«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Լեռնային Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանի գերդաստանի գերեզմանոցը չէ, որ նա որոշի՝ տապանաքար քաշե՞լ, թե՞ խաչքար դնել

Հայաստանի ԱԳՆ-ն փաստացի չի բացառում Բաքվի հերթական պահանջի կատարումը, այն է՝ Ադրբեջանի հետ համատեղ հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,-«Ազատությանն» ասել են ՀՀ ԱԳՆ-ից։ Իլհամ Ալիեւը  Հայաստանի կողմից ՄԽ-ը պահպանելու հնարավորությունը Ադրբեջանի նկատմամբ տարածային նկրտում է համարում, իսկ Փաշինյանի իշխանությունը, որն Ադրբեջանի հետ երեւակայական խաղաղության է ձգտում, ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է, իսկ այսօր արդեն, անուղղակի կերպով ու ԱԳՆ-ի մակարդակով ասում է՝ պատրաստ է դիտարկել երեք տասնամյակ գործած միջնորդական ձեւաչափը, որը միակ ֆորմատն էր Արցախի անկախությունն ամրագրելու, լուծարելու հնարավորությունը։

«Մինսկի խմբի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն, երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորում է»,- ավելի վաղ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրանից առաջ` դեռ հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ուղղակի կասկածի տակ էր դրել ՄԽ-ի գոյության իմաստը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, մեր իրականության մեջ, մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է։ Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր և նույնիսկ դրանից առաջ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Մինսկի խմբի անդամները հիմնականում իրար հետ չեն խոսում: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես այդպիսին, դե ֆակտո գոյություն չունի: 2016 թվականից արդեն բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ-ում գոյություն ունեցող կարգի լուծարումը»,-հայտարարել էր նա:

Դեռ 2020 թվականի պատերազմից առաջ էր Ադրբեջանը սկսել տորպեդահարել Մինսկի խմբի աշխատանքը, որին Բաքուն անգործության մեջ էր մեղադրում, ապա բանը հասավ նրան, որ Ալիեւը համանախագահներին հեգնանքով «թոշակի ուղարկեց»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին կասկածի տակ էր դնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացած բանակցային գործընթացն ու ժառանգությունը՝ հայտնի 3 հիմնարար սկզբունքներով. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման։ Այս սկզբունքները փաշինյանական դիվանագիտությունը դեռ պատերազմից առաջ փոխարինեց «անվտանգություն և կարգավիճակ» լղոզած ձեւակերպումով։ Ու թեեւ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԱԳ նախարարները վերահաստատեցին երեք հիմնարար սկզբունքներին իրենց հավատարմությունը, հետագա պրոցեսները հանգեցրին նրան, որ դիվանագիտական տեքստերից աստիճանաբար դուրս մղվեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման հինաքարային սկզբունքները՝ տեղը զիջելով արդեն զուտ հումանիտար խնդիրներին։  

Փաստացի, դեռ մինչեւ 2020 թվականը ՀՀ գործող իշխանությունը հետեւողական քաղաքականությամբ նպաստել էր ադրբեջանական օրակարգին՝ նսեմացնելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի դերն ու նշանակությունը, իսկ պատերազմից հետո, ինչպես  «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, Ալիեւն ասաց, թե  «ինչպես պետք է լուծել հակամարտությունը»։

«Մինսկի խորհրդաժողով հրավիրելու որոշումը կայացվել էր 1992թ Բուդապեշտում եւ այնտեղ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը։ Շեշտում եմ՝ Լեռանային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը դեռ չի որոշվել։ Անկախ նրանից, թե ինչ են ուզում Ադրբեջանն ու ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, երեք հակամարտող կողմ կա եւ երրորդ հակամարտող կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, եւս պետք է այդ որոշման հետ համաձայն լինի»,-ասում է Խաչատրյանը։ 
Պատգամավորը հիշեցնում է վերը մեջբերված Փաշինյանի հայտարարությունը ու ընդգծում՝ դեռ ամիսներ առաջ  է նա համաձայնություն տվել Ալիեւի պահանջին։ «ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ՔՊ-ական պատգամավորների տված հարցին բարձր դերասանական վարպետությամբ ասում էր՝ իսկ ի՞նչ է Մինսկի խումբը, ու պատասխանում, թե` Մինսկի խումբն ուղղակի բլեֆ է։ Նա սրանով ցույց տվեց, որ Հայաստանը ինքն էլ ՄԽ գործունեության նկատմամբ վերապահումներ ունի, հետեւաբար, սկզբունքային համաձայնություն է տվել Ադրբեջանին, որ, այո՛, Հայաստանը համաձայն է Ադրբեջանի հետ միասին դիմել ՄԽ-ն լուծարելու խնդրանքով։ Սա ադրբեջանական հերթական պահանջի առաջ հերթական խոնարհումն էր»,-ասում է պատգամավորը՝ անթույլատրելի համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը նման գործարքի գնա Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանն այս պահանջն առաջադրում է մեկ նպատակով՝ վերջնականապես փակելու Արցախի հարցը։

«Ադրբեջանը, այո՛, պարտադրում է, որ այդ խումբը լուծարվի մեկ պատճառով՝ իրենք համարում են, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, Ղարաբաղի հարց գոյություն չունի, հետեւաբար, ցանկացած ձեւաչափ, որն այդ մանդատով է գործում, այլեւս գոյություն ունենալու իրավունք չունի։ Նրանք դա պարտադրել են այս իշխանություններին, որոնք համաձայն են Ադրբեջանի հետ, բայց շեշտում եմ՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդն այդ լուծմանը համաձայն չէ, հետեւաբար, եթե երկու կողմերը համաձայն են, չի նշանակում, որ հարցը պետք է այդպես լուծվի։ Փուլային, փաթեթային կարգավորման տարբերակներին էլ է Հակաստանը համաձայն եղել, Ղարաբաղը համաձայն չէր, եւ նոր տարբերակներ սկսեցին մշակել։ Լեռնային Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանի գերդաստանի գերեզմանոցը չէ, որ նա որոշի՝ տապանաքար քաշե՞լ, թե՞ խաչքար դնել։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իր իրավունքները՝ ներառյալ քաղաքական իրավունքները՝ ազատ ինքնորոշվելու, սեփական քաղաքական կարգավիճակը ճշտելու անօտարելի եւ անժամանցելի իրավունքը: Այնպես որ, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, բացարձակապես գերակա չէ, նրա կապրիզը չի կարող գերակա լինել Արցախի հանրապետության ժողովրդի իրավունքների նկատմամբ»,-շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։ 
Չնայած նրան, որ ՀՀ օրվա իշխանությունը փաստացի գլխիկոր կատարում է Բաքվի պահանջը, Արթուր Խաչատրյանը Արցախի հիմնախնդիրը կրկին միջազգային օրակարգ բերելու հնարավորության դուռը փակված չի համարում։ Ամեն բան կախված է արտաքին նպաստավոր պայմաններից եւ իհարկե, ՀՀ ապագա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։ 

«Եթե Հայաստանում լինեն ազգային ուժեր եւ իրավիճակը Եվրոպայի կենտրոնում կարգավորվի, իհարկե, այդ հարցը պետք է վերադարձնել քաղաքական օրակարգ, բայց դրա համար պետք է արտաքին իրավիճակը բարելավվի, ինչը ՀՀ ուժերից վեր է։ Հայաստանը պետք է ունենա ազգային առաջնորդ, որն այս հարցը պատեհ աշխարհաքաղաքական պայմաններ ստեղծվելու դեպքում դարձյալ կդարձնի օրակարգային եւ կենտրոնական խնդիր, ուստի երբեք չպետք է համաձայնել Միսկի խորհրդաժողովի լուծարմանը, ընդհակառակը այդ հարցը մշտապես պետք է պահել օրակարգում։ Հիմա առաջին խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի կոլեկտիվ վերադարձի իրավունքը։ Փաշինյանին Ալիեւն արգելել է դրա մասին խոսել, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս Հայաստանում եւ Սփյուռքում եւ, ամենակարեւորը՝ Արցախը եւ Արցախի ընտրված օրինական իշխանությունները, այդ հարցը չպետք է բարձրացնենք»,-ասում է մեր զրուցակիցը։ 

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե նրան Արցախի ժողովուրդը չի ընտրել, ուստի ինքը չի կարող Արցախի ժողովրդին ներկայացնել։ 
«Դա, երեւի, իր ասած միակ ճիշտ բանն էր, ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդին ներկայացնել։ Եթե իրավունք չունի, թող Ադրբեջանին ասի՝ ես իրավունք չունեմ Արցախի ժողովրդի անունից խոսել, Ադրբեջա՛ն, ինքդ խոսիր եւ պայմանավորվիր Արցախի ժոողվրդի եւ ընտրված օրինական իշխանությունների հետ»,-շարունակում է Խաչատրյանը, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ ՀՀ բոլոր նախկին իշխանությունները հանդես են եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր ու դա ֆիքսված է անգամ 2019թ-ին Փաշինյանի իշխանության ընդունած ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

«Կրկնում եմ՝ Արցախի Հանրապետությունը Նիկոլի սեփականությունը  չէ եւ նա իրավունք չունի որոշել՝ արցախցիները որտեղ ապրեն, ինչ կարգավիճակով, որ իրավունքները առաջ մղեն եւ ինչ զիջումների գնան։ Դա Արցախի ժողովրդի անօտարելի ու անանցելի իրավունքն է»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>