Մեզ «սպանում են» մեր փողերով Քննադատելով եկեղեցուն՝ իր առաքելության մեջ չմտնող դերը չկատարելու համար, արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց բուն առաքելությունը չեն կատարում Խոլերայի բուն է` էպիդեմիոլոգիական վիճակ է հասունանում (տեսանյութ)
30
Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» «Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը»,- Գարեգին Երկրորդ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը (ուղիղ) Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ Մեկնարկում է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Դրված է Հայաստանի ոչնչացման և փրկության խնդիրը. Երվանդ Բոզոյան Ադրբեջանական քարոզչամիջոցները... նիկոլենց պես Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը նույնիսկ իր քթի տակ չի տեսնում հետիոտնի համար նախատեսված անցուղու խնդիրները (տեսանյութ) Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է (տեսանյութ) Մեզ «սպանում են» մեր փողերով «Հանրայինը դարձել է հակահայկական, պրոթուրքական քարոզչության հարթակներից մեկը»․ Բորիս Մուրազի Ադրբեջանը հերթական պահանջն է առաջ քաշում Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելին՝ նաև շեշտելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում Քննադատելով եկեղեցուն՝ իր առաքելության մեջ չմտնող դերը չկատարելու համար, արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց բուն առաքելությունը չեն կատարում «57-ամյա տղամարդը կալանավորվել է երեխաներ առևանգելու փորձի համար»․ ՔԿ Ինչ իրավիճակ է ՀՀ-ում կարմրուկով պայմանավորված Բիձինա Իվանիշվիլին խոսել է «Վրաստանը քարտեզից ջնջելու» թշնամական արտաքին ուժերի ծրագրերի մասին Խոլերայի բուն է` էպիդեմիոլոգիական վիճակ է հասունանում (տեսանյութ) Կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին․ Մասուդ Փեզեշքիա «Հզբոլահը» նոր առաջնորդ է ընտրել Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը Իրանը հեշտացրել է հայկական ավտոմեքենաների մուտքը Լարսը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ՀՀ անվտանգային միջավայրի վրա. Տիգրան Աբրահամյան Այսօրվանից մինչև հոկտեմբերի 6-ն ամեն օր Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ ՌԴ վարչապետը կժամանի Հայաստան «Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է՝ մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը»,- Գարեգին Երկրորդ «Հացօրհնեքի» միջոցառում․ ամփոփիչ տեսահոլովակ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը (ուղիղ) Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ Ֆեյսբուքյան և սոցիալական այլ ցանցերից դուրս ուղիղ շփումները քաղաքացիների հետ շատ արդյունավետ գործիք է Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Տեսանյութ՝ Մյուռոնօրհնեքի արարողությունից Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան

Մեզ «սպանում են» մեր փողերով

Հանրային հեռուստաընկերությունը բոլոր իշխանությունների օրոք չի փայլել օբյեկտիվությամբ, բայց հիմա այն ոչ միայն օբյեկտիվ չէ, այլև ծառայում է հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերի դեմ:

Փաշինյանի իշխանության օրոք և շնորհիվ՝ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է հակահայկական, պրոթուրքական քարոզչության հարթակներից մեկը: Այստեղ են ծնվում ամենակեղտոտ քարոզչական թեզերը, այս հեռուստաընկերության եթերում են օրուգիշեր թշնամական թեզեր առաջ մղում Արևմուտքի և Թուրքիայի «բանախոսները»: Հենց հանրային կոչված հեռուստաընկերության եթերից են հնչում հակաարցախյան ելույթներ։

Ոմանք կարող ենք կարծել, թե կարելի էր, իհարկե, առանձին չֆիքսվել Հանարային հեռուստաընկերության վրա, քանի որ այս բովանդակությամբ մի քանի հեռուստաընկերություններ են գործում, եթե չլիներ մեկ բայց` Հանրայինը ֆինանսավորվում է պետական բյուջեից, այսինքն՝ մեր բոլորի գրպանից:

Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիները ֆինանսավորում են լրատվամիջոց, որն աշխատում է Հայաստանի ազգային շահերի դեմ: Նման իրավիճակի վերաբերյալ ժամանակին հետաքրքիր կարծիք է արտահայտել ԱՄՆ հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնը. «Մարդուն հարկադրել հանգանակություն տալ այն կարծիքների տարածման համար, որոնց նա չի հավատում և որոնք ատում է, մեղք է և բռնապետություն»:

Այս իրավիճակն իսկապես խորհելու տեղիք է տալիս: Փաստորեն, մեզ քարոզչական դաշտում սպանում են մեր իսկ փողերով: Այն շատ նման է իրավիճակին, երբ բռնատիրական երկրներում մահապատժի ենթարկված քաղաքացուն սպանած փամփուշտի գումարը գանձում էին իր ընտանիքից: Սա սադիզմ է Հայաստանի քաղաքացու նկատմամբ։

Իշխանության փոփոխությունից հետո եկող իշխանությունը ոչ միայն պետք է մաքրի հանրային հեռուստաընկերությունը կուտակված կեղտից, ոչ միայն այդ հեռուստաընկերության պատասխանատու պաշտոնյաները պետք է կանգնեն դատարանի առաջ, այլև պետք է փոխի մոտեցումը դրա ֆինանսավորման մասով:

Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն, թե որ հեռուստաընկերություն գնան իրենց հարկերը: Մարդիկ իրենք պետք է որոշեն, թե ի՞նչ են ուզում լսել/տեսնել։ Այս պարագայում ոչ միայն կվերանա հանրային միջոցների հաշվին իրականացվող թուրքական կամ օտարամոլ քարոզչությունը, այլև կվերանա տասնամյակներ շարունակ եղած արատավոր պրակտիկան, երբ հանրության փողերով պահվող լրատվամիջոցը ծառայում է օրվա իշխանություններին։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan