Անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են, բայց «Մայր Հայաստանի» նախաձեռնությունը շարունակվում է
Երևանում ուղեվարձի շեշտակի թանկացման դեմ անհրաժեշտ ստորագրությունների քանակն արդեն հավաքված է, բայց «Մայր Հայաստանը» շարունակում է իր նախաձեռնած ստորագրահավաքը։
«Շնորհակալ ենք մեր քաղաքացիական նախաձեռնությանը միացած բոլոր քաղաքացիներից»,-նշել է շարժումն իր ֆեյսբուքյան էջում։