Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։
Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային):