Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Գալիք 2018 թվականին Հայաստանը կանգնած է լինելու երկընտրանքի առջև. Կամ արմատական փոփոխություններ, կամ էլ լուջ ցնցումներ. Երրորդ տարբերակը այլևս չի լինելու

Ահա և ավարտվեց 2017 թվականը: Առաջին հայացքից այն գորշ տարի էր, որևէ էական ազդեցություն այն չթողեց մարդկանց վրա, քանզի ամեն ինչ կանխատեսելի էր ու կանխորոշված: Ոչ մեկի համար անակնկալ չէր ՀՀԿ-ի հաղթանակը ապրիլի 2 – ընտրությունների ընթացքում: Բոլորին պարզ էր արդյունքները մինչ ընտրությունները:

Պարզապես այս ընտրություններով փակվեց երկրի զարգացման 22-տարվա ցիկլը` սկսած 1995 թվականից: Արձանագրվեցին մի շարք արդյունքներ:

- 90- կանների քաղաքական վերնախավը վերջնականապես անցավ պատմության գիրկը:

- Պատմության գիրկն անցավ նաև 2000- ների վերնախավը

- 88-ի Ղարաբաղ կոմիտեի փոխարեն այսօր երկրի քաղաքական տրենդի մեջ են հայտնվել Գալուստ Սահակյանը, Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, ընդիմադիրներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոնը Մարուքյան, իսկ վերջերս հայտ են ներկայացնում այդ շարքի մեջ մտնել Տաշիրի Սամվել Կարապետյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

Փաստացի Լևոն-Տեր Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Վանո Սիրադեղյանին, Վազգեն Սարգսյանին, Աշոտ Մանուչարյանին այսօր փոխարինել են Գալուստը, Աշոտյանը,  դա մի շերտն է, ընդիմության դաշտում տիտղոսի դերում են Նիկոլն ու էդմոնը, և վերջապես իշխանության նոր դեմքի հայտ են ներկայացրել ներկայիս վարչապետն ու Տաշիրի Սամվել Կարապետյանը:

- 2018-ի  շեմին բոլորի համար էլ ակնհայտ է, որ այսպիսի տնտեսական և քաղաքական վերնախավով Հայաստանը, ոչ միայն հեռավոր, այլ նաև մոտագա ապագա էլ չի կարող ունենալ: Սա արդեն այսօր հասկանում են բոլորը: իզուր չէ, որ այսօր Հայաստանում փաստացի մնացել է 2 մլն-ից էլ քիչ մարդ:

- Արձանագրենք հետևյալ փաստը. Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին ապրում էր մոտ 3,5 մլն մարդ: Հայաստանի անկախացումից 26 տարի անց երկրում մնացել է 2 մլն – ից էլ պակաս բնակչություն, 1.5 մլն թիվը վատ խորհուրդ է հիշեցնում: Անշուշտ այս ամենի մեջ օբյեկտիվ պատճառները իրենց դերն ունեցել են, սակայն եթե մենք այս ամենը բացատրենք բացառապես օբյեկտիվ պատճառներով, ապա պետք է դրանից անմիջապես հետևություն անենք, որ օբյեկտիվ պատճառներով ներկայիս Հայաստանի տարածքում հնարավոր չէ կառուցել անկախ պետականություն:

Սակայն այս եզրակացության հետ մենք կտրականապես համաձայն չենք, քանզի այս 26 տարիների փորձը ցույց տվեց նաև, որ մենք կարողացանք ոչ միայն ռազմի դաշտում հաղթել մեր հակառակորդին, այլև իրական տնտեսական աճեր գրանցեցինք, իսկ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն էլ ամրագրեցինք միջազգային հարթակներում, ի տարբերություն, օրինակ, Ղրիմի, Աբխազիայի և Մերձդնեստրի:

- Պատմությունը թերևս ամենա դաժան գիտություններից է, որտեղ ազգերն ու անհատները այս կամ այն դատին են արժանանում:

100 տարի առաջ մենք ստացանք ցեղասպանություն, սակայն մինչ օրս այդ երևույթի ամբողջական պատճառները այդպես էլ չհասկացանք: Ավելին, մեր այսօրվա վերնախավի 90 տոկոսը տիրապետում է, լավագույն դեպքում միֆականացված պատմությանը և դրա համար էլ, նա ոչ մի դասեր էլ չի կարող քաղել:

- 26 տարիների դրական էջերից կարելի է համարել ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը, և սովորաբար հաղթանակները ունենում են բազմաթիվ ծնողներ: Սակայն նույնիսկ այս հարցում մենք տարբերվեցինք բոլորից և նույնիսկ մեր սեփական հաղթանակները չկարողացանք արժևորել:

- Այդ հաղթանակի առթիվ չստեղծվեցին համազգային հիշվող բանաստեղծություններ, պատմվածքներ, գեղարվեստական բարձր որակի ֆիլմեր, փաստա-վավերագրական կինոպրոդուկտներ և այլն: Եթե վերնախավը դա չգիտակցեց, ինչու՞ պիտի հասարակ ժողովուրդը կարևորի իր հաղթանակը: Իսկ եթե ժողովուրդը չի կարևորում իր հաղթանակը, ապա իրեն կստիպեն , որ նա կարևորի ուրիշ ազգերի հաղթանակները, սա քաղաքագիտական և պատմագիտական դաժան աքսիոմա է:

- Մեր հաղթանակների գլխավոր հերոսներից մեկին` Սամվել Բաբայանին, դատեցին հասարակության գրեթե լռելյան պայմաններում, ինչը հուշում է, որ այս հասարակությունը գտնվում է խոր բարոյալքվաց վիճակում, որտեղ խարխլված են բոլոր բարոյական չափանիշները:

- Այսօր Հայաստանը կանգնած է իր զարգացման լուրջ երկնտրանքի առջև, թեև շատերը դա չեն գիտակցում: Երկիրը իր լճացման փուլը արդեն սպառել է, կամ Հայաստանում կսկսեն իսկական փոփոխություններ, այնպես,,որ դա զգա ու տեսնի երկրի մեծամասնությունը, կամ էլ այս լճացման փուլը կավարտվի մի նոր Սասնա Ծռերով, կամ էլ ներիշխանական հեղաշրջումով: Սա նույնպես քաղաքագիտական աքսիոմաներից է, քանզի երբ Ադրբեջանը իր նոր աշխարհաքաղաքական նախագծերով էապես ուժեղացնում է իր դիրքերը, և միաժամանակ սրվում է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները և Հայաստանի մանևրելու լյուֆթը փոքրանում է, ակնհայտ է դառնում , որ այսպիսի տնտեսա-քաղաքական վերնախավով Հայաստանը ապագա չի կարող ունենալ և 2018-ին մենք ազգովի դա կտեսնենք:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>