«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ժողովրդի հետ կապ չունեն նրանք, ովքեր չեն դատապարտել հունիսի 12-ին կատարվածը. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քաղաքացիական հասարակության վերին աստիճանը՝ բարոյական հասարակություն

Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության և նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից, որոնցից մի մասն ուզում եմ ներկայացնել ձեզ։

Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մարդկանց հարաբերությունների փոփոխմանը, մենք կարծես ապրում ենք գլոբալ խաղատանը կամ գլոբալ լունապարկի մեջ՝ հայտնագործության և դրամի, նյութի ու տեխնիկայի հետ միասին: Մինչդեռ այսօր ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության հոսանքին դեմ-հանդիման գտնվող մարդն ամեն ինչից առավել մարդու և Աստծո կարիքն ունի:

Համայնքային կյանքի գիտակցությունն ու անհրաժեշտությունը փոխարինվում է անհատապաշտության գաղափարով, և որպես հետևանք, մարդու իրական կարիքները և զգացումները, հատկապես՝ մարդը մարդու կարիքն ունենալու բացարձակ գաղափարն աննկատ կերպով տեղատվություն է ապրում և պտտվում է սպառողականության թելադրանքի շուրջ, որում ահռելի դերակատարություն ունի ժամանակակից մեդիա աշխարհն իր բոլոր դրսևորումներով՝ բացասական և տագնապալի լուրերով մարդուն պահելով կախվածության և տագնապի մեջ՝ նրան զրկելով մտածելու և իրական կարիքները գնահատելու կարողությունից:

Իրական արվեստը, մշակույթը, մարդկային բոլոր ազնիվ զգացումները դառնում են ապրանք, գովազդի միջոց՝ վերացնելով այս բոլորի վեհությունն ու խորհրդավորությունը, մարդուն իր բոլոր ապրումներով վերածելով և գրեթե հավասարեցնելով ապրանքի կամ թվանիշի աստիճանի: Սերը և սիրո զգացումը վերածվում է ժամանցային մի երևույթի, որում սիրո սրբությունն ու սրբազնությունը նկատվում է լուսանցքային և անկարևոր: Այս իմաստով մարդկությունը հայտնվել է քաղաքակրթական համահարթեցման ալեբախումների մեջ:
Խելահեղ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները մարդու երջանկությանը ծառայելու պատրանքն են ստեղծում՝ փորձելով հատկապես տնտեսական ու նյութական միջոցներով, ամեն ինչում առանց սահմանի՝ ազատականության իդեալով բավարարել մարդկային կարիքները: Մարդն ըստ էության մեր ժամանակներում դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:

Սա մի աշխարհ է, որտեղ.

– Մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին,

– զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը,

– մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակներ ընկատվում են սոցիալ-տնտեսական պայմանները, և ոչ՝ բարոյական և հոգևոր արժեքները,

– շրջակա միջավայրի և բնության նկատմամբ ունեցած ըմբռնումը տևապես բախվում է տնտեսական շահերին և զարգացմանը,

– կենսաբարոյագիտական խնդիրներն անասելի արագությամբ զարգացող գիտատեխնոլոգիական միջոցների պատճառով թափանցում են մարդու կյանքի ամենասրբազան ոլորտները՝ ստիպելով որոշում կայացնել կյանքի սկզբնավորությանն ու մահվանն առնչված հարցերում:

Ժամանակակից աշխարհն ուզում է մարդուն դարձնել միայն տնտեսական էակ։ Այսօրվա իշխանություններն էլ լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնելու տնտեսական էակ, ոչ մի բան, սպառող՝ այդ բառի լայն իմաստով, սպառող, և ոչ՝ ստեղծող, մի էակ, որը սպառում է իր ինքնությունը, իր եսը, իր հայրենիքը, իր հավատը, ու մեխանիզացված, տնտեսական նիշ դարձած՝ շարունակում մեխանիկորեն ապրել այս կյանքը։

Այդ մարդուն անվանում են «քաղաքացի», բայց արդյոք դա՞ է այն քաղաքացին, որին արժանի է մեր հայրենիքը, և որը կարող է դիմակայել մեր հայրենիքին սպառնացող խնդիրներին, որը կարող է գնահատել ու սիրել մեր ամբողջական Հայաստանը՝ պատմական և իրական։

Հայաստանի նորագույն պատմության վերջին դրվագներից մեկում՝ հունիսի12-ին, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների մի ստվար զանգված լուռ գտնվեց քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անարդարությունների, ազատության և արժանապատվության ոտնահարման իրողությունների հանդեպ։ Մի խումբ էլ պոկվեց նրանցից և հստակորեն արտահայտվեց՝ հավատարիմ մնալով մարդկային և բարոյական արժեքներին։

Կարո՞ղ է լինել քաղաքացիական հասարակություն, որը կտրված է մարդկային և բարոյական ամենապարզ արժեքներից, արդյոք սա նոնսենս չէ՞։ Այդպիսի «քաղաքացիական հասարակությունը» կարող է հարմարվել պահի քաղաքական իրականությանը և ծառայել ամեն հաջորդ իշխանության, իսկ բարոյական հասարակությունը՝ ոչ։ «Քաղաքացի» բառի ամենալայն իմաստն իր մեջ շատ ավելի մեծ բարոյական և արժեքային խորություն ունի, քան այն սահմանափակ և մակերեսային ընկալումը, որով փորձում են մեզ կերակրել։

Քաղաքացին պատասխանատու է, քաղաքացին կրողն է իր երկրի, քաղաքացին հասարակ սպառող չէ։ Քաղաքացին բարոյական լուրջ բարձիկներ ունի իր ներսում, քաղաքացին ընտրում է իր երկրի ճակատագիրը և զարգացումը, ուրեմն նա պետք է խորությամբ ընկալի բոլոր գործընթացները։

Եվ հենց բարոյական հասարակության տապալումն է պատճառը, որ մենք.

– հանդուրժում ենք չարիքի իշխանության ցանկացած անբարոյականություն, որը մեզ արժանապատիվ մարդուց ուզում է դարձնել սոսկ ուտող և լավ ապրող կենդանի,

– հանդուրժում ենք այսքան սուտ և կեղծիք, անձնական և ազգային ստորացում, հանդուրժում ենք բազմահազարամյա Արցախի կորուստը,

– անտարբեր ենք Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հանդեպ, իսկ որոշները չարախնդում են։

Մենք այն հասարակությունն ենք, որ հեռախոսներով ու համակարգիչներով նայել է իր հայրենիքի կորստին, իր հայրենակիցների գաղթին։ Սա խարան է, բայց ոչ՝ դատավճիռ, եթե մենք ցանկանանք փոխվել, ցանկանանք առերեսվել ինքներս մեզ և ձգտել բարոյական հասարակության։

Մեր հանրային և պետական կյանքի ու հեռանկարի տարբեր հարցերի ու հիմնախնդիրների շուրջ առանձին հրապարակումներով հանդես կգամ պարբերաբար՝ ցույց տալով այսօր կատարվող իրադարձությունների և մեր ներքին բարոյական զարկերակի աշխատանքի անմիջական կապը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>