«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
21
Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է անվավեր․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը Նախնական հաղթանակ. «Մայր Հայաստանը» հաղթել է կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական վեճը․ քաղաքային իշխանությունը պարտվեց 160.000 դրամանոց կարմիր գծերի դեմ առաջին դատական հաղթանակը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի «Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի Քարվաճառում գրանցված երկրաշարժը զգացվել է Ջերմուկում, Վայոց Ձորի և Սյունիքի բնակավայրերում «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան Բաքվում կալանքի տակ պահվող 15 անձի 2548 դրվագով մեղադրանք է առաջադրվել Կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները Ահա թե ում վրա է ծախսվում պետական բյուջեն․ «Կարճ ասած» Այս իշխանությունը հատել է բոլոր թույլատրելի կարմիր գծերը. ՀԺՄ Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել «100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է»․ Հայկ Կոստանյան «Նիկոլ Փաշինյանն` իր համար վատ ու ավելի վատ երկընտրանքի առաջ». Ոսկան Սարգսյան Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան

Մենք ենք, որ չենք ըմբոստացել...

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և հայկական աշխարհի համար տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ՝ Մայր տաճարի վերաօծումը և Մյուռոնօրհնեքը։
«Այս սրբազան մյուռոնով միացե´ք, եղբայրացե´ք, եղե´ք մեկ կամք, եղե´ք մեկ ուրախություն, եղե´ք մեկ ցավ», 1991թ. Մյուռոնօրհնեքի արարողությանն ասում էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Եղեք մեկ ցավ», ասում էր Վազգեն Առաջինը՝ ասես կանխազգալով, որ նույն, սեփական միասնական ցավը զգալու կարողությունն ամենևին հարատև չէ, ու կարող է ցնդել մի պատասխանատու ու կարևոր պահի։
Այսօր Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման իրադարձություններն իրենց մեջ շատ ավելի մեծ խորհուրդ են կրում, քան՝ սրան-նրան հրավիրել-չհրավիրելու երկընտրանքը։ Սա հերթական եկեղեցական միջոցառումը չէ։
Մայր Տաճարի վերաօծման հետ շատերը կապում են մի միստիկ խորհուրդ, մի թաքուն իղձ, որ այն մեզ կարող է մոտեցնել մեր նոր, սպասված ու վերջին տարիներին մեզ լքած ուրախությունը։ Սակայն արդյոք որևէ մեծ արարողություն, որքան էլ սպասված և խորհրդանշական լինի, կարո՞ղ է մեր երկրին և մեր ժողովրդին հաջողություն և լույս բերել, եթե մեզնից յուրաքանչյուրն իր ներսում չպատրաստվի և չձգտի դրան։
Այս կարևորագույն իրադարձությունների նախօրեին պետք է խիզախություն ունենանք հասկանալու մեր բոլորիս անմիջական մասնակցությունը վերջին տարիներին մեզ հետ կատարվածին։ Մեր աղետների համահեղինակը մենք ենք՝ հայը։ Մենք ենք աղետը բերել մեր տուն, մենք ենք համակերպվել, մենք ենք հանձնվել, մենք ենք ընտրել նվաստացման ճանապարհը, մենք ենք հանուն շահի խոնարհվում աղետաբերների առաջ, մեծարում՝ հանուն պաշտոնի ու փողի, կամ անգամ պարզապես իներցիայով, քանի որ սովոր ենք խոնարհվել իշխանությանը՝ անկախ այդ իշխանության որակից։
Ապրել այսքան անարժանապատիվ ու նյութապաշտ կերպով, կառչած մնալ բոլոր ժամանակներում կուտակած գույքերից կամ պաշտոններից, դրանց համընթաց կուտակված վախերից ու զուգահեռ սպասել Մյուռոնօրհնության կամ Տաճարի վերաօծման հրաշքին. սա, մի բառով, հայկական սյուրռեալիզմ է։
Այսօր եկել է քաղաքացու վիրավորվելու ժամանակը։ Եկել է ներքին հաշտության և իրար լսելու ժամանակը։ Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը։
Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքին սպասելուն զուգահեռ՝ պիտի մեր ներսում հասկանանք, որ մենք ենք ուրացել Ամարասն ու Գանձասարը, մենակ թողել շրջափակման մեջ գտնվող Արցախը, իսկ նրա անկումից հետո շարունակել անհոգ ապրել։ Մեր միջից է ձևավորվել աղետաստեղծ իշխանություններին «մեծարգո» ասող խավը, որը վաղը նույն հնազանդությամբ «մեծարգո» կասի Էրդողանին կամ Ալիևին, կամ՝ հաջորդ իշխանությանը, ով էլ որ այն ձևավորի։
Մենք ենք մոռացել Բաքվի բանտերում պահվող մեր եղբայրներին ու հանդուրժում ենք, որ Երևանի կենտրոնում զազրախոսեն նրանց մասին։ Մենք ենք, որ չենք ուզում «տեսնել» Հայաստանով մեկ տարածված եռագույնով շիրիմները, ու չենք խիզախում ընդունել, որ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե ժամանակին չթաքնվեինք անկյուններում ու չխոնարհվեինք մեզ աղետի տանող իշխանությանը։
Մենք ենք, որ չենք ըմբոստացել, երբ իմացել ենք, որ 4 տարի առաջ ճիշտ այս օրը սկսված պատերազմը կարելի էր շատ ավելի վաղ դադարեցնել՝ խուսափելով ահռելի մարդկային ու տարածքային կորուստներից, ու դա չենք արել։

Ապրել ստի մեջ, չխիզախել անել սեփական որևէ քայլ՝ իրավիճակը փոխելու համար, միաժամանակ ոգևորությամբ սպասել Մայր Տաճարի վերաբացմանը՝ մի արտառոց հրաշքի ակնկալիքով. սա անազնիվ է հենց Մայր Տաճարի և հենց սուրբ մյուռոնի հանդեպ, որի հրաշագործության հիմքում ներքին մաքրագործումն է ու ներքին ստից ազատումը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan