Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ

Բացի այն, որ Փաշինյանը ցանկանում էր բոլոր ճյուղերի իշխանությունները գրավել, նա ուներ մի մեծ ֆոբիա, որն իր առաջ էր եկել երկար տարիների ընթացքում:

Բանն այն է, երբ նա սկսեց իր լրագրողական գործնեությունը, նրա հիմնական պատվիրատուն ներշնչել էր նրան, որ այն ժամանակվա  իշխանության ներկայացուցիչները «հրեշներ են»:

Մի կողմ թողնենք հայ իրականության մեջ առկա քաղաքական մշակույթի խայտառակ որակը: Հայաստանում 1990-ից հետո իշխանության եկան մարդիկ, ովքեր արտաքուստ հետկոմունիստական բարքեր էին փորձում հաստատել, սակայն իրականում նրանք ամենադասական տիպի խորհրդային ավտորիտար բարքերի կրողներ դուրս եկան:

Ընդ որում, եթե ԽՍՀՄ-ի վերջին տարիներին կոմունիստական շրջանակները ավելի մեղմ բնույթ ունեին, քանի որ գաղափարը խորը ճգնաժամ էր ապրում, և այդ իսկ պատճառով դոկտրինյերների քանակը քչացել էր,  այդ նույն ԽՍՀՄ-ի դեմ պայքարողները ավելի ավտորիտար կերպարներ ունեին, քանի որ իրենց գաղափարները հաղթանակում էին, բայց իրենք  այդ նույն ԽՍՀՄ-ի արդյունքն էին:

Եվ զարմանալի չէր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամենամոդայիկ զբաղմունքը ԿԳԲ-ի լրտեսների փնտրտունքն էր այդ շրջանակների համար:

Ընդ որում այդ փնտրտուքի ձևն ու բովանդակությունը քիչ էր տարբերվում 1937-ի ստալինյան բնույթի մեղադրանքներից: Տարբերությունը միայն այդ մեղադրանքների վերջնարդյունքն էր: 37-ին «մեղավորներին» գնդակահարում էին կամ աքսորում Սիբիր, իսկ մեր ժամանակների  բերիաների  մեղադրանքների  արդյունքում պիտակավորված մարդիկ  ընդամենը հեռացվում էին ասպարեզից:

Ընդ որում նոր ժամանակների  բերիաները  ոչ թե ավելի հումանիստ էին, այլ ժամանակներն էին փոփոխվել:

Կարող ենք պնդել, որ այս նորօրյա բերիաները,  37-ին կլինեին ավելի դաժան, քան 37-ի բուն չեկիստները:

Փաստացի կարող ենք նշել, որ անկախացումով Հայաստանն իրականում չանցավ դեստալինիզացիայի գործնթացը:

Փոփոխվեցին լոկ սուբյեկտների պիտակավորման նշանները:

Օրինակ, 90-ական թվականներին այն ժամանակվա իշխող վերնախավը իր ընդդիմախոսներին համարում էր «ԿԳԲ-ի լրտեսներ», իսկ վերջիններս էլ իրենց հակառակորդներին համարում  էին «ապազգային սրիկաներ»:

1998-ից հետո այս բանաձևերը փոխվեցին և քաղաքական թատերաբեմ մտավ ղարաբաղյան կլան  հասկացությունը: Ընդ որում այս փուլում քարոզը գրեթե միակողմանի բնույթ էր ստացել, քանի որ մի կողմում հակապետական տարրերն էին, որոնք ժողովրդին բաժանում էին արհեստականորեն հայաստանցիների և ղարաբաղցիների, իսկ մյուս կողմում՝ իշխում էր չեռնոմիրդինյան տիպի կոլտնտեսական վերնախավը, որը չուներ քաղաքական նպատակ, քաղաքական պատասխան տալու համար իր հակառակորդներին, նույնիսկ չէր էլ գիտակցում, դրա անհրաժեշտությունը:

Արդյունքում հանրության մեջ առաջ էր եկել մի միֆ, թե Հայաստանը թալանում են ղարաբաղցիները և երկիրը փրկելու համար, ամեն գնով իրենցից պետք է ազատվել:

Այն որ երկրում հաստատված էր կլանա-օլիգարխիկ համակարգ, փաստ է: Բայց այն հաստատվել էր ոչ թե 1998-ից հետո, այլ 90-ականների սկզբին:

Ավելին, այդ 90-ականների համակարգը իր բնույթով ավելի լկտի, ավելի ցինիկ և ավելի հակամարդկային բնույթ ուներ:

Քանի որ 1998-ից հետո այն փոքր ինչ  վերափոխվեց,  և  հնարավոր եղավ գոնե երկրում տնտեսական աճ ապահովել, այն էլ՝ երկրնիշցուցանիշներով:

Բոլոր առումներով 1998-ից հետո կլանա-օլիգարխիկ համակարգի բնութագրիչները առավելություն ունեին իրենցից առաջ ձևավորվածից:

Սակայն միևնույն է արատավոր համակարգը կարող է կարճաժամկետ, սակայն ոչ երկարաժամկետ դերակատարում ունենալ:

Ինչը ցույց տվեց նաև 2018-ի դեպքերը:

                                        Ո՞վ էր իրականում Նիկոլ Փաշինյանը

Շարքային լրագրող, ում սկզբում հավաքագրեց  90-ականների կլանա-օլիգարխիկ համակարգի կառկառուն դեմքերից մեկը,   ղարաբաղյան կլանի դեմ պայքարի գործիք դարձնելու համար:

Մի միջավայրում, որտեղ մի կողմը հանդես էր գալիս քաղաքական հռետորաբանությամբ, իսկ մյուս կողմը՝ ոչ, Փաշինյանին դարձրեց հանրության հերոսներից մեկը:

Վերջինս հանդես էր գալիս ազատության  և  արդարության կարգախոսների ներքո և ոչ ոք հարցադրում չէր անում, թե ով էր իրականում իրեն ուղղորդում և ինչ նպատակներով:

Հասկանալի է, որ չեռնոմիրդինյան բնույթի վարչաբյուրոկրատական համակարգի ֆոնին, Փաշինյանը կարող էր  և հայկական դեմոկրատիայի փարոս ընկալվել:

Սակայն հանրության իրական շրջանակները գիտեին, թե ով՝ ով է:

2018-ից հետո Փաշինյանի իրական էությունը ջրի երես դուրս եկավ, և մարդիկ առաջին անգամ հասկացան, որ գործ ունեն 90-ական թվականների տիպի դասական կլանա-օլիգարխիկ պատկերացումների ներկայացուցչի հետ:

Նրանք  իրենց բնույթով դասական բոլշևիկյան պատկերացումներով էին շարժվում:

Իրենց պատկերի մեջ աշխարը բաժանված է իրենց և իրենց հակառակորդների միջև, ի դեմս ղարաբաղյան կլանի և ընդհանրապես Արցախի և արցախահայության:

Եթե որև է մեկը բացասական չի տրամադրված ղարաբաղցու հանդեպ (կապ չունի, թե ինչ դասի), ուրեմն իրենց դասակարգային թշնամին է համարվում:

Քանզի այս մթնոլորտում են այս մարդիկ ապրել և զարգացել 1998-2018 թվականների ժամանակաշրջանում:

Ըստ այս տրամաբանության, թշնամի արցախցիները ունեն տարբեր աստիճաններ:

Առաջին և գլխավոր թշնամին դա իհարկե, ըստ իրենց, «ղարաբաղյան կլանի» ղեկավար Ռոբերտ Քոչարյանն է:

Երկրորդ տեղում է  Սերժ Սարգսյանը, երրորդ տեղում են Արցախի նախկին ղեկավարները: Մնացածները, շարքային արցախյան չինովնիկները և նույնիսկ հասարակ արցախցիները, այս մարդկանց կողմից ընկալվում էին, որպես «շարքային թշնամիներ»:

Արցախի ոչնչացումը պատահական բնույթ չուներ: Դրսի հայտնի շրջանակները լավ հասկանում էին, որ 2018-ից հետո առաջացել էր «հնարավորությունների պատուհան»՝ հակաղարաբաղյան տարրերի կողմից Հայաստանում ոչնչացնել բուն Արցախը, արցախցիների հետ միասին, որի արդյունքում կթուլանար Ռուսաստանը և իր դաշնակից համարվող Հայաստանը:

Պետք է նշել, որ այս կարճ ժամանակահատվածում այս ծրագիրը «փայլուն»  կերպով կյանքի կոչվեց Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ:

Վերջինս հասկանում էր, թե ինչ ծրագիր պիտի կյանքի կոչեր նա 2018-ին, 2019-ին  և հատկապես դրա համար էր անհրաժեշտ, որ այդ ժամանակվանից երկրի իշխանության բոլոր ճյուղերը հայտնվեին իր տակ:

                    Ինչո՞ւ  Հրայր Թովմասյանի հետ Փաշինյանը լեզու չկարողացավ գտնել

Գրավելով երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունները, Փաշինյանն բնականաբար պիտի իր ձեռքը վերցներ նաև դատական համակարգը և ՍԴ-ն:

Եթե հիշենք, ՍԴ-ի վրա հենց սկզբից մեծ ճնշումներ չկային:

Այն սկսվեց այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը մերժեց Փաշինյանի գործիքը դառնալ՝  «գլխավոր ղարաբաղցու» դեմ գործում:

Հրայր Թովմասյանը ղարաբղցի չէր (այսինքն դասակարգային թշնամի չէր)  և ուրեմն հնարավորություն ուներ ընտրություն կատարելու, ըստ Փաշինյանի պատկերացումների, «հայաստանցիների և ղարաբղցիների միջև»:

Ուշադրություն դարձնենք թե ինչ էր գրում «ՀԺ»-ն 2019-ին.

«... Ամեն դեպքում, այս իրավիճակից ելքեր կան, եւ Հրայր Թովմասյանը պետք է որոշում կայացնի։ Նա ինքը պետք է որոշի՝ կա՛մ հաշվի է առնում հանրության վերաբերմունքն անձամբ իր և ՍԴ ներկայիս կազմի նկատմամբ և հրաժարական է տալիս, կա՛մ խզում է «կապերը անցյալի հետ» և գործում իսկապես անաչառ, կա՛մ (և սա ամենաանցանկալի տարբերակն է պետության համար) շարունակում է ծառայել ԱՌԱՋԻՆԻՆ,  որպես վերջին բաստիոն և  աշխարհով մեկ  աղմկում  հանում, իբր ՆՐԱ  դեմ մտացածին քաղաքական հետապնդումների մասին (ակնկալիքով, որ եթե հանկարծ բացահայտվեն նախկին գործունեության տարիներին իր կատարած չարաշահումները, նա  կկարողանա պաշտպանվել այնպես, ինչպես այժմ իր «հաճախորդը» Քոչարյանը):  Տրամաբանությունը թելադրում է, որ Հրայր Թովմասյանը պետք է ընտրություն կատարի առաջին երկու տարբերակների միջև, սակայն նա, ըստ ամենայնի, գնում է երրորդ ճանապարհով...»:

Այսինքն Փաշինյանի համար, Հրայր Թովմասյանը «դավաճան է և ուրեմն պիտի պատժվի», քանզի նա ընտրել է, ոչ թե «հայաստանցիների, այլ ղարաբաղցիների կողմը»:

Հասկանալի է, որ այսօրվա Հայաստանի ղեկին կանգնած է հակապետական տարր, ով իր բարդույթների պատճառով կործանեց Արցախը և հասկացել է, որ իր իշխանության մեջ մնալը կործանելու է նաև Հայաստանը:

Բայց ոչ մի գործիչ չի ուզում կործանվի, նույնիսկ եթե դրա այլնտրանքը կարող է դառնալ երկրի փրկությունը:

Այդ իսկ պատճառով նա ամեն կերպ փորձելու է վերացնել   պետական կառույցներից  այն մարդկանց, ովքեր իր համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում:

Հրայր Թովմասյանից հետո գալու է եկեղեցու հերթը, քանի որ որպես միասնական կառույց միակն է մնացել, որ իր վերահսկողության տակ չի անցել:

Սակայն հաշվի առնելով այն, որ ժամանակի ընթացքում, նույնիսկ ամենաթերզարգացած շրջանակներն են հասկանում, թե ինչը ինչոց է և, բացի այդ, աշխարհաքաղաքական գործոնները թույլ չեն տալիս, որ Փաշինյանը կյանքի կոչի իր երազանքները, նույնիսկ   զրոյացած  ընդդիմության պայմաններում, Փաշինյանը գիտի, որ առջևում իրեն սպասում է հանրային մեծ պայթուն:

Այն ինչ կատարվեց այս տարվա մայիսի 9-ին, Փաշինյանը գիտի, որ չի կարողանալու խուսափել գալիք փուլերում:

Իր հույսը մեկն է, որ գալիք հանրային պայթյունը ունենա այն նույն ճակատագիրը, ինչ եղավ մայիսի 9-ից հետո Հայաստանում:

Սակայն նույնիսկ հանրության ամենատգետ հատվածն է արդեն պահանջում, որ երկրում իրավիճակը փոփոխվի, քանի որ հասկացել է, որ Արցախից հետո Հայաստանն է հայտնվելու կործանման մեջ, եթե Փաշինյանը մինչ այդ մնա իշխանության:

Այդ իսկ պատճառով  հանրային այս պահանջն արդեն կյանքի կկոչվի, քանզի երբ հանրությունն արդեն ամբողջովին հասունանում է, հասունանում է նաև այդ պահանջարկին առաջարկ տվող քաղաքական հատվածը:

Իսկ թե ինչպես և ով կիրականացնի այդ առաջարկը այլ խոսակցության հարց է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>