Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Բագրատ սրբազանը քարոզներում, ելույթներում հաճախ է օգտագործում թեզը, որ իր առաջնորդած շարժումը իր բովանդակությամբ ու էությամբ չարիքի դեմ պայքար է՝ հանուն բարիքի։ Նա Նիկոլ Փաշինյանին համարում է չարիք, կամ դրա ներկայացուցիչ, որը պարտադիր պետք է հեռանա, որ մեր երկրի վրա լույս բացվի։ Ասում է՝ որտեղ նա գնում է, մահ է․ Արցախ է գնում՝ մահ է, հանձնում է, Վարդենիս է գնում՝ զինվորներ են մոխրանում, սեղանի վրա ջուր է լցնում ու քարտեզ կազմում, էդ հատվածներում ջրհեղեղ է լինում։ Ու եզրակացնում է՝ այդ մարդը կախարդ է, թուղթ ու գիր է արել մեր երկրի վրա։ 

Հիմա մտածում ու նկատում եմ՝ Սրբազանի ասած թուղթ ու գիրը մենք ամեն օր կարդում ենք ոստիկանության լրահոսում՝ կրակոցներ, սպանություններ, ծեծ, դժբախտ պատահար, անտրամաբանական մահ, բոլորը իրար ատում են, թշնամանք, պառակտում։ Ինչպես մեկ անգամ ասել եմ, էնքան է ազգին Փաշինյանը պառակտել, որ մեծամասնությունը նրան դեմ լինելով անգամ, չի միաբանվում, այ այդքան պառակտված է։ Մեր առօրյան լի է արտակարգ պատահարներով, միջադեպերով։ Այս օրերի լրահոսը դրանք են՝ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի 37-ամյա բնակիչ։ Հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Դալար գյուղում հրազենից կրակոցներ է արձակել: Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են երեք անձի։ Սևանում հանգստյան գոտում բարձր խոսելու շուրջ վեճի ժամանակ վիրավորվել են երեք հոգի, մեկը մահացել է․ Սևանի ավագանու անդամ էր։ Մեղադրվողներից մեկն էլ 19 տարեկան։ Հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչ: Կապանում 27-ամյա կինը դանակահարել է երկու տղամարդու։ Թումանյան փողոցում «Մերսեդեսի» 20-ամյա վարորդը կրակել է ինքնագլոր վարող երիտասարդի ուղղությամբ։ Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի է ուեցել խուլիգանություն, ոստիկանների են ծեծել, այդ թվում՝ Գառնու և Աբովյանի ոստիկանապետերին։ Ե՞րբ էինք սենց բան լսել։ Արտաշատում 16-ամյա անչափահասը մի քանի կրակոց է արձակել 18-ամյա այլ երիտասարդի ուղղությամբ։ Երևանի Շինարարներ փողոցում կրակել են ամենագնացի վրա, զոհվել է քրեական հեղինակութուն։ Երևանում անչափահաս որդիների միջև վեճը լուծելիս հայրերը նռնակ են նետել, կրակել։ Չարենցավան քաղաքում վիճաբանության ժամանակ 17-ամյա տղային դանակի հարված են հասցրել։ Դանակահարողը քոլեջի ուսանող է։ Նորագավիթում 26-ամյա տղայի են սպանել։ 30-ից ավելի կրակոց է արձակվել։ Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել։ Երևանում կրակոցներ են հնչել, վիրավորվել է ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոնը: Գիշերվա ժամը 2-ին 18 և 19 տարեկան երկու աղջիկ, 20 և 23 տարեկան երկու տղա կամրջի վրա կրակելով գնացել են։ Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով խփել է 17-ամյա տղային։ Ժողովուրդ, սա տարվա չէ, ընդամենը վերջին օրերի ու ամեն օրվա դեպքերն են։ Սա ընդամենը մի մասն է ու զենքի գործադրման, հլը լիքը այլ՝ խուլիագանություն, առևանգել փող են ուզել, ավտոմեքենաներ են թալանել․․․

Սենց որ նայում ենք, Հայաստանը կրիմինալով աշխարհում հիմա արդեն բարձր հորիզոնականներ պիտի զբաղեցնի։ Ախր բայց ո՞նց, ինչպե՞ս, երբվանի՞ց ու ի՞նչ պատճառով թարս ֆռաց այս ամենը։

Կարող է նրանից է, որ մեր երկրում պատասխանատվություն չկա, կարող է նրանից է, որ ոստիկանությւոնը լրիվ այլ բաներով է զբաղված, կարող է նրանից է, որ տեսնում են իշխանությունը մենակ ընդդիմադիրների հետևից է ընկած։ Կարող է նրանից է, որ ժողովուրդն իրեն ապահով չի զգում։ Կարող է։ Բայց մենք այն կարծիքին չենք, չէ՞, որ բոլոր մեր Ոստիկանապետերը նախկինում ահավոր տաղանդավոր մարդիկ են եղել, իսկ հիմա ապիկար, դրանից է։ Մարդիկ են, մշտապես պահել այդ գրված ու չգրված օրենքները, կարգ ու կանոնը, իսկ հիմա պարզվում է՝ ոչ ոք, ոչինչ չի պահում։

Լավ, կասեք, բա սրանց մեղավորն ո՞վ է։ Գիտեք, երբ մի քանի հոգի իրար վրա կրակում են, կարող ենք ասել իրենք են մեղավոր։ Եթե էդ թաղամասում պարբերաբար լինում են նման դեպքեր, ուրեմն թաղային լիազորը մեղավոր է քրեածին իրավիճակը իր թաղամասում չվերահսկելու մեջ։ Բայց որ ամբողջ երկրում ամեն օր բազմաթիվ դեպքեր են լինում, մեղավորը ավելի շատ մթնոլորտն է, իշխանությունն է, որը պատասխանատուն է նաև դրա։ Որովհետև նա է առաջին հերթին երկրում ստեղծել կամ առնվազն թույլ է տվել նման միջավայր։

Մեռան ասելով ոստիիկանութունը բարեփոխվում է, ի՞նչն է բարեփոխվում․ սա է՞ բարեփոխումը․ որ մի քաղաքի ոստիկանին ծեծեն, մյուսին էլ ավտոմեքենային կպած քարշ տա՞ն․ բայց դա բարեփոխման հետ այդքան էլ կապ չունի։ Քաղաքացին մտնի ոստիկանության բաժանմունք, զենք խլի ու կրակի-վիրավորի ոստիանների՞ն։ Սա ինչքան ուզում ես բարեփոխի, դա մթնոլորտի հարց է։

Էն անգամ Փաշինյանը հպարտանում էր, որ ներքին անվտանգության համար 2018 թվականին հատկացվել է 63 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին՝ 148 մլրդ դրամ՝ 85 մլրդ դրամով ավելի։ Էդ գումարները ինչի՞ն են նպաստել, երբ երկրում սենց մթնոլորտ է, մարդիկ իրար ատում են։

Այ օրինակ ինձ կասե՞ք, քանի կոպեկի արժեք ունի Փաշինյանի այս ելույթը՝ 17․05․2018թ․․ «Մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Ինձ չի հետաքրքրում ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը»:

Իսկ սա՞․ «Չափազանց կարևոր եմ համարում հանրային համերաշխության հաստատումը։ Մենք պետք է լրջագույն ջանքեր գործադրենք Հայաստանում բռնությունից զերծ հանրություն ունենալու, բռնությունից զերծ հարաբերություններ հաստատելու համար»։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ելույթ․ «Ժողովրդի վստահությունը վայելող մեր կառավարությունն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ քաղաքական հայացքներից, անվտանգության համար»։

Դե հիմա ինձ ասեք, այդ ինչպես է ստացվում, որ բռնությունից զերծ հանրությունը Երևանի կենտրոնում՝ Պուշկին փողոցում, խմբակային ծեծի է ենթարկում ու սպանում քաղաքացուն։ Ձեր ասած սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն արած երկրում քաղաքացին հայտվում է փողոցում, հետո հայտնվում է հիվանդանոցում, բայց քանի որ փողոցից է հայտնվել հիվանդանոց, տնանկ է, սոցիալական աջակցությունը ցածր մակարդակի վրա է, մահանում է։ Իսկ ՔՊ-ականները տունը կորցրած քաղաքացու վրա ծիծաղում են, մանավանդ հիմա, որ ամեն մեկը մի քանի տուն է առել։

Ժողովուրդ ջան, կրկնում եմ, այս ամենը ատելության, անհանդուրժղականության, սոցիալական լարվածության, անարդարության զգացումի, անպատժելիության զգացումի ու ինչ-որ մի հատուկ դրա մոտիվացիայով գործող գործչի արածի արդյունք է։ Էս կարգի ատելություն ու ագրեսիվություն մեր երկրում չի եղել, ձեր մտքով չի անցե՞լ, որ սա մտածված է։ Մեր երկրում մթնոլորտը լցված է հանցավորությամբ ու մթնոլորտը լցված է մահով։ Մենք մեր բացատրությունն ունենք, ամենքս, սրբազանն ու հոգևորականները՝ իրենցը, բայց փաստը դրանից չի փոխվում, մահն իրոք ամենուր է։

Կարճ ասած՝ այսօր՝ հուլիսի 24-ին, Հովհաննես Հարությունյանի հուղարկավորումն էր։ Հրաժեշտ տվեցինք պայծառ, լուսավոր, ծայրահեղ հայրենասեր երիտասարդ գործչի, որին անցնող 6 տարում ակտիվ լուսաբանել եմ, հետևել գործողություններին, հրավիրել հարցազրույցների։ Ես ու իրեն անձնապես ճանաչողները ուղղակի ցնցված ենք այդ անտրամաբանական ու անարդար մահից։ 31 տարեկանում հասցրել էր վայելել, մեծ հարգանք, հատկապես՝ այս իշխանությանը ընդդիմադիրների կողմից։ Անսահման էներգիայով ու պոզիտիվով լեցուն էր Հովհաննեսը։ Ոչ մեկին թթու բառ ասած չկար, բացի իշխանություններից, որոնք աղետ են բերել մեր երկրի գլխին։ Հովհաննեսի մահը շատ մեծ անարդարություն էր։ 

Հովհաննեսի մահից հետո հատկապես, կրկին ու կրկին մտքիս է գալիս Բագրատ սրբազանի վերջին ելույթները, քարոզները չարի, բարու, խավարի ու լույսի, նեռի մասին ու այն մասին, որ մեր երկրի գլխին մահը կախված է, մեր երկրում մթնոլորտը էնպիսին է, որ կյանք չի ծնում, մահաբեր է։ Հովհաննեսի մահվան մեջ իշխանության կապը չեմ տեսնում, բայց նրա մահը էլի ինձ ստիպում է կրկին մտածել, մթնոլորտի ու իրավիճակի մասին, որում հայտնվել ենք վերջին 6 տարում ու որը չի վերջանում, շարունակվում է։ Ի տարբերությու հոգևորականների, մենք՝ աշխարհիկ մարդիկ, իրադարձություններին գտնում ենք պրագմատիկ բացատրություն։ Բայց լինում են դեպքեր, երբ պրագմատիկ բացատրություններ չկան ու մտածում ենք, Մայր Տաճարը շուտ բացվի, նավս կա մեզ վրա, մի բան անենք, դուրս գա, թուղթ ու գիրը մեր երկրից վերանա, էսքան դեպքեր էլ չեն լինի, էսքան մահ ու աղետ էլ չլինի։ Հերիք է։ Ամեն բան տեսանք արդեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>