Գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ (տեսանյութ)
Էս էլ էստեղ, կրկին չկատարված աշխատանք.
2024 թվականի Երևանի հաստատված բյուջեով Կամրջային կառուցվածքների վերականգնման և պահպանման նպատակով հատկացվել է 390 միլիոն ՀՀ դրամ, սակայն Երևանում շրջելիս հանդիպում ենք ահա այսպիսի վիճակների, որը նշանակում է, որ գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ, դեռ սա մայրաքաղաքի կենտրոնն է...
Արձանագրեմ, որ քաղաքային խնդիրները լուծելու համար ոչ այնքան գումար է պետք, որքան հարկ է ունենալ քաղաքական կամք, աշխատելու ցանկություն և, պարզապես, սիրել Երևանը, ոչ թե քանի դեռ կարող եք ,,քերեք,, սկզբունքով առաջ շարժվել ու մտածել այս կամ այն ծառայությունը ինչ մանիպուլյացիոն հնարով թանկացնեք։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութի հղումը՝
https://www.facebook.com/watch/?v=2432298593775124