Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը
8
«Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ «Մայր Հայաստան» խմբակցությունը փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագծեր է ներկայացրել ԱՄՆ զինվորականները այցելել են Ադրբեջան Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Քրդական ինքնավարության Վիճելի տարածքների գլխավոր խորհրդի նախարարի հետ (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Հայաստան-Լատվիա 4-1 «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում Աննա Հակոբյանի «սվիտան» Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել «Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան ՔՊ-ականները կգործուղվեն Բեռլին Ու՞մ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը Խաղաղության պայմանագի՞ր է, թե «ղազագիր»․ Խաղաղություն բառին չխաբվեք. «Կարճ ասած» Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր «Սա դեռ աշնան գալուստը չէ»․ Գագիկ Սուրենյան Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ Կինը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց

Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում

Իր ճակատին բազմաթիվ կուսակցությունների անուններ դաջած Սամվել Բալասանյանը Գյումրիի ավագանու 2021-ի ընտրությունների ժամանակ հանդես եկավ որպես ընդդիմություն, սակայն ընտրություններից հետո ծախվեց Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ին ու հնարավորություն չտվեց իշխանափոխություն իրականացնել Գյումրիում:

Բանն այն է, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ոչ մեկը չուներ կեսից ավելին: «Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ տեղն էր ընկել: «Բալասանյան» դաշինքը եթե կոալիցիա չկազմեր նիկոլենց հետ, ապա այլ պատկեր կունենայինք հանրապետության 2-րդ քաղաքում՝ հայրաքաղաքում: Սակայն, իր տեսակին հավատարիմ՝ Բալասանյանը գործարքի գնաց Նիկոլի հետ՝ գործնականում գողանալով գյումրեցիների քվեն: Գործարքի էությունը հետևյալն էր՝ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցչին տվեցին քաղաքապետի պաշտոնը, ՔՊԿ-ին՝ փոխքաղաքապետինը: Գյումրեցիներին բաժին հասավ վատ կառավարումն ու քաղաքի անտերության մատնվելը:

Ամիսներ առաջ ՔՊԿ-ն որոշեց դուրս գալ կոալիցիայից, սակայն «Բալասանյան» դաշինքի համար ձայներ էր ապահովում, բյուջեի ընդունում էր կազմակերպում և այլն: Այսինքն՝ բաժանումը ձևական է: Դրանք իրար հետ են:

Այդ ձևականությունը երևաց նաև երեկ տեղի ունեցած Գյումրիի ավագանու նիստի ժամանակ, երբ «Բալասանյան» դաշինքը արտահերթ նիստի համար քվորում ապահովեց և կողմ քվեարկեց նիկոլենց ավագանու բերած որոշման նախագծին: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով՝ ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնել։

Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Այսինքն՝ «Բալասանյան» դաշինքը «կողմ» է քվեարկել Սամվել Բալասանյանի՝ նախկինում կայացրած որոշումների դեմ: Դա շատ էժանագին թատրոն է: Անտաղանդ թատրոն:

Մի կողմից ուզում են գյումրեցիներին ցույց տալ, թե, իբր, նիկոլենք պայքարում են ապօրինությունների, թալանի դեմ, մյուս կողմից՝ թե, իբր, ՔՊԿ-ն ու «Բալասանյանն» իրար հետ «չունեն»:

Ուշագրավն այն է, որ այս պատմության մեջ «պոդստավկա» է լինում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որը «Բալասանյան» դաշինքն է ներկայացնում, բայց Բալասանյանի դեմ է քվեարկում, ինչը Գյումրիում շատ վատ է գնահատվում մարդկային տեսանկյունից: Սամսոնյանը, փաստորեն, զոհ է գնում Փաշինյան-Բալասանյան հերթական խաղին, Բալասանյանի հերթական հաճախորդությանը:

Այս ամենն արվում է Գյումրիում քաղաքական կեղծ մթնոլորտ ստեղծելու համար, թե, իբր, Բալասանյանն ընդդիմություն է: Դա արվում է, որպեսզի թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրությունների ժամանակ բալասանյանենք ընտրողներին կրկին մոլորեցնեն, ձայներ գողանան ու Նիկոլի օգտին աշխատեն: Բայց հայտնի խոսքի համաձայն՝ կարելի է բոլորին խաբել մի փոքր ժամանակով, կարելի է մարդկանց մի փոքր մասին խաբել միշտ, բայց բոլորին ու միշտ խաբել հնարավոր չէ: Մեկ այլ ժողովրդական խոսք էլ կա գողի ու բոզի 40 օրվա մասին: Թասիբով գյումրեցիները դա կապացուցեն ընտրությունների ժամանակ: Լինի դա Գյումրիի ավագանու կամ ՀՀ ԱԺ ընտրությունը:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Նիկոլն ուզում է հաստագլխին՝ Կարեն Սարուխանյանին Գյումրիի քաղաքապետ դարձնել: Դրա համար էլ էժանագին թատրոններ է կազմակերպում: ՔՊԿ-ում, սակայն դեմ են այս տարբերակին: Գյումրիի ՔՊԿ-ն մի քանի թևի է բաժանված, և ամենակեղտոտ ձևով իրեն դրսևորում է Կարեն Սարուխանյանը, ինչը դուր է գալիս Նիկոլ Փաշինյանին, քանզի տեսակը տեսակին է գտել:

Նիկոլենք հիմա ձևեր են մտածում՝ հաստագլխին քաղաքապետ դարձնելու, սակայն դեռ չեն կարողանում ձևը գտնել: Արտահերթ ընտրություններից վախենում են, նշանակել՝ դեռ չեն կարողանում: Մնում է Բալասանյան Սամվելին օգտագործելը: Վերջինս հաճույքով օգտագործվում է: Բայց սրան էլ վերջ կգա:
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan