած ծովատառեխին», զուտ այն բանի համար, որ ակնարկեցինք, հակիրճ նկարագրենք այն. Որևէ անձի (անձանց խմբի) մասին տարածվում է խայտառակ մի սուտ, որևէ ահավոր մեղադրանք: Տարածողի նպատակը ոչ թե այդ սուտը կամ մեղադրանքն ապացուցելն է, այլ հնարավորինս ճղճղան, հնարավորինս հաճախ ու բարձր մեղադրանքն ու մեղադրվող անձի (անձանց խմբի) անունը միասին հոլովելն է: Այն կարգի, որ որոշ ժամանակ անց, երբ տվյալ անձի անունը հնչում է, այն ասոցացվում է իրեն վերագրված մեղադրանքի ու ստի հետ: Այսինքն, այդ սուտ մեղադրանքը «կպչում» է նրա անվանը, ինչպես «նեխած ծովատառեխի» գարշահոտը:

Այս ու նաև չնկարագրված տարբեր հակաքարոզչական մեթոդներ Փաշինյանի իշխանությունը բավականին ինտենսիվորեն կիրառում է Հայաստանի բնակչության դեմ: Այսինքն, այն հակաքարոզչական մեթոդները, որոնք նախատեսված են թշնամիների դեմ կիրառելու համար, սրանք գործածում են երկրի ներսում, ինչը, նկատենք, բնութագրական է: Նաև դրանից ելնելով են բանիմաց մարդիկ նշում, որ Փաշինյանի իշխանությունը նաև քարոզչկան տեռոր է իրականացնում Հայաստանի խաղաղ բնակչության դեմ: 
 Ավելին, այդ մեթոդները կիրառվում են արդեն առնվազն երկու տասնամյակ: Դրանց կիրառումներն ու դրա տարբեր օրինակներ բոլորդ էլ կարող եք մտաբերել: Հիշեցնենք թեկուզ հայտնի «տուշոնկաների գործը», «նախկինների թալանի» կաղապարը և այդպես շարունակ: Այ թե ինչպես են զոմբիացնում ու հիմարացնում մարդկանց, հարյուր հազարների, միլիոնների: Մեր ասածից պետք չէ վիրավորվել: Այդ մանիպուլյացիոն ծրագրերի վրա, կարող եք չկասկածել, «ներկրովի» պրոֆիներ են աշխատել ու աշխատում: Պետք է պարզապես իմանալ, տեղյակ լինել, որ նման բաներ կան ու վաղուց կան:

Վերադառնանք «մեծ ստին»: Փաշինյանն ակնհայտորեն չափից շատ է դիմում այս հնարքին («Ղարաբաղը հլա մի 1000 տարի առաջ էր ծախած», «Էդ սաղ տված էր», «բանակցային գործընթացն Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու համար էր» և այլն, և այլն): Փաշինյանի նպատակը ամենևին էլ այդ ակնհայտ ապուշությունը ապացուցելը չի: Ինչպե՞ս կարող է ապացուցել մի բան, որ չի եղել: Առհասարակ, ինչպես ապացուցել մի բան, որը հակասում է ողջամտությանը, բանականությանը և փաստացի իրականությանը: Փաշինյանի առանցքային նպատակը հնարավորինս հաճախ իր ասած «մեծ սուտը» կրկնելն ու շրջանառելն է, որպեսզի հանրային ընկալման մեջ այն կաղապարվի:
Հնարավոր է, այստեղ նաև «նեխած ծովատառեխի» էֆեկտ լինի: Այսինքն՝ մի քանի հակաքարոզչական մեթոդի զուգորդման կամ սինթեզման նման մի բանի հետ գործ ունենք, ինչը հետաքրքիր նյութ է՝ մասնագիտական հետազոտության համար:

Սակայն ի՞նչ ունենք «գետնի վրա»: Իսկ «գետնի վրա», կարծում ենք, ակնհայտ է, որ Փաշինյանի հերթական ու խայտառակ փչոցը, որպես այդպիսին տապալվեց:
Ու հարցն այն չէ միայն, որ ՀՀ երեք նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը: Ու ահասարակ, դժվար է պատկերացնել, որ իրեն հարգող ու արժանապատվություն ունեցող որևէ հայ գործիչ, առավել ևս՝ պետության ղեկավար եղած հայ մարդ համաձայնի Փաշինյանի նման մեկի հետ ոչ միայն բանավիճել, այլև՝ առանց աշխատանքային կամ իրավիճակային անհրաժեշտության, ցանկանա նրա հետ նույն տարածքում, ասենք՝ հեռուստատաղավարում գտնվել: Դա, անկեղծ ասած, վիրավորական է:

Բուն հարցն այն է, որ թե՛ Արցախի, թե՛ բանավեճի մասին Փաշինյանի խնդրահարույց վերջին գրառումների ներքո համաժողովրդական «սիրո» մի այնպիսի՜ բռնկում եղավ մեկնաբանությունների տեսքով, որ էլ ասելու չէ: Գրառման հեղինակին, այսպես ասենք, հանրային պարսավանքի սյանը գամեցին, շատերը նաև «ջերմ» արտահայտություններով նրան հիշեցրեցին, որ այդ ի՛նքն է հանձնել և ուրացել Արցախը, ոչ թե մեկ ուրիշը: Այդ առումով, կարելի է ասել, որ Փաշինյանը ոչ թե քարոզչական էֆեկտ չունեցավ, այլ նույնիսկ հակառակ էֆեկտ ունեցավ: Մյուս խնդիրն այն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը միանգամայն հստակ հասկացել է արդեն, թե ում հետ «գործ ունի»՝ ի դեմս Փաշինյանի: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի վստահում նրան, նրա թիմակիցներին, իսկ մի զգալի մասն էլ ակնհայտորեն բացասական է վերաբերվում, եթե մեղմ արտահայտվենք: Ամենայն հայկականի հանդեպ տարիներով ատելություն գեներացնող Փաշինյանը իր «ցանածի» հետևանքներն է հետ ստանում:
Ի լրումն, «օգոստոսափառ» զույգը, հատկապես վերջին շրջանի իր սոցցանցային հիպերակտիվությամբ հասցրել է նյարդահան անել ու բացասական հույզեր հարուցել անգամ ապաքաղաքականացված համարվող հայրենակիցների շրջանում: Լրիվ անեկդոտային իրավիճակ է, այն որ ասում է, թե վախենում եմ արդուկը կամ լվացքի մեքենան միացնեմ, մեկ էլ տեսար՝ Փաշինյանը դրանց միջից էլ կսկսի խոսել ու բղավել:

Լավ, ո՞ւմ համար է հապա Փաշինյանը իր մեծ ու փոքր ստերը վարպետորեն հյուսում ու տարածում: Ո՞րն է իր լսարանը: Դե, պարգևավճարյալ, բայց բացառապես «քավության նոխազների» կարգավիճակ ունեցող «յուրայինները», հասկանալի է: Է՞լ ովքեր: Մարդկային ու մասնագիտական գնահատելի որակներ չունեցող, բայց «թավիշով» հանկարծահաս պաշտոնի ու ինչ-ինչ եկամտի տեր դարձած որոշներ, անվերապահորեն «նիկոլական», գործնականում աղանդի հետևորդների հիշեցնող և իրողությունները հենց այդպես ընկալողներ: Հանրագումարում՝ հազիվ 10-12 տոկոս ակնհայտ փոքրամասնություն: Այսինքն, ի՞նչ, ստացվում է, որ Փաշինյանն «իր» այդ 10-12 տոկոսի՞ն էլ համոզելու խնդիր ունի: Փաստորեն՝ ունի:
Առհասարակ, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն վաղուց են սպառված: Ողջ հարցն այն է, որ այդ սպառված ու Հայաստանն սպառման տանող կործանարար խմբի իշխանությունից ձերբազատվելու հարցում դեռ չկա նույնքան միահամուռ համաձայնություն, ինչպիսին դրսևորվեց անարժանի հետ բանավիճելու հրավերը մերժելու հարցում:

Արմեն Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>