Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Պատերազմ Արցախում
ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար

Նորանկախ պատմության մեջ Փաշինյանն ամենավախկոտ ու անվճռական ղեկավարն է. Լևոն Զուրաբյան

«Հրապարակի» հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ։

 -Պարո՛ն Զուրաբյան, արդյո՞ք փակուղում է հայտնվել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը: Չնայած Փաշինյանի համառ խնդրանքներին, Ալիեւը հակված չէ որեւէ թուղթ ստորագրելու: 

- Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի, զբաղված է խաղաղություն մուրալով, Ադրբեջանը մերժում է այդ խաղաղությունը: Երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա պատրաստ էր մեզ հետ խաղաղություն ստորագրել, այն ժամանակ Հայաստանը մանեւրում էր՝ չհասկանալով, որ կանգնած է ԼՂ-ի կորստի վտանգի առաջ, կամ` հատուկ գնալով այդ ուղղությամբ: Հիմա, երբ Ղարաբաղը կորսված է, Ալիեւը որեւէ մոտիվացիա չունի խաղաղություն կնքելու, նա սպասում է, որ Իսրայելը  ռազմական պատասխան տա Իրանին, Իրանը՝ Իսրայելին, որից հետո պատերազմի մեջ կներքաշվի ԱՄՆ-ն, որը կհարվածի Իրանին եւ այդ դեպքում՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը Արեւմուտքի համար դառնալու է ստրատեգիական նշանակության պլացդարմ, Ալիեւը հույս ունի օգտագործել այդ պատերազմն ու Արեւմուտքի աջակցությունը՝ մեծ նպատակներ իրագործելու համար, այդ թվում՝ Նախիջեւանի հետ Սյունիքով ճանապարհն ապահովելու եւ Մեծ Ադրբեջանի ստեղծման ուղղությամբ: Սա շատ հստակ երեւում է Բաքվի հռետորաբանությունից։ Ճիշտ է, Ալիեւը նաեւ դիվանագիտական զգուշավորություն է ցուցադրում, քանի որ չի ցանկանում ժամանակից շուտ իր վրա բերել Իրանի բարկությունը:

-Այդ մեծ պատերազմի սցենարը կարող է նաեւ չիրականանալ: 

-Այստեղ էլ Ալիեւը մեծ բան չի կորցնում. այն, ինչ իրեն պետք էր ՀՀ-ից, մեծ հաշվով ստացել է, մնացել է միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդիրը, որը, եթե անգամ իմ ասած սցենարը տեղի չունենա, նա կարող է հետապնդել ավելի երկարաժամկետ ստրատեգիայով՝ իր հույսը դնելով նրա վրա, որ տրանսպորտային դեբլոկադան ավելի կարեւոր է ՀՀ-ի համար, քան Ադրբեջանի, հետեւաբար, իր կարծիքով, կարող է երկարաժամկետ խաղ խաղալ, որին Հայաստանը չի դիմանա: Փաշինյանը, փոխանակ փորձի սա հասկանալ, զբաղված է դատարկախոս բարոյական քարոզներով։ Ըստ նրա, խնդրելով կարող ես խաղաղություն ստանալ: Նա բացարձակապես չի հասկանում այսօրվա աշխարհաքաղաքական խոր ասպեկտները: 

-Տպավորություն կա, որ Փաշինյանը փաստացի մերժում է բոլոր միջնորդական հարթակները եւ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Էրդողանին է խնդրել՝ Ալիեւից ստորագրություն ստանալու: Թուրքիան կարո՞ղ է լինել միջնորդ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: 

- Կատարվել է մի պարզ բան՝ Փաշինյանը հրաժարվեց ռուսական միջնորդությունից, այդ պրոցեսը սկսվեց 2022թ մարտից՝ ռուսական առաջին անհաջողությունից Ուկրաինայում: Մերժելով ռուսական միջնորդությունը, նա փորձեց ստանալ Արեւմուտքի աջակցությունը, սխալմամբ հաշվարկելով, որ Արեւմուտքը կարողանալու է Ադրբեջանին բերել խաղաղության գործընթացի: Դա մեծագույն սխալ էր եւ կրկին գալիս է նրանից, որ նա ոչ ադեկվատ է գնահատում աշխարհաքաղաքական իրողությունները, նա չի հասկանում, որ Արեւմուտքը ո՛չ ցանկություն, ո՛չ ծրագիր, ո՛չ էլ հնարավորություն ունի Ադրբեջանին պարտադրել այն խաղաղությունը, որը Փաշինյանը պատկերացնում է: Հրաժարվելով ռուսական միջոնորդությունից, Փաշինյանը չկարողացավ ձեռք բերել արեւմտյան միջնորդությունը: Արդյունքում մենք ստացանք թշնամացած ՌԴ, որի հետ վստահության կամուրջներն այրված են, ավելի ագրեսիվ Ադրբեջան եւ իրավիճակ, երբ ՀՀ-ն մեն-մենակ հայտնվեց Ադրբեջանի առաջ ու ստիպված էր ենթարկվել Ալիեւի պահանջին, որ բանակցությունները լինեն ուղիղ եւ երկկողմանի: Սա Փաշինյանի սխալ հաշվարկների եւ անգամ հիմարության գխավոր հետեւանքն է, որից բխում է մյուս հիմարությունը՝ նա ոչ թե փորձում է շտկել իր սխալները, այլ կատարում է նոր սխալներ: Քանի որ նրա կարծիքով, հայ-ադրբեջանական հակամարտության բանալին արդեն գտնվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի ձեռքում, փորձում է Թուրքիայի միջոցով ազդեցություն գործածել Ադրբեջանի վրա: Փաշինյանը մտածում է, որ դա հնարավոր է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան պետք է շահագրգռված լինի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից ու դրա համար Ադրբեջանին պարտադրի՝ գնալ ՀՀ-ի համար քիչ թե շատ ընդունելի կարգավորման, որը գուցե չհամապատասխանի Ադրբեջանի ախորժակին, բայց օգտավետ լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որովհետեւ Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից կապահովի նրանց երկարաժամկետ նպատակները: Փաշինյանն այստեղ երկու հարցում է սխալվում, նախ, չի հասկանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը ՌԴ-ի հետ ունեն որոշակի լուրջ պայմանավորվածություններ՝ շատ ավելի իրատեսականորեն հաշվարկելով ՌԴ-ի ազդեցությունը այս գործընթացների վրա՝ նրանք գերադասում են ՌԴ-ի հետ նման խաղ չխաղալ: Երկրորդ սխալն այն է, որ նա կարծում է, թե Թուրքիայի շահերը տարբերվում են Ադրբեջանի շահերից:
Գուցե, իսկապես, Թուրքիայի պետական շահերն ամբողջությամբ չեն համընկնում Ադրբեջանի պետական շահերի հետ, բայց փորձել դրա վրա խաղալ, հերթական հիմարությունն է, որովհետեւ որքան էլ հակասություն լինի նրանց մեջ, Թուրքիայի որեւէ ղեկավար չի կարողանալու մարսել Ադրբեջանի շահերի լիարժեք իրականացման մերժումը: Թուրքիան չի գնալու Ադրբեջանի դեմ, նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է համարելու միայն, եթե բավարարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները եւ նա այս մասին ասում է: Որ սա ճշմարտություն է, վկայում է այն, որ Թուրքիան Հայաստանին ընդառաջ որեւէ քայլ չի անում՝ ո՛չ սահմանն է բացում, ո՛չ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատում՝ հակառակ նրան, որ, ըստ էության, Ղարաբաղի հարցը թուրքերը կարող են լիարժեք լուծված համարել:

-ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իր ցանկության մասին Արեւմուտքը շատ ուղիղ է ասում։ Փաշինյանը փորձում է ստանալ Արեւմուտքի հովանավորությո՞ւնը, այն դեպքում, երբ Ադրբեջանը հայացքը դեպի Մոսկվա է ուղղում եւ չի մտնում այդ խաղի մեջ: 

-Նախ, Թուրքիան ինքը չի մտնում այդ խաղի մեջ: Թուրքիան այսօր սեփական խաղն է խաղում, վարում է բավականին անկախ քաղաքականություն եւ շատ հարցերում, մասնավորապես, ՌԴ-ի հետ իր հարաբերություններում հակադրվում է Արեւմուտքին, բայց եւ չի դառնում ՌԴ-ի գործիքը: ՆԱՏՕ-ի անդամ լինելն էլ Թուրքիայի համար մի ֆորմատ է, որն իրեն ապահովում է շատ լուրջ սպառնալիքներից՝ այդ թվում միջուկային հարվածներից եւ այստեղ նա օգտագործում է ՆԱՏՕ-ի ֆորմալ անդամակցությունը: Նա չի ընտրում հավատարմության ճանապարհը՝ ո՛չ մեկ, ո՛չ մյուս ուղղությամբ: Ադրբեջանը նույն բանն է անում՝ շատ լավ գեոպոլիտիկ խաղ է խաղում, օգտագործում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստեղծված անվստահության մթնոլորտը, որը էլ ավելի սրվեց Փաշինյանի անմիտ քայլերի արդյունքում (օրինակ, Հռոմի ստատուտի ընդունման, որը ՀՀ-ին որեւէ օգուտ չտվեց, բայց փչացրեց հարաբերությունները ՌԴ-ի հետ): Ի տարբերություն Փաշինյանի, Ալիեւը հասկանում է, որ Արեւմուտքն իր մեջ տեսնում է շատ կարեւոր տնտեսական եւ ստրատեգիական գործընկերոջ, հետեւաբար՝ իրեն չեն սպառնում սանկցիաները, էլ չեմ խոսում՝ Հայաստանի օգտին Արեւմուտքի ռազմական ներգրավվածության մասին: 

- Փաշինյանն ինչի՞ վրա է հույս դրել, Արեւմուտքը նրան անվտանգային վահան չի խոստանում, մյուս կողմից վրացական զարգացումները կարող են էական նշանակություն ունենալ մեր տարածաշրջանի համար:

- Սկզբում նա՝ ի դեմս ՌԴ-ի էր անվտանգության երաշխավոր փնտրում, որը պատճառաբանված չէր, հետո՝ ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որը նույնքան եւ մի բան էլ ավելի պատճառաբանված չէր, հիմա փորձում է Թուրքիային դուր գալու միջոցով այդ երաշխավորը գտնել, ինչը նույնպես անհիմն ու հիմար քաղաքականություն է: Նրա վարած քաղաքականությունը` սեփական քաղաքական հաշվարկներում սխալվելու, հետո ստեղծված իրավիճակում հարկադրված քայլեր անելու քաղաքականություն է, որը մեզ լավ տեղ չի տանում: Մենք երբեւէ չտեսանք, որ Փաշինյանի ընտրած որեւէ «ստրատեգիա» աշխատի, դրանք մշտապես ձախողվում են ու նա փորձում է ընտելացնել մեր ժողովրդին այդ ձախողմանը եւ ընտրել նոր «ստրատեգիա»:

-Այսպես կոչված, Սյունիքի միջանցքի խնդրից խոսենք: Ի՞նչ է խոստացել Փաշինյանը, որ չի կատարում եւ ի՞նչ են նրանից պահանջում: 

- Հակառակ իր պնդումներին, նա ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենավախկոտ ու անվճռական ղեկավարն է: Բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ ինքը վախեցել է պատասխանատվություն վերցնել եւ ՀՀ-ի համար կարեւոր, բայց գուցե հանրության համար դժվար ընկալելի որոշում կայացնել: 2019թ․ մենք մերժեցինք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարգավորման պլանը՝ զիջելով 5 շրջան, սերնդեսերունդ պահել մեր վերահսկողությունը ԼՂ-ի, Լաչինի եւ Քարվաճառի նկատմամբ, արդյունքում ստացանք պատերազմ: Պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժելով շատ ավելի նպաստավոր պայմանները, վերջում ստացանք նոյեմբերի 9-ը, այս պլանում՝ մերժելով 9-րդ կետը, ստացանք ԼՂ-ի եւ Լաչինի կորուստ ու հայաթափում, բայց միեւնույն է՝ 9-րդ կետի պահանջը ուժի մեջ է եւ դրանից նա չի կարողանում հրաժարվել: Այսինքն, ամեն անգամ նա վախենալով պատասխանատվություն վերցնել, մեզ դնում է ավելի ծանր վիճակի մեջ: Գուցե դա արվում է հատուկ նպատակով, որ ստացվի՝ ոչ թե ինքն է գնացել այդ զիջմանը, այլ ՀՀ-ն է հայտնվել պարտադրված վիճակում, որի համար Փաշինյանը, իբրեւ թե, մեղավոր չէ: Սա պատասխանատվությունից փախչելու անմեղսունակ քաղաքականություն է եւ նշանակում է, որ ՀՀ-ի փոխարեն որոշում են այլք: Այսպես կոչված, միջանցքի խնդրում ոչ մեկի համար այլեւս կարեւոր չէ ՀՀ-ի խոսքը, դրա ճակատագիրը որոշելու է գերտերությունների շահերի բախման ընթացքը, որը կարող է լինել ավելի հանգիստ, կամ` կամ ավելի փոթորկալից, եթե Իրանի հետ կապված մեծ պատերազմի սցենարն իրականացվի: Հայաստանը հանգիստ չի ունենալու, քանի դեռ Փաշինյանին չեն փոխարինել ռազմավարական եւ իրատեսական մտածողություն ունեցող գործիչները: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>