Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Ինչո՞ւ էր Քյարամյանը Լևոն Քոչարյանի հետ խոսում հարգանքով, Աղազարյանի հետ՝ քամահրանքով․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկվա գլխավոր «հերոսները» ՔՊ-ականներն էին իրենց Արգիշտի Քյարամյանով։ Թեման այսօր էլ կշարունակվի և երկու օրվա լուրով ապրող հանրության կանոններով, վաղը կանցնենք այլ թեմայի։ Բայց մեկ առավել ուշագրավ բան կար երեկվա շոուի մեջ, որին ուզում եմ անդրադառնալ։ «ՔՊ-ականներն արդեն իրար են ուտում, ներքին լարվածություն կա, ուզում են Քյարամյանին հանել, Աղազարյանի տղուն հեսա կբռնեն, Անդրանիկ Քոչարյանը ուզում է վերահսկել, հեսա աթոռը Նիկոլի տակից կտանի» և նմանատիպ խոսակցությունները թողնեմ մի կողմ և անդրադառնամ այլ թեմայի։ Եթե դիտել եք, Հովիկ Աղազարյանը մի պահ վրդովվել էր, երեսով էր տալիս, թե բա Արգիշտի Քյարամյանը հանդուրժող ու կիրթ ձևով է պատասխանում Լևոն Քոչարյանի հարցերին։ Եթե ուշադիր լիներ Աղազարյանը, կտեսներ, որ Քյարամյանը նույն կիրթ ձևով պատասխանում էր ընդդիմադիր թևում նստածներից բոլորի հարցերին․ այո, առավել ևս՝ Լևոն Քոչարանի հարցերին, ում վրա նույն Քյարամյանն իր քննչականով մեղադրանք է հորինել։ Բայց իսկականից, ինչո՞ւ էր Լևոն Քոչարյանի և առհասարակ՝ ընդդիմադիր այլ պատգամավորների նկատմամբ հարգանքով, իսկ իշխանական պատգամավորների ու Աղազարյանի նկատմամբ՝ քամահրանքով արտահայտվում այն պաշտոնյան, որը էս իշխանության ռեպրեսիոն հենասյուներից մեկի ղեկավարն է, որը իր ապօրինություններով բառացի պահողներից մեկն է այդ նույն ՔՊ-ին՝ իշխանության մնալու հարցում։ Այդ ամենը փաստ է, դժվար թե ՔՊ ում դրա արժեքը չհասկանան։

Ու հատկապես իմ հարցի, թե ինչու էր Քյարամյանը այդպես արձագանքում քպականներին, այդ հարցի պատասխանի մեջ, իմ կարծիքով, թաքնված է վերջին 6,5 տարվա կոռուպցիոն մեծ պատկերը։ Տեսեք, Լևոն Քոչարյանին Քյարամյանը անհիմն ձերբակալել է, դատարան է տարել, կալանքի է տարել, գործ են հորինել․ բայց, վստահ եմ, որևէ անգամ Լևոն Քոչարյանը որևէ հարցով, որևէ խողովակով, չի դիմել, չի խնդրել Արգիշտի Քյարամյանին՝ սա չանել, նա չանել։ Գեղամ Մանուկյանն էլ չի դիմել, Ագնեսա Խամոյանն էլ չի դիմել, պարզ է։ Ընդդիմադիրները, ժողովրդի լեզվով ասած, նրա մուննաթի տակ չեն մնացել։ Իսկ իշխանականները, երեկ էլ պարզվեց, դիմել են, զանգել են՝ ուղիղ, միջնորդավորված։ Քյարամյան Արգիշտին, ես չգիտեմ, գուցե թքել է օրինականության, իրավաբանության վրա, արել էն բոլորը, որ պետք է եղել Նիկոլին ու նրա իշխանության պահպանմանը, բոլոր քրգործերը, որով պետք է դատվեին իշխանականները, նրանց հարազատները, նրանց պահպանող ոստիկանները, գուցե  ջրել է, գուցե դեռ ընթացք չի տվել։ Նմնատիպ բաների մասին բարձրաձայնում է մամուլը, բարձրաձայնում են ընդդիմադիրները, դրա մասին էին ընդդիմության հարցերը, ճիշտ հարցադրումներ էին անում ու նա, մուննաթ չէր գալիս, փորձում էր խելոք-խելոք արդարանալ։ Ու հենց դրա համար էլ, իմ կարծիքով, ՔՊ-ականների հետ խոսում է հեգնանքով, արհամարհանքով, որովհետև նրանց հետ, նրանց համար ու պատճառով էին այդ բոլոր հարցադրումների արդարացումները։

Տեսեք ինչ, չակերտավոր գեղեցիկ պատկեր է ստացվում․ պարզվում է՝ Աղազարյան Հովիկի տղաները ինչ-որ մեքենաների բիզնես են անում, հիմա ավտոները կալանքի տակ են, ենթադրվում է, որ անօրինական են, չէ՞․ զանգել-խնդրել են Քյարամյանին հանել ավտոները։ Ու հիմա դրա համար էլ մուննաթ է գալիս։ Մայիս ամսից ի վեր, լիքը ընդդիմադիրների ավտոներ ոստիկանության պլաշադկայում են, ապօրինություն է անում Վահե Ղազարյանը ու չի տալիս․ այ էդ մեքենաների համար զանգող չկա իշխանականներից․ ընդդիմությունը պահանջում է ու մունաթ է գալիս․ եթե ընդդիմությունը զանգեր խնդրեր, երեկ ընդդիմության վրա մունաթ կգար Վահե Ղազարյանը, Քյարամյանը, մյուսները։ Եթե Աղազարյանը խնդրած չլիներ, ինքը մունաթ կգար։

Գիտե՞ք, Քյարամյանը նեղվածության պահին բացահայտեց այդ իշխանական հովանավորչության դեպքը, ասել է, թե՝ այդ ատելի կոռուպցիան, որը մենք վաղուց գիտեինք էլ, ասում էինք էլ։ ՔՊ-ական իշխանության անդամները կոռուպցիոն հազար թելերով իրար հետ կապված են, կապված են բազմաթիվ զանգերով։ Օրինակ՝ որ Սասուն Միքայելյանի տղեն հեղափոխությունից հետո ընտրվեց քաղաքապետ, աղջիկն էլ մտավ մարզպետարան, զանգի արդյունքում չէ՞ր։ Էն որ Աննա Հակոբյանի՝ երևի 18 տարեկանից բարձր բոլոր ազգականները տարբեր տրամաչափի պաշտոնյա են, զանգերի արդյունքում չէ՞։ Էն որ Անդրեասյան Կարենը նշնակվում է նախարար, ընկերոջը տանում է փոխնախարար, օրինակ, զանգում կամ տեսնում է, խնդրում, չէ՞, մեզ հայտնի մեկից։ Անդրեասյանից առաջ որ էդ պաշտոնում Բադասյանն էր, նա էլ իր քավորին էր խորհրդական տարել, առանց զանգի, կամ դաբռոի չէր, չէ՞։ Էն որ ՔՊ-ական պատգամավորների կանայք, քույր-եղբայրները, ամուսիններն աշխատում են ԱԺ-ում, կառավարությունում, օգնական են, խորհրդական են և այլն և այլն են, զանգի ու խնդրելու արդյունք է, չէ՞։ Էն որ Նիկոլի սանիկը Հոկտեմբերյանի քաղաքապետ նշնակվեց․․․ Ժողովուրդ ջան, կարող եմ ժամերով ցանկ թվարկել, թե որ ՔՊ-ականի բարեկամը, ընտանիքի անդամը, ծանոթն ու ընկերը որտեղ է նշանակվել աշխատանքի։ Բա դա հենց կոռուպցիոն դրսևորումներն են։ Եթե Հովիկ Աղազարյանը, օրինակի համար, կարող է զանգել ՊԵԿ նախագահին ու խնդրել, որ իր տղուն նշանակի Զվարթնոցի տամոժնյայում աշխատանքի, զանգել Երևանի քաղաքապետին ու խնդրել, որ մյուս տղային նշանակի փոխթաղապետ, ԱԺ նախագահին էլ խնդրի, որ իր կնոջն էլ ԱԺ-ում մի աշխատանք տա, ինչի՞ չի կարող ՔԿ նախագահին էլ խնդրել իր տղերքի կալանքի տակ գտնվող ավտոմքեքենաները հանել։ Ժողովուրդ ջան, ազգային ժողովի, կառավարության, նախարարությունների, առընթեր մարմինների, ՊՈԱԿ-ների, համայնքների, դպրոցների, բոլոր-բոլոր պետական հիմնարկների աշխատակազմերը, պաշտոնները, ՔՊ-ականների հորքուրի գանձերն են, ՔՊ կլանային համակարգ է ամենուր։ Քյարամյանը խոսեց ընդամենը մի դեպքից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը խոսեց մեկ այլ դեպքից ու այլևս չընտրվեց։ Բայց դրանք հազարավոր են, չէ՞։ Բա ո՞նց եղավ, որ սրա տղեն դատավոր է, նրա տղեն դեպուտատ է, նրա տղեն փոխնաարար է, ՊՈԱԿ-ներում իրենք են, տենդերներում իրենք են․ այ էսպես բոլորին հերթով դիմել են ու էսօր էդ մունաթները, արհամարհանքը որ կա, դա հա՛մ տեղին է, հա՛մ երկուստեք է։

Քյարամյանին զանգել խնդրել են, բայց նաև զանգում պարտադրում են, չէ՞։ Բա էդ որ Լևոն Քոչարյանին ծեծելու գործի փոխարեն քննչականում կարվեց Լևոն Քոչարյանի կողմից ծեծվելու գործ, բա էդ զանգի արդյունք չէ՞ր։ Բա որ Եռաբլուրում զոհերի հարազատներին ծեծեցին-քաշքշեցին, ու Քյարամյանը վիդեոները նայելով, ոչ մի ոստիկանի ինքնություն չկարողացավ պարզել՝ ունենալով անուն-ազգանունները, բա դա զանգի արդյունք չէ՞ր։ Էն որ Սասուն Խաչատրյանի եղբայրը գնաց ԲԴԽ անդամ, որից հետո՝ ՍԴ դատավոր, էդ ո՞նց եղավ։ Պատահական է՞ր, որ դրանից առաջ Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի հակասահմանադրական գործ կարեց․ իրեն զանգեցին, երևի ինքն էլ զանգեց իրեն զանգողին, ու եղբարը ՍԴ հասավ։ Էն որ Նիկոլի կոալիցին ընկեր Արամ Զավենիչի ընկերը՝ Մասիս Մելքոնյան անունով մեկը, մի օր քնից ելավ-դարձավ դատավոր, հո հենց էնպես չդարձավ, իրենք էլ զանգեցին, պատրաստակամություն էլ հայտնեցին, հնարավությունն ընձեռելու դեպքում պատրաստ են իրենք էլ իրենց հերթին զանգեր ընդունելու։ Էն որ հղի կնոջը վարչապետի շարասյան ամենագնացը խփում-սպանում է, բայց մինչ օրս մեկին ձևի համար չեն նստացրել, դա ի՞նչ է։ Հլա պատկերացրեք, որևէ այլ մեկը, իրենց հետ կապ չունեցող, էդպիսի մի բան աներ, քշեր-էթար, հիմա նույն Ոստիկանությունը, Քննչականը մի շոու էին սարքել, հոգեփռշտիկ ձայնով ռեպորտաժներ էին ցույց տվել, թե ինչպես դիմակավորված օպերները գետնին տալով ձերբակալում են այդ անմարդկային կերպարին։ Բա զանգել են, ասել են՝ ջրեք-էթա։ Բա ամեն մեկն էլ իր զանգողը ունի։ Ու էդ բոլոր զանգողներն էլ, զանգվողներն էլ, պարզ է, չէ՞, կոռուպցիոն կապի մեջ են։ Որ Քյարամյանը երեսով էր տալիս Աղազարյանին, թե զանգել կոռուպցիոն բան են խնդրել․ բա դրա համար էլ մունաթ է գալիս, արհամարանքով խոսում, թե՝ ի՞նչ ես կորուպցիայից մեծ մեծ խոսում, կարամ բաներ պատմեմ։ ԱՆԻՖ-ի գործը որ պետական բյուջեից փոշիացավ մի 20 մլն դոլար․ զանգի արդյունքում չէ՞, որ քրեական գործ կա, բայց մեղադրյալ չկա։ Զանգի արդյունք չէ՞, որ 40 բերետ պատգամավորին ծեծում է, Վարդապետյանն ասում է՝ տեսանյութը ապացույց չէ։ Որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանի տեղ չդրեց, էդ ոնց եղավ, զանգով չէ՞ր։ Էն որ կոռուպցիայի համար նախարարներ բռնվեցին ու բաց թողնվեցին, զանգով չէ՞ր։ Ինչը իրենց է վերաբերում, զանգ-խնդրանքը կա, որ անեն, ինչը ընդդիմությանն է վերաբերում, էլի զանգ-պահանջ կա, բայց արդեն որ ուրիշ ստանդարտով պիտի անեն։ Կարդում եմ՝ 2024-ի հունվար-հուլիսին կատարվել է 648 կոռուպցիոն հանցագործություն։ Բայց էս թվարկածներս դրանց մեջ հաստատ չկան։ Դե բա արձանագրեք։

Նայել ե՞ք պետական տենդերները․ բենզինը՝ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող ընկերությունից, ապահովագրությունը՝ նույնպես, ոստիկանությունը միլիարդներ է ծախսում մեկ անձից գնումներով, դատախազությունը, ԱԺ-ն, կառավարությունը, նախարարությունները․ պաշտոնյաների բարեկամ-հարազատ-ընկերները բացում են բիզնեսներ ու տենդերներ են շահում։ Ձեր ցավը տանեմ, ախար էդ սաղ կոռուպցիոն զանգեր են։ Էն որ վարչապետի կնոջ հիմնադրամին հա մուծվում են, մեկ միլիոն դրամանոց ճաշկերույթի են մասնակցում, դրանք զանգերով չե՞ն։ Կրկնում եմ, կոռուպցիան լրիվ խժռել է այս իշխանությանը։

Կարճ ասած՝ Կարո՞ղ էիք մտածել, որ կոռուպցիայի հաղթահարման համար եկածները էսքան կխրվեն կոռուպցիայի մեջ։ Սա կոռուպցիոն զանգերով աշխատող կառավարություն է․ այ էսպես ով ում կարողանում է՝ զանգում-խնդրում է, զանգում պահանջում է, բոլորը բոլորին ու վերջնական զանգողը թիմի գլուխն է։ Նրան էլ զանգող կա․ կասկած ունեմ, որ շատ հարցերում, օրինակ, մեր մոտ հարևաններն են։

Ժողովուրդ ջան, էն որ ասում ենք ուղնուծուծով կոռուպցիայի մեջ են, սա է։ Վստահ կարող ենք լինել, այդ բոլորը ամբողջապես, մի օր կբացահայտվի, բայց իշխանափոխությունից հետո։ Բա, ձեզ թվում է ինչո՞ւ են այդքան վախենում աթոռ կորցնելուց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>