ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը
Այսօր կեսօրից հետո լրագրող Սյուզի Բադոյանը գույժ տարածեց, որ այսօր մահացած են գտել 7 ամիս առաջ Արտաշատից բանակ զորակոչված Նարեկ Գրիգորյանին: Լուրը համացանցում տարածվելուց գրեթե 6 ժամ անց միայն ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը.
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»: