Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

«Հրաժարականների շքերթ». Հայաստանը գնում է ընտրությունների՞, թե՞ ցնցումների

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ներքին քաղաքական կյանքը Հայաստանում շարունակում է անակնկալներ մատուցել: Սկսենք նրանից, որ անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանն, առաջին անգամ 2018 թվականից ի վեր, երբ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում եկավ իշխանության, սափրեց իր մորուքը:

«Ողջույն սպիտակամորուս», — գրել է նա իր սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութին կից: Փաշինյանը չբացատրեց, թե ինչու որոշեց սափրվել հենց հիմա, 2024 թվականի վերջին: Ավելին, մորուքը ինչ-որ առումով խորհրդանիշ էր նրա համար: Փաշինյանը չսափրեց այն նույնիսկ COVID-ի ժամանակ, երբ Մոսկվայում եռակողմ բանակցությունների շրջանակներում հանդիպում էր անցկացնում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նշենք նաև, որ Փաշինյանի բազմաթիվ թիմակիցներ 2018 թվականի իրադարձություններից հետո սկսեցին մորուք պահել (Հովիկ Աղազարյան, Անդրանիկ Քոչարյան, Կարեն Անդրեասյան և այլն):

Նոյեմբերի 15-ին կառավարության նիստում Փաշինյանը քննադատեց ուժայիններին՝ հայտարարելով, որ իր համբերության բաժակը լցվել է: Նրա խոսքով, այսուհետ ուժային կառույցները պետք է ինքնուրույն լուծեն իրենց առջև դրված խնդիրները իր հայեցակարգերի շրջանակներում:

Նոյեմբերի 18-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել զբաղեցրած պաշտոնները», պարզաբանելով, որ պատճառները անձնական չեն, այլ համակարգային, ինչի մասին նա հրապարակայնորեն խոսել է:

Երկուշաբթի օրը հրաժարականի դիմումներ են ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Դեպքերի տարբեր վարկածներ կարող են լինել՝ սկսած իր թիմի վերադասավորումից և մեծ մեդիա աղմուկ բարձրացնելուց մինչև պարզապես «ինչ-որ բան անելու ցանկություն»: Սակայն կա նաև այլ վարկած:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ կոնկրետ քաղաքական նախագծի իրականացման համար՝ Արցախի լուծարումը: Արցախի բացակայությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ՀՀ-ն դուրս բերել ՌԴ ազդեցության գոտուց, այլև վերացնել այն գործոնը, որը մեծապես ստիպում էր Բաքվին վարել հավասարակշռված քաղաքականություն՝ չընկնելով որևէ գեոպոլիտիկ կենտրոնի լիակատար վերահսկողության տակ և չմտնելով բացահայտ հակամարտության որևէ դերակատարի հետ (իհարկե, առաջին հերթին Մոսկվայի և Թեհրանի հետ): Արցախի բացակայությունը պետք է զգալիորեն թուլացնի Մոսկվայի ազդեցությունը Բաքվի վրա:

COP29-ը դարձավ այն Ռուբիկոնը, որը հատելով կարելի է ասել՝ «Արցախի կլանումը լեգիտիմացվել է» միջազգային ասպարեզում, ինչը նշանակում է, որ 2018 թվականի քաղաքական նախագիծն ավարտված է: Հետևաբար, անհրաժեշտ է նոր նախագիծ, որի առանցքը պետք է լինի Հայաստանը, քանի որ Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանի վրա էլ ավելի կթուլանա, եթե հայկական պետականության գործոնը ամբողջությամբ չեզոքացվի: Պարզ ասած՝ եթե Հայաստանը որպես պետություն դադարի գոյություն ունենալ, իսկ հայերը լքեն տարածաշրջանը:

Այս նոր նախագիծն ունի որոշ «արտաքին նշաններ»՝ «Թավշյա հեղափոխության» ժամանակ օգտագործված Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարը սպառելով՝ Ն. Փաշինյանը սկսեց «երիտասարդ պետության երիտասարդ առաջնորդի» կոնցեպտի ստեղծումը, ինչն անմիջապես արտահայտվեց նրանով, որ նա սափրեց իր մորուքը: Նոր քաղաքական նախագիծն իր էությամբ Հայաստանի հակապատկերն է (այսինքն՝ փորձ է արվում կառուցել կոնստրուկտ, որը հիմնված է հայկական ինքնության ժխտման վրա, նույնիսկ ՀՀ հիմնական փաստաթղթերի՝ Անկախության հռչակագրի, Սահմանադրության և այլն ժխտման վրա):

Փաշինյանն այսօր փորձում է դառնալ այս նախագծի դեմքը՝ հարձակումներ Անկախության հռչակագրի վրա, հարձակումներ կամավորության գաղափարի վրա, դատական կամայականություն, հարձակումներ Գյումրիի տեղական ինքնակառավարման համակարգի վրա, հարձակումներ իր թիմի անդամների վրա:

Փաշինյանը փորձում է դառնալ նոր քաղաքական նախագծի դեմքը, որի արդյունքը պետք է լինի հենց Հայաստանի լուծարման փաստաթուղթը: Պատահական չէ, որ Հայաստանի ներսում բուռն իրադարձությունների ֆոնին Ադրբեջանում հայտարարեցին ռազմական ծախսերի ավելացման և դեկտեմբերին Երևանի հետ բանակցությունների նոր փուլի մեկնարկի մասին:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>