Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների
9
Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Պատերազմ Արցախում
Ոչ մի հաջողակ տղամարդ դեռևս չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա Մոսկովյան հեծանիվ... 10 մեքենայից ավտոշարասյունով, ռեանիմոբիլով-բանով Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը «Արթկոսմեդ» կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել է Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Հունվար-օգոստոսին Հայաստանի 24 հազար քաղաքացի գնացել է երկրից և չի վերադարձել «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Կոյուղաջրերն ամբողջությամբ լցվում են շենքի նկուղ (տեսանյութ) 10-րդ ամիսն է, ու Երևանը բեռնաթափված չէ... Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո՝ նվեր տանելով Մեսսիի մակագրած շապիկը․ Լուսանկար Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում. Արմեն Բադալյան Գաղութատիրություն հայկական մոդելով (տեսանյութ) Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» 42 միլիոն դրամի մսխում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ»

«Մայր Հայաստան» խմբակցությունը փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագծեր է ներկայացրել

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնց մեծ մասը՝ չզեկուցվող։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը մի շարք նախագծեր է ներկայացրել փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ առաջարկվում է Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղուց մինչև Տիչինայի փողոցն ընկած չանվանակոչված փողոցն անվանակոչել հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի անվամբ։

Նաև առաջարկվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված փողոցը, որն ամբողջությամբ ընդգրկում է Դավթաշեն 2-րդ թաղամասը, անվանակոչել հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ։

Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև ) անվանափոխել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։

Մեկ այլ նախագծով «Մայր Հայաստանն» առաջարկում է «Երևանի հ․ 156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ և ՀՀ գրողների միության անդամ Զորայր Խալափյանի անվամբ։

«Մայր Հայաստանը» քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագիծ էլ է ներկայացրել, համաձայն որի՝ քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում է քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։

Մասնավորապես առաջարկվում է՝

  • 1 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ,

  • 7 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2000 դրամ,

  • 30 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5500 դրամ․

  • 180 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ,

  • 365 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ․

  • Կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվում են անվճար՝ սույն ենթակետով նախատեսված համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։

Սույն որոշման առաջին կետով նախատեսված ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի բացակայության դեպքում ուղևորը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար վճարում է 100 կամ 50 դրամ (տրոլեյբուս):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan