Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում՝ Հատիս լեռան լանջին, կկայանա հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:
Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թևանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
Փառատոնի հատուկ հյուրն է «Արարատ-բենդ»-ը ՌԴ Մոսկվայից:
Փառատոնի ընթացքում տաղավարներում կներկայացվեն հայ և այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ և այլն:
Տեսանյութ
https://www.facebook.com/100064757583789/videos/321139727750316/