Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
«Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն

Թրամփի «միութենական պետությունը» և հայկական պետականության բովանդակության խնդիրը

Ինչո՞ւ հայ արևմտամետներից բողոքներ չկան:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին, սակայն արդեն այժմ ԱՄՆ նորընտիր նախագահը հրահրում է բազմաթիվ գործընթացներ, որոնք կարող են ազդել ոչ միայն ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա, այլև կարող են ազդել աշխարհաքաղաքական զարգացումների վրա։

Դեկտեմբերի սկզբին Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ սպառնաց, որ «իրենգ երկիրը կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե իշխանությունները չկարգավորեն անօրինական միգրացիան և թմրանյութերի մաքսանենգությունը դեպի ԱՄՆ»։

Չնայած այն բանին, որ ի պատասխան այս խոսքերի Թրամփի՝ «հայկական դրոշի գույների գուլպաների սիրահար» Թրյուդոն ծիծաղեց, հետագայում պարզ դարձավ, որ Թրամփը կատակ չի անում։ Թրյուդոյի հետ զրույցից հետո Թրամփը ակտիվորեն սկսեց նկարագրել, թե «ինչպես կանադացիները ավելի քիչ հարկեր կվճարեն, եթե դառնան ԱՄՆ-ի նահանգ», և ոչ հռետորական հարց տվեց՝ «արդյոք պետք է Վաշինգտոնը ամեն տարի 100 միլիարդ դոլար ներդնի Կանադայում, եթե նրանք չեն հանդիսանում ԱՄՆ-ի նահանգ»։

Դեկտեմբերի 22-ին Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությունը Պանամական ջրանցքի նկատմամբ։ Իսկ ահա դեկտեմբերի 23-ին Թրամփը բարձրացրեց Դանիային պատկանող Գրենլանդիայի վերահսկողության հարցը։ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ին «բացարձակ անհրաժեշտ» է այդ կղզու նկատմամբ վերահսկողությունը։
Թրամփից հետ չի մնում Իլոն Մասկը, որը համարում է, որ ԱՄՆ-ի համար անիմաստ է ծածկել Եվրոպայի պաշտպանական ծախսերը։ «Ինչու՞ են ամերիկյան հարկատուները ֆինանսավորում Եվրոպայի պաշտպանական ծախսերի քառորդ մասը։ Սա անիմաստ է, հատկապես հաշվի առնելով մեր բյուջետային հսկայական դեֆիցիտը և պարտքի աճը»,- գրել է միլիարդատերը «X» սոցիալական ցանցում։

Նախ՝ չկան հայկական «լիբերալների և արևմտականների» բողոքներ այն մասին, որ Թրամփը «Կանադային առաջարկում է ոչ միայն միանալ «Միության պետությանը», այլև լիովին հրաժարվել պետական ինքնիշխանությունից և դառնալ մեկ այլ երկրի մաս»։ Չկան բողոքներ նաև այն մասին, որ Թրամփը ցանկանում է վերցնել Դանիայի տարածքի նկատմամբ վերահսկողությունը (ի դեպ, Դանիայի իշխանությունները շատ ապուշ տեսք ունեն այն ֆոնին, որ «Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար» նրանք արկեր են մատակարարում Կիևին (այսինքն՝ անուղղակիորեն պատերազմի մեջ են ՌԴ-ի դեմ), մինչդեռ ԱՄՆ նախագահը ներկայացնում է տարածքային պահանջներ Դանիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ):

Երկրորդ՝ Թրամփի, Մասկի, Ջեյ Դի Վենսի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ակնհայտ վկայություններ են այն մասին, որ աշխարհակարգի և աշխարհաքաղաքական պատկերի գլոբալ փոփոխությունները արդեն տեղի են ունենում։ Այդ փոփոխությունները ցույց են տալիս, որ «XXI դարում վասալին պահելը ձեռնտու չէ»։ Եվ կարևորը չէ՝ դու «վասալ պետություն ես, թե մի ամբողջ միություն»: Դա, իր հերթին, նշանակում է, որ դու ինքդ պետք է լինես այդպիսի սուբյեկտ, որի գոյության իմաստը հստակ է հեգեմոնին (աշխարհի կամ տարածաշրջանի հեգեմոնին), որպեսզի նա իր հերթին պատրաստ լինի քեզ հետ ստեղծել կառուցողական հարաբերություններ:

Տարիներ շարունակ գոյություն ուներ մի համակարգ, որտեղ Հայաստանը և Արցախը համատեղ ուժերով զսպում էին Ադրբեջանին, սա էր մեզ վստահված «մեր փայ պետական սահմանի հատվածը»: Ռուսաստանը մեզ օգնում էր զսպել Թուրքիային, և Հարավային Կովկասում գեներացվաղ անվտանգություը ապահովում էր կայունություն մի շարք երկրների համար (առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի համար), այնպես էլ հնարավորություն ստեղծում Հայաստանի զարգացման համար:

Ներկայիս Հայաստանը հրաժարվել է իր գոյության ռազմավարական իմաստից, հրաժարվել է «իր փայ պետական սահմանի հատվածից», հանձնել է Արցախը և փորձում է իրեն և շրջապատին ապացուցել, որ «իր գոյության իմաստը կարող է և պետք է լինի սառնարանի պարունակությունը»:

Բայց եթե արդի Դանիան, Կանադան, ԵՄ-ն կանգնած են կանգնած են իրենց գոյության անհրաժեշտությունն արդարացնելու հարցի առաջ, ինչու՞ ՀՀ իշխանությունները կարծում են, որ իրենց կողմից առաջարկված «Հայաստանի գոյության մոդելը» կարող է կենսունակ լինել:

Մտածե՛ք այդ մասին…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>