Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան Յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել արցախցու վերքը (տեսանյութ) Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է
24
«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանի գործը հեռանկար չունի և չի կարող ունենալ. Աբրահամյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել․ նա Վայոց ձորի մարզի 30-ամյա բնակիչ է Իրանից հերքում են Թրամփին. Ոչ մի բանակցություն էլ չկա Օրական 33 տույժ՝ միայն այս երկու փողոցների փոքր հատվածներում (տեսանյութ) Պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը․ Հայկ Նահապետյան «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) ՔՊ-ի հերթական սուտը․ «սմարթ» կանգառները վկա (տեսանյութ) Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով Վատ լուր ունեմ իշխանությունների համար՝ սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, իրավիճակը միանգամայն այլ է. Իվետա Տոնոյան Պատերազմը, խաղաղությունը չպետք է ձևական խոսքով լինի, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված. Գագիկ Ծառուկյան Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան Երևանի մամուլի շենքը կվերածվի հյուրանոցի Փաշինյանը զանգահարել է Պուտինին Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի Երևանում ապրիլի 3-ից 90 օրով ճանապարհահատված կփակվի Յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել արցախցու վերքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կեցվածքը մետրոյում բնութագրեց ամբողջ ՔՊ-ի բարոյական և հոգեբանական կերպարը Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Շենգավիթում անձրևը շարունակաբար լցվում է քաղաքացու բնակարան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Աբովյան քաղաքում «Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը ՊՆ զինծառայող էր Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սեմյոն Դանիլյանցը, սպորտային զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ Lայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան Ավանում կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ (տեսանյութ) Նոր-Արեշ 15 փողոցի 5-րդ շենքի կոյուղագիծը վթարված է (տեսանյութ)

Իմացե՛ք, ժողովո՛ւրդ, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարող է լինել մեզ հետ. Փաշինյանն Ադրբեջանի ու Թուրքիայի նոր ագրեսիան արդարացնելու համար հիմքեր է նախապատրաստում. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։

Նոյեմբերի 27-ին, ամերիկյան միջնորդությամբ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև զինադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց՝ «Իդլիբի գոտու սահմանները վերականգնելու» պատրվակով։ Այդ համաձայնագրի ստորագրումից հետո կտրուկ սրվեց իրավիճակը Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
Պրոթուրքական զինյալներն Էրդողանի ռեժիմի աջակցությամբ հարձակում սկսեցին Հալեպի ուղղությամբ: Հալեպն արդեն 4-րդ օրն է՝ վերածվել է պատերազմի ակտիվ գոտու՝ Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ ուժերն Իդլիբից գրոհ են ձեռնարկել՝ վերահսկողության տակ առնելով Հալեպի որոշ շրջաններ։ Իրավիճակը ծայրաստիճան լարվել է։

Սիրիայի բանակն այդ կապակցությամբ հայտարարել էր՝ Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի երեկոյան հզոր և լայնածավալ գրոհ է ձեռնարկել մեծ թվով ահաբեկիչներով, ծանր զինատեսակներով՝ հարձակվելով խաղաղ գյուղերի, քաղաքների և այս տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ նրանց հաջողվել է մտնել Հալեպ։ Պատահակա՞ն է, որ էսկալացիան սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկյան միջնորդությամբ հայտարարվեց Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարի մասին։

Վարուժան Գեղամյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Սիրիան ներկայացնում է այն, թե ինչ կարող է լինել աշխարհի ցանկացած կետում։ Սա միակ տարածաշրջանն է, ուր խաչված են աշխարհաքաղաքական բոլոր շահերը։ Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարող է ցանկացած ժամանակ տեղի ունենալ մեզ հետ․ դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք։
  • Սիրիայի կազմաքանդմամբ մշտապես հետաքրքրված է ոչ միայն Թուրքիան, այլ նաև Իսրայելը։
  • Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև զինադադարը հայտարարվել է մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 27-ին, բայց մինչ այսօր այն գործողության մեջ չի մտել, ու հայտնի չէ՝ կմտնի՞, թե՞ չէ։
  • «Հըզբոլլահի» գլխատումն էականորեն նվազեցրել է Սիրիայի օրինական իշխանությունների հնարավորությունները։ «Հըզբոլլահը» մշտապես օգնել է Բաշար Ասադին, բայց հիմա այն թուլացած է։ Հիմա շատ լավ առիթ է Սիրիայի թշնամիների համար, քանի դեռ «Հըզբոլլահը»  ժամանակավորապես թուլացած է, հարձակվել ու ոչնչացնել Սիրիան։
  • Սիրիայի Իդլիբի նահանգում գերազանցապես թուրքական զորքեր են, և այստեղ պաշտոնական իշխանություն են համարվում թուրքական պրոքսիները։ Այստեղ նույնիսկ լոգիստիկ շարժերն են Թուրքիայի հովանավորությամբ կատարվում։ Այս պահին ռազմական գործողությունները գերազանցապես ընթանում են այստեղ՝ թուրքական վերահսկողության ներքո գտնվող հատվածում։ Իդլիբով են կտրում Հալեպը Միջերկրական ծովից, ինչպես նաև Իրանը՝ կրկին Միջերկրական ծովից՝ կտրելով սիրիական տնտեսության զարգացման ճանապարհները։

(Քարտեզում կանաչ հատվածները)
--

  • 3 օրվա ընթացքում Իդլիբից թուրքական ահաբեկիչները կարողացել են կտրել դեպի Հալեպ հիմնական ճանապարհը ու ներխուժել Հալեպ քաղաք։ Նրանք վերահսկողության տակ են պահում քաղաքի շուրջ 40%-ը, մնացած տեղեր նույնպես կարողացել են ներթափանցել, բայց մոբիլ խմբերում։ Մարտեր գրեթե չեն ընթացել․ Սիրիայի կառավարական ուժերը չեն կռվել, իրանական ու ռուսական ստորաբաժանումները նույնպես արագ լքել են քաղաքը։ Հաշվարկել են, որ այդ անակնկալ հարվածին առկա ուժերով դիմադրել հնարավոր չէ, պետք է հեռանալ ու վերադասավորվելով՝ վերապատրաստվել հակահարվածի։ Առաջիկա 48 ժամում կհասկանանք՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից կլինի՞ այդ հակահարվածը և որքա՞ն արդյունավետ կլինի։ Հալեպի ճակատամարտից, եթե այն տեղի ունենա, կախված է լինելու՝ արդյո՞ք Թուրքիան այլ գոտիներում կնախաձեռնի ռազմական գործողություններ, թե՞ ոչ։ Եթե իրանական ու ռուսական ուժերը պարտվեն, մեծ է Նոր Ստալինգրադի սցենարի հավանականությունը։ 
    • Հալեպը, իր տնտեսական, քաղաքական հնարավորություններով, Սիրիայի առանցքն է: Եթե Դամասկոսում հոսանք չկա, ապա նաև այն պատճառով է, որ թուրքերը գրավել են Սիրիայի հյուսիսը։ Հալեպի շուրջ տեղի ունեցող զարգացումներից է կախված ամբողջ Սիրիայի և գուցե տարածաշրջանի ճակատագիրը։ Առանց Հալեպ չկա Սիրիա։
    • Մեծ է հավանականությունը, որ իշխանության գալով՝ Դոնալդ Թրամփը նորից դնելու է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցը։
    • Թուրքիան և Իսրայելն ուզում են, որ Իդլիբում չլինեն կառավարական զորքեր, բայց թուրքերն ուզում են, որ այդտեղ քրդեր չլինեն, իսկ Իսրայելն ուզում է, որ լինեն։
      • Վերջին 13 տարում Սիրիան հումանիտար ճգնաժամի առաջնային կետն է։ Տուժում է նաև հայ համայնքը։ Հայ համայնքն ունեցել է բազմաթիվ զոհեր։ Բառի բուն իմաստով եղել են թաղային կռիվներ, ու ես տեսել եմ մերոնց պաշտպանական գծերը։ Տուն առ տուն պաշտպանել են հայերի տները։ Ու հիմա նույն վիճակն է։ Աստված չանի, եթե հաջողվի Հալեպը վերցնել, վախենում եմ մտածել՝ ինչ կլինի հայ համայնքի, քրիստոնյաների ու նույնիսկ սուննիական համայնքի հետ։
      • Սիրիական պատերազմի նախորդ շրջափուլի ժամանակ՝ մինչև 2018 թվականը, մեր դիվանագիտությունը երբեք չի լքել Սիրիան, ու հիմա մեր դիվանագետների՝ ՀՀ հյուպատոսի և Սիրիան լքելու հանգամանքը լավ անդրադարձ չի ունենալու բարեկամ Սիրիայի հետ հարաբերություններում։ 

      Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Սիրիայի Հալեպի շրջանում մարդասիրական առաքելություն իրականացնող Հայաստանի ստորաբաժանման բոլոր մասնակիցները՝ ականազերծողներն ու բուժաշխատողները, վերադարձել են Հայաստան:

      168.am-ին, սակայն, հետաքրքիր մանրամասներ էին հայտնի դարձել: ՀՀ ՊՆ-ն, իհարկե, նշում է, որ Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան է ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել Հայաստան, սակայն մեր տեղեկություններով՝ նրանք վերադարձել են ուղիղ մեկ շաբաթ առաջ:

      Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը 168.am-ի հետ զրույցում ևս նշել էր՝ Սիրիայում գտնվող ՀՀ մարդասիրական առաքելությունը բախումներից անմիջապես առաջ է դուրս եկել Հալեպից՝ հինգշաբթի օրը, և, ամենահետաքրքիրը՝ Սիրիայում ՀՀ հյուպատոսը հեռացել է մոտ մեկ շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը։ Հիշեցնենք նաև, որ Սիրիայում մարդասիրական առաքելության վերաբերյալ որոշումը կայացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի օգոստոսին՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում, նա հայտարարել էր՝ «Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու»:

      • Սիրիայի ողջ տարածքը Թուրքիայի քաղաքական մտքի կողմից մշտապես քննարկվել, քննարկվում և քննարկվելու է՝ որպես բնիկ թուրքական տարածք, որը պետք է գրավել։ Սիրիայից գրավված տարածքներում ստեղծվել են քվազի պետություններ, որոնք վերահսկվում, ֆինանսավորվում ու համակարգվում են թուրքական իշխանությունների կողմից։ Դրամական միավորը թուրքական լիրան է, կրթական համակարգը նույնպես թուրքականն է, տեղակայված են թուրքական ռազմական ուժեր։ Ստեղծվում են փոքրիկ Հյուսիսային Կիպրոսներ։ Այս շրջաններում թուրքերը փոխում են նաև դեմոգրաֆիան։ Էթնիկ պանթուրքիզմ են իրականացնում։ 

        • Ադրբեջանը նույն բանն է ցանկանում անել Հայաստանում։ Հիմա խոսում են շուրջ 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին։ Եթե կարողանան դա անել, ու Հայաստանի ներսում լինեն ադրբեջանական գյուղեր, երկիրը կպայթեցնեն ներսից։ 

        Ուրբաթ օրը Հանրայինին տված հարցազրուցում Նիկոլ Փաշինյանը, բացի Հայաստանի Անկախության հռչակագիրը քննադատելուց, այս անգամ արդեն նույն հարթության վրա դիտարկեց Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան»-ը:

        «Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, որիշներին է գրգռում»,- հայտարարեց Փաշինյանը:

        • Փաշինյանի այդ խոսքերը ոչ միայն տգիտություն են, այլև պրոթուրքական, պրոադրբեջանական թեզերի բացահայտ քարոզչություն: Տասնամյակներ ու նույնիսկ մինչև պետությունը մենք պայքարել ենք թուրք-ադրբեջանական քարոզի դեմ, հիմա Փաշինյանը բացահայտ թուրքական քարոզ է իրականացնում՝ Արևմտյան Հայաստանի գաղափարը համեմատելով ադրբեջանական, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետ։ Նման քարոզչական թեզերն Ադրբեջանի ու Թուրքիայի համար հիմք են նախապատրաստում Ադրբեջանի հաջորդ ագրեսիան արդարացնելու համար։ Սրան հակընդդեմ տեսլական պետք է առաջադրվի առ այն, որ Հայաստանը գտնվում է երկու թշնամի պետությունների արանքում ու իրավունք ունի ինքնապաշտպանական նկատառումներով ռազմականանալու։
        • Քաղաքական ողջ դաշտը պիտի զբաղվի մեր կենսական անվտանգությանը սպառնացող երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների ուսումնասիրությամբ։
        • Ես հույս ունեմ, որ Հայաստանի համապատասխան պետական մարմինները, որոնք մի օր կլինեն հայկական, դատաիրավական համակարգի միջոցով պատասխան կտան 2018թ.-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, առանձին գործիչների հակահայկական գործողություններին։ Այս պահին Հայաստանի դե ֆակտո իշխանությունները Հայաստանի ներսում կիրառում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ տասնամյակներ տևած հակահայկական քարոզչության իրականացումը։
        • Մեր ժողովրդին պետք է հիշեցնել, որ ներկայումս պաշտոն զբաղեցնող մարդիկ 2018թ.-ից առաջ Հայաստանում ապրելով՝ տարել են հակահայկական, հակապետական, հակաարցախյան քարոզչություն։ Իրավիճակային մարդը կարող է գնալ, նկարվել նռան հետ կամ գոռալ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց չի կարող 30 տարի ամրապնդվածն էության մեջ փոխվել։ Ո՞նց կարելի է նման մարդկանց վստահել իշխանություն։
        • Մենք մի ժողովուրդ ենք, որը Ցեղասպանությունից հետո իր հետ փրկել է մագաղաթները, պատմությունը… ուր գնացել, առաջին հերթին վերականգնել է դպրոցը, եկեղեցին և պետությունը։ Եթե որևէ մեկին թվում է՝ ինչ-որ մեկի հաջողվելու է այդ աշխարհայացքը, այդ հիշողությունը ջնջել, չարաչար սխալվում է։ Դրա համար պետք է չտրվել Հայաստանի այս իշխանությունների  կործանարար քարոզչությանը և պետք է կրթել մեր հասարակությանը։
        • Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն օրը 5 անգամ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, և ոչ միայն խոսում են, այլև աշխատում են այդ գաղափարի իրականացման ուղղությամբ։ Գրեթե կասկած չունեմ՝ Թուրքիան փորձելու է ռազմական ճանապարհով ստանալ այդ միջանցքը։ Դա Սյունիքի նվաճման գլխավոր գործիքն է լինելու։ Ուստի մենք ամբողջ ուժով պետք է պայքարենք Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դեմ, աշխատենք մեր հարևան այն պետությունների հետ, ովքեր շահագրգռված չեն այդ միջանցքով, և այդ երկիրն առաջին հերթին Իրանն է։

          Մանրամասները՝ տեսանյութում։





Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>