Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները Ահա այսպիսի տրանսպորտն են ուզում թանկացնել (տեսանյութ) Սերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
25
Իրազեկման և ստորագրահավաքի ակցիա Կենտրոնում` ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները Ինչո՞ւ սափրվեց Փաշինյանը. այս հարցի պատասխանը թերևս ամենա անկեղծ են նրա կողմից Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Ի՞նչ խորհուրդներ տվեց ամերիկյան հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Հայաստանին և հայ ժողովուրդին Ստորագրահավաք՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման և ի աջակցություն «Մայր Հայաստանի» նախագծի (տեսանյութ) Տրանսպորտը թանկացնելու որոշումը դարձել է պատուհաս «հպարտ» քաղաքացու գլխին (տեսանյութ) Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր Խաչատրյան Քանդում են քաղաքացու սեփականությունը․ ահազանգ (տեսանյութ) Իրազեկման և ստորագրահավաքի ակցիա Կենտրոնում` ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) «Զավեշտալի է, որ Փաշինյանի տիկինը «տգիտության դեմ ագրեսիվ արշավ է սկսում»՝ հաշվի չառնելով, որ գլխավոր տգետն իր հետ նույն տանն է ապրում». Արմինե Ադիբեկյան Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել «Ռոբսոնի» դեմ քրեական գործ է հարուցվել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են ՔՊ-ի երիտթևի անդամ, ՇՄ նախարարության աշխատակցին Կարմիր կետագծերի համար մոտ 500 մլն դրամ տուգանվել են մեր հայրենակիցները «Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը Մենք ազգովի այդ հիմարությունը քննարկում ենք, սա զավեշտ է, սա աբսուրդ է. Արծվիկ Մինասյան Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները Ահա այսպիսի տրանսպորտն են ուզում թանկացնել (տեսանյութ) Ինչո՞ւ սափրվեց Փաշինյանը. այս հարցի պատասխանը թերևս ամենա անկեղծ են նրա կողմից Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում «Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով Ի՞նչ խորհուրդներ տվեց ամերիկյան հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Հայաստանին և հայ ժողովուրդին Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք․ Գեղամ Մանուկյան Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ստորագրահավաք՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման և ի աջակցություն «Մայր Հայաստանի» նախագծի (տեսանյութ) Տրանսպորտը թանկացնելու որոշումը դարձել է պատուհաս «հպարտ» քաղաքացու գլխին (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքը երբեմն վերածվում է մինի հավաքի և քաղաքական քննարկումների ««Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները»․ Արմենակ Դանիելյան Սերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Երգիչ, երգահան, պրոֆեսոր Սամվել Գալստյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին (տեսանյութ) Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

«Զավեշտալի է, որ Փաշինյանի տիկինը «տգիտության դեմ ագրեսիվ արշավ է սկսում»՝ հաշվի չառնելով, որ գլխավոր տգետն իր հետ նույն տանն է ապրում». Արմինե Ադիբեկյան

Բաքվում նոյեմբերի 22-ին ավարտվեց կլիմայի փոփոխության՝ COP29 համաժողովը։ Մինչև համաժողովի մեկնարկը՝ նոյեմբերի 11-ը, տարբեր միջազգային կառույցներ, իրավապաշտպաներ կոչ էին անում օգտագործել այդ համաժողովը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցը բարձրաձայնելու և քայլեր ձեռնարկելու՝ նրանց հայրենիք վերադարձնելու համար։ Չնայած ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ քայլեր ձեռնարկում են, սակայն հասարակությունն այդ քայլերի արդյունքը չի տեսնում՝ Բաքվում ապօրինի շարունակում է պատանդի կարգավիճակում պահվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրանց հետ՝ նաև հայ այլ գերիներ։

COP29 համաժողովից առաջ նույնիսկ ՀՀ իշխանությունը չէր թաքցնում, որ համաժողովից հետո հնարավոր է՝ Ադրբեջանը գնա ռազմական ագրեսիայի, և պատահական չէ, որ COP29-ի ավարտից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։

Նա հանձնարարել է «ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը»։

Նաև «վերլուծվել են ընթացիկ օպերատիվ պայմանները և հայ-ադրբեջանական պայմանական սահմանին զինվորական ծառայության կազմակերպումը»։

Չնայած ՀՀ իշխանությունը չէր մասնակցում COP29-ին, բայց արդյո՞ք օգտագործեց իր դիվանագիտական ու քաղաքական կապերը, այլ երկրների միջոցով հենց Բաքվում բարձրացնելու պատանդների, գերիների հարցը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններին առհասարակ չի հետաքրքրում Բաքվում պահվող պատանդների ճակատագիրը։

«Իհարկե, այս իշխանությունը որևէ աշխատանք չի տարել ու չի տանում, որովհետև այս թեման իշխանության համար փակ է։ Եթե ցանկություն ունենային գերիների հարցը բարձրացնել, ապա պետք է ամեն ինչ անեին, որպեսզի համաժողովին մասնակցեին և հարցը բարձրաձայնեին Բաքվում՝ ինքնուրույն»,- 168.am հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը։

Նա վստահ է՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա կարող է լինել ցանկացած պահի։

«Ադրբեջանն ունի ծրագիր և նախատեսում է ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ։ Թե ինչ է անում ՀՀ իշխանությունը՝ չեմ կարող ասել, զանգահարեք իրենց, թող պատասխանեն հարցին՝ Ադրբեջանն ագրեսիայի է պատրաստվում, իսկ իրենք ի՞նչ են անում»,- հավելեց փորձագետը։

Արմինե Ադիբեկյանից նաև հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Արևմտյան Հայաստանը և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի համեմատությունն ի՞նչ արձագանք է ստացել Ադրբեջանում։

Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանում վաղուց են Նիկոլ Փաշինյանի նշած թեզն օգտագործում։

«Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ադրբեջանական հերթական թեզը։ Արևմտյան Հայաստան անվանումը նյարդայնացնում է՝ ինչպես Թուրքիային, այնպես էլ՝ Ադրբեջանին։ Թուրքիային նաև նյարդայնացնում է, երբ ասում են՝ Ստամբուլը հունական քաղաք է և Կոնստանդնուպոլիս է, սակայն պատմական փաստը դրանից չի փոխվում։

Գիտեք՝ զավեշտալին որն է, որ Նիկոլ Փաշինյանի տիկինը «տգիտության դեմ ագրեսիվ արշավ է սկսում»՝ հաշվի չառնելով, որ գլխավոր տգետն իր հետ նույն տանն է ապրում, որովհետև Նիկոլ Փաշինյանի արած համեմատությունը կատաստրոֆիկ տգիտության նշան է։

Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է, գոյություն ունի 386 թվականից, երբ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի կայսրության միջև՝ Հայաստանի Արևմտյան հատվածը գտնվում էր Հռոմի կայսրության տիրապետության տակ։ Ադրբեջանը նման պատմական «բեքգրաունդ» չունի, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթն արհեստածին հորինած առասպել է»,- շեշտեց Ա. Ադիբեկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan