Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը․ այն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում
Դիտել նաև
Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
Կոչ ենք անում միանալ Շվեյցարիայի միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին. Արցախի ԱԺ
Արցախցի կնոջը կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը, հինգշաբթի այն կքննարկվի կառավարությունում: Այնուհետև կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Հիշեցնենք,որ օգոստոսի 30-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը։