Մարզահամերգային համալիրի հարակից տարածքն անապատի է վերածվում․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից կանաչապատ տարածքը գնալով անապատի է վերածվում․ ոռոգման խողովակը մի քանի տեղից պայթել է։
Չորացած խոտերն ու ծառերը կարող են նաև հրդեհի պատճառ դառնալ։ Իսկ ասֆալտից բարձր կառուցված հեղեղատար համակարգի հետևանքով էլ ոռոգման պայթած խողովակից հոսող ջուրը հասնում է մինչև «Հրազդան» մարզադաշտ։
Խնդիրը շտապ լուծում է պահանջում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/armen.qocharyan.7/videos/821696979951555/?vh=e&extid=MSG-UNK-UNK-UNK-COM_GK0T-GK1C