Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում է, իսկ Կարեն Կարապետյանի բախտը չբերեց

«Փաստ» օրաթերթը գրում է. 2018 թ. քաղաքական վերադասավորումների, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ ձևավորված ինտրիգը դեռ պահպանվում է: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում չակերտները չբացեց:

«Մինչև ապրիլ երկար ժամանակ կա: 4 ամիս առաջ կոնկրետ բաներ ասելու դեպքում ողջ պետական համակարգը կցնցվի, դրա համար էլ փորձում է ձեռնպահ մնալ այդ գնահատականներից: Մյուս կողմից հասարակության մոտ և քաղաքական դաշտում հետաքրքրություն կա այդ հարցի շուրջ, դրա համար փորձում է խուսափողական պատասխաններով հանդես գալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի պաշտոնի շուրջ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև պայմանավորվածություն կա, մյուս կողմից էլ նշվում է, որ դեռ ոչինչ հստակ չէ, քաղաքագետն ընդգծեց. «Սա քաղաքական պրոցեսի խնդիր չէ, երկու մարդկանց փոխհարաբերությունների հարց է: Բայց, հաշվի առնելով, որ գործող նախագահը դրական գնահատականներ հնչեցրեց Կ. Կարապետյանի մասին, ըստ էության, դրական է տրամադրված նրա գործունեությանը: Կարող ենք ենթադրել, որ հարաբերությունները նորմալ են, և նրանք այդ հարցի շուրջ ինչ–որ լուծում գտել են: Սա, իհարկե, հավանական տեսակետ է: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա հասարակությունը փոփոխություններ է ուզում, ավելին՝ մի մասը շատ արմատական է տրամադրված: Փոփոխություններ չեղան: Իսկ իրավիճակը կարող էր պայթյունավտանգ լիներ: Ըստ իս՝ գործող նախագահի համար դա ևս տեսանելի էր: Չցանկանալով սրել իրավիճակը, նա փորձեց թարմ շունչ մտցնել և ընտրությունների ժամանակ ի հայտ եկան Կ. Կարապետյանն ու իր թիմը: Նրանց միջոցով Ս. Սարգսյանը փորձում է նոր դեմքով քաղաքական ուժ ներկայանալ: Այս պահին այդ ճանապարհով է գնում: Փորձում է գտնել այն ոսկե միջինը, որի միջոցով կկարողանա պահպանել ՀՀ–ի կայունությունը»: Իսկ թե որքանո՞վ է դա հաջողվում, երբ թե՛ իշխանության, թե՛ կառավարության նկատմամբ հասարակության դժգոհությունը չի մարել, քաղաքագետը պատասխանեց. «Փորձենք վերլուծել: Կ. Կարապետյանը սեպտեմբերին դարձավ վարչապետ, սեպտեմբերից մինչև ապրիլի 2–ը նախընտրական պրոցեսներ էին, որի ընթացքում որևէ լուրջ փոփոխություններ տնտեսական համակարգում հնարավոր չէր անել: Ապրիլից հետո ՀՀԿ–ն հաղթանակ տարավ ու թեև այն ապահովելու գլխավոր գործոնն ընտրակաշառքն էր, այնուամենայնիվ, որոշակի սպասելիքներ կային Կ. Կարապետյանից: Մյուս կողմից, սակայն, ակտիվ խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե նա կմնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Ըստ էության, նրա՝ պաշտոնին մնալու կամ չմնալու հարցն առկախված է թե՛ հասարակության, թե՛ ներքաղաքական վերնախավում:

Իսկ նման պարագայում իշխանության հանդեպ գործարար ներդրումների առումով ձեռնպահ դիրքորոշում կա: Մարդիկ սպասում են, թե ապրիլին ի՞նչ կոնֆիգուրացիա և փոփոխություն կլինի: Իր բախտը չբերեց այնքանով, որ նախ համընկավ նախընտրական փուլը, երկրորդը՝ ընկավ այն ինտրիգի մեջ, որտեղ անընդհատ խոսվում է՝ կմնա՞ իր պաշտոնին: Սրանք այն օբյեկտիվ գործոններն են, որոնց արդյունքում լուրջ փոփոխություն ՀՀ–ում դեռ չկա»:

Անդրադառնալով ՀՀԿ–ականների այն հայտարարություններին, թե Ս. Սարգսյանին փոխարինող չկա ու հարցին, թե դրանք արդյո՞ք ներիշխանական որոշակի պայքարի մասին են խոսում, քաղաքագետը պատասխանեց. «Նրանք ոչ թե Ս. Սարգսյանին, այլ իրենց են պաշտպանում: Հասկանում են, որ եթե ՀՀ–ում քիչ թե շատ փոփոխություններ լինեն, այլևս իշխանության մեջ չեն լինի: Նրանք իրենց դիրքերն են պաշտպանում և իրենց պատկերացմամբ՝ ՀՀ–ն հենց այս վիճակում էլ պետք է լինի: Բայց Ս. Սարգսյանը, ով թեև հաղթանակ տարավ իր հակառակորդների հանդեպ, մի բարդ իրավիճակում հայտնվեց: Մի կողմից՝ քաղաքական առումով խնդիր չունի՝ իր թիմը ստանձնել է իր շահերի պաշտպանությունը: Բայց մյուս կողմից նա հասկանում է, որ այդ շրջապատով թե՛ ինքը և թե՛ ՀՀ–ն ապագա չունեն: Փորձում է փոխել իր շրջապատը, բայց բավականին դժվար է լինելու, քանի որ այն շրջապատը, որն ինքը ձևավորել է տարիների ընթացքում, հայտնվելու է իր դեմ: Հայաստանյան քաղաքական դաշտի ինտրիգը հենց սրա մեջ է լինելու: Պահանջելու են, որ ոչ մի փոփոխություն չլինի: Իր դեմ են դուրս գալու հենց այդ իմաստով»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>