Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Ի՞նչ կարգավիճակով է Արարատ Միրզոյանը մեկնելու Բաքու՝ ռազմական ավարի՞, թե՞ ԱԳՆ ղեկավարի

Ի՞նչ կշահեն Բաքուն և Երևանը COP29-ին Հայաստանի հնարավոր մասնակցությունից:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Անցած շաբաթ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Պատգամավորները բանաձևում վերահաստատել են աջակցությունն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նրանց հարաբերությունների կարգավորումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիման վրա՝ 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Նրանք նաև հաստատեցին Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը: Պատգամավորները նաև կոչ արեցին Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Միջազգային դատարանի բոլոր որոշումները, այդ թվում՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որում նշված են միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց անվտանգ, անխափան և շուտափույթ վերադարձի համար:

Այս ֆոնին հայկական լրատվամիջոցներում կրկին լուրեր են տարածվում, որ Հայաստանը ներկայացված կլինի Բաքվում կայանալիք СОР29 համաժողովում, ընդ որում՝ հնարավոր է, որ ներկայացված լինի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով: Եվս մեկ անգամ՝ Եվրախորհրդարանը ընդունում է բանաձևեր ընդդեմ Իլհամ Ալիևի ռեժիմի քաղաքականության (արդյոք այս բանաձևը գործնական նշանակություն ունի, թե ոչ՝ դա այլ հարց է, այստեղ կարևոր է բանաձևերի ընդունման փաստը), որոնցում հիշատակվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները: Սակայն, ըստ ամենայնի, հայաստանյան իշխանությունը կարող է մեկնել СОР29 գագաթնաժողովի, որը Բաքուն կօգտագործի որպես Արցախի կլանման միջազգային լեգիտիմացման ակտ: Եվ այս գագաթնաժողովի գլխավոր ավարը կարող է դառնալ Հայաստանի ներկայացուցիչը: Այս դեպքում, ըստ ամենայնի, ամենաքիչը խղճում են Արարատ Միրզոյանին, և այդ պատճառով նրան կարող են ուղարկել Բաքու:

Հստակ նշենք, որ մեր մտորումները «Միրզոյանի հնարավոր արկածների մասին Բաքվում» հիմնված են այն փաստի վրա, որ ոչ ԱԳՆ-ն, ոչ կառավարությունը չեն հերքում հայկական լրատվամիջոցների տեղեկությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի մոտալուտ այցի մասին Ադրբեջան:

Այստեղ կարևոր է նաև այլ բան. երկար ժամանակ ՀՀ-ում իշխող խմբի տարբեր ներկայացուցիչներ՝ Վահագն Խաչատուրյանից մինչև Ալեն Սիմոնյան և Արայիկ Հարությունյան, խոսում էին այն մասին, որ «գագաթնաժողովը հիանալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր կնքելու», կամ որ «արժե մեկնել Բաքու, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ լինի»: Իսկ հիմա թերթերի հրապարակումներից տեղեկանում ենք, որ համաժողովին մասնակցելու, Հայաստանի կողմից Արցախի զավթումը լեգիտիմացնելու համար ալիևյան ռեժիմը Երևանին ընդամենը մի քանի հայ գերի կտա: Այն հայերին, որոնց Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին խոստացել էր տուն վերադարձնել «2-3 ամսվա ընթացքում»՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Վերոնշյալից ելնելով, ստիպված ենք ևս մեկ անգամ կրկնել մեր նախորդ մտքերից մեկը՝ նույնիսկ եթե մենք մի կողմ թողնենք այն վարկածը, որ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը իրականացնում է իր համար Հայաստանի սահմաններից դուրս գրված հստակ ծրագիր, որի նպատակն է տարածաշրջանում հայկական պետականության գործոնի ոչնչացումը, ու հենվենք այն թեզի, որ ՀՀ իշխանությունների մտադրությունները բարի են, դրական են, ապա ակնհայտ է, որ նրանց ունակությունները բավարար չեն երկրի խնդիրները լուծելու համար (միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ այս խնդիրների մեծ մասը ստեղծվել է հենց նրանց կողմից):

Եթե նույնիսկ Փաշինյանն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն, հաղորդակցությունների ապաշրջափակում, գերիների վերադարձ, ապա նա ի վիճակի չէ իրականացնել իր իսկ ծրագրերը: Հենց այդ պատճառով «Բաքվում խաղաղության փաստաթղթի» փոխարեն Հայաստանը, СОР29 համաժողովին մասնակցելու դեպքում, կարող է ստանալ միայն մի քանի գերիների (այն էլ փաստ չէ, որ Ալիևն ու Էրդողանը կհանձնեն նրանց):

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>