Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Ի՞նչ խնդիր է լուծել Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ից

Հանրությանը խաբելով՝  2018-ին իշխանությունը զավթելուց հետո, Նիկոլ Փաշինյանը արագորեն իր ձեռքը  վերցրեց  գործադիր իշխանության բոլոր լծակները: Կարճ ժամանակ անց նրան հաջողվեց էյֆորիայի մթնոլորտում իր ձեռքը վերցնել նաև երկրի օրենսդիր իշխանությունը:

Որպեսզի հաստատեր իր բացարձակ իշխանությունը երկրում, նա ձգտում էր վերացնել նաև դատական իշխանության անկախությունը, որի գլխավոր մասերից էր երկրի Սահմանադրական դատարանը:

Սկզբից նա փորձեց այն ժամանակվա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ «լեզու գտնել», սակայն չստացվեց:

Հրայրը ավելի սկզբունքային գտնվեց, քան կարծում էր Փաշինյանը:

Դրանից հետո արդեն խնդիր էր դրվել ամեն գնով ազատվել Թովմասյանից: Բայց «տարածաշրջանի դեմոկրատիայի բաստիոնի» առաջնորդին դժվար էր հիմնավորել, թե ինչ հիմքով դա կարելի կլիներ իրականացնել:

Եվ այդ հիմքն առաջ եկավ ՀՀ երկրորդ նախագահի գործի քննարկման ընթացքում, երբ ՍԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կասկածի տակ դրեց նախկին նախագահի ձերբակալման օրինականությունը:

Այս հարցը թրիգերի դեր կատարեց Փաշինյանի կողմից Թովմասյանի վրա հարձակման համար:

2019-ի  հոկտեմբերի սկզբին խորհրդարանի անդամները հավանություն տվեցին Թովմասյանին ՍԴ նախագահի լիազորություններից զրկելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը և համապատասխան նախագիծն ուղարկեցին դատարան, որը, սակայն, այն նույնիսկ չքննարկեց։

Սույն փաստը էլ ավելի կատաղեցրեց  Փաշինյանին, և որի արդյունքում, նա անցավ արդեն ստալինյան և բերիական մեթոդների, երբ Թովմասյանին ծնկի բերելու համար իշխանությունը սկսեց գործի դնել նույնիսկ Թովմասյանի բարեկամների վրա ճնշումները: Այդ շարքում բացառություն չեղավ նույնիսկ Հրայր Թովմասյանի հոր վրա ճնշումների կիրառումը, ով ի դեպ հիվանդ վիճակում էր:

Նման  աստիճանի սադիստական մոտեցում չէր կիրառում նախկին իշխանության ոչ մի ղեկավար: Նրանց  ժամանակներում էլ էին դրսևորվում քաղաքական հետապնդման դեպքեր: Սակայն նման աստիճանի սադիստական մոտեցում, ոչ մի նախկին ղեկավար չէր կիրառում: Քանզի գործում էր չգրված «կարմիր գծերի» չանցնելու սկզբունքը:

Փաշինյանն այդ սկզբունքն էլ առաջինը խախտեց, ինչը նշանակում է, որ իր հանդեպ  շատերը կարող են այդ չգրված խաղի կանոնը նույնպես չկիրառել:

Հրայր Թովմասյանի նկատմամբ  դեռ 2019-ի դեկտեմբերին քաղաքական հետապնդման համար սկսեցին առաջ բերել շինծու մեղադրանքներ, թե իբր նա նախկինում արդարադատության նախարարի պաշտոնում եղած ժամանակ, այլ անձնաց միջոցով տիրացել է երկու նոտարական գրասենյակների տարածքներին և դրանք վարձակալությամբ տվել հենց նոտարներին։

Սույն «տիեզերական»  մեղադրանքի հիմքով Փաշինյանն, տարբեր ճնշումների միջոցով,  կարողացավ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ի նախագահի պաշտոնից և ահա հիմա, շարունակելով այս դատավարությունը,  փորձում է  Թովմասյանին ընդհանրապես   հեռացնել ՍԴ-ի դատավորի պաշտոնից:

Ժամանակին Հրայր Թովմասյանը ակնարկում էր, որ ՍԴ-ի նախագահի պաշտոնում, նա իրեն զգում է ինչպես քաղաքական խրամատում:

2020 թվականի պատերազմը և դրա հետևանքները ընդգծեցին Թովմասյանի այս խոսքերի իրավացիությունը:

Հիմա, երբ արդեն հայտարարված է, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանը պիտի նոր Սահմանադրություն ընդունի, կամ էլ փոփոխի այն, դուրս բերելով Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների կետերը, Նիկոլ Փաշինյանն հասկանում է, որ իր համար, ունենալ լոյալ ՍԴ քիչ է:

Բանն այն է, որ այսօրվա ՍԴ-ում գտնվում են երեք կարգի դատավորներ.  պարկեշտ դատավորներ, լպրծուններ և վերջացած սրիկաներ:

Հրայր Թովմասյանը արդեն որևէ վտանգ չէր սպառնում՝ գտնվելով ՍԴ-ում, քանի որ այստեղ արդեն լպրծունների գերակայություն է:

Սակայն, Փաշինյանին դա էլ բավարար չէ, քանզի 2026-27 թվականներին իրեն դժվարին ժամանակներ են սպասվում: Այդ իսկ պատճառով իրեն անհրասժեշտ է, որ ներկայիս ՍԴ-ում գերակա դեր կատարեն ոչ թե լպրծունները, այլ վերջացած սրիկաները:

Վերջիններս Փաշինյանի հետ գնտվում են մեկ նավակում և շատ լավ են հասկանում, որ իշխանափոխությունից հետո իրենց դատելու են՝ որպես պետությանը մեծ վնաս պատճառածների: Այդ իսկ պատճառով նրանք մինչև վերջ հավատարիմ են գտնվելու Փաշինյանին:

Իսկ որպեսզի ՍԴ-ում այդ մթնոլորտը հաստատվի, պիտի Հրայր Թովմասյանը կամ հայտնվի ճաղերի հետևում, կամ էլ լինի ներկայիս ՍԴ-ի շենքից դուրս:

Հասկանալի է, որ երկրում ավտորիտար համակարգը միանգամից չի հաստատվում: Ավելին, 21-րդ դարում այդպիսի համակարգի հաստատումը հեշտ գործ չէ:

Սակայն Փաշինյանին մինչ այսօր հաջողվել է հասնել իր նպատակներին բացառապես մեկ պատճառով, Հայաստանում մինչ այսօր չի ձևավորվել այնպիսի ծանրակշիռ ընդդիմադիր կենտրոն, որը հանրության առջև հանդես կգար ոչ միայն ազգային-ազատագրական ոտանավորներ արտասանելով, այլև ներկայացնելով երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու այլնտրանքային ծրագրեր:

Ընդ որում այդ այլնտրանքը  պիտի ունենա համալիր բնույթ, որտեղ քաղաքացին պիտի տեսնի, ծրագրեր երկրի անվտանգության հետ կապված, տնտեսական զարգացման, քաղաքական համակարգի բարեփոխման, սոցիալական խնդիրների լուծման և այլ տարբեր խնդիրների լուծման հարցերը:

Բացի այդ,  ընդդիմությունը պիտի չզլանա և պայքարի,  ձգտելով նույնիսկ փոքր քայլերով հաղթանակների հասնել: Քանզի այդ փոքր քայլերի հաղթանակը վերջում քանակը որակի է վերածում:

Օրինակ վերջին ժամանակահատվածում «Մայր Հայաստանը» բավականին ակտիվ ձևով բարձրացնում է քաղաքացուն հուզող խնդիրներ: Եթե մյուս ընդդիմադիր շրջանակները, ոչ թե խանդի տեսարաններ ցուցադրեին, այլ փոխլրացման սկզբունքով իրենք ել լծվեին այդ աշխատանքներին, քաղաքացին կտեսներ փոքր քայլերում հաղթանակներ և արդյունքում ընդդիմության կշիռը միայն կբարձրանար: Սակայն ցավոք ընդդիմության մեծ մասը ոչ միայն չգիտակցեց դա, այլև չէր ապրում այդ պատկերացումներով:

Երբ քաղաքացին տեսնում է միայն Փաշինյանի հանդեպ քննադատություն և չի տեսնում լուծումների այլնտրանքը, պրակտիկ գործողություններ, ապա հանրությունը սկսում է հիասթափվել և հայտնվում է թմբիրի մեջ, քանզի այդպիսին է քաղաքական զարգացման տրամաբանությունը:

Իսկ երբ իշխանությունը նույնիսկ փոքր հարցերում է հաղթանակ տանում, նա ժամանակի ընթացքում հասնում է բացարձակ իշխանության: Իսկ ընդդիմադիր շրջանակները սկսում են աստիճանաբար հեղինակազրկվել հանրության մոտ, փաստացի էլ ավելի ուժեղացնելով Փաշինյանի դիրքերը:

Հրայր Թովմասյանի այս գործը կարելի է փոքրիկ թրիգեր դարձնել, եթե բոլոր տեսակի ընդդիմադիր շրջանակները համախմբվեն այս խնդրի շուրջ և թույլ չտան, որ իշխանությունը այս հարցում էլ  իր փոքր հաղթանակը տոնի:

Այստեղ պետք է լինի համապատասխան գիտակցում, որ դա կայանա: Կլինի՞ այդ գիտակցումը, դժվար է ասել, հաշվի առնելով ներկայիս ընդդիմադիր դաշտի ողբալի վիճակը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>