Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ)

Ի՞նչ «փոխզիջումներ» է պահանջում Պետդեպարտամենտը Հայաստանից:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի համապարփակ կապիտուլյացիան տեղի ունեցավ ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այլ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի մի մասը մնաց ԼՂՀ ՊԲ-ի վերահսկողության տակ, պահպանվել է ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող միջանցքը, պետական ինստիտուտները շարունակել են գործել, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնաց առկախված վիճակում։

Հենց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, միանձնյա որոշմամբ Փաշինյանը հանձնեց Արցախը և մեզ զրկեց այն ամենից, ինչը հաջողվեց պահպանել նույնիսկ 44-օրյա պատերազմի արդյունքում։ Հենց դա էլ ստիպում է հիմնավոր կասկածներ ունենալ, որ պատերազմը միայն պատրվակ էր՝ արդարացնելու համար Արցախի հանձնումը, իսկ հետո Հայաստանի տարածքով անցնող միջանցքը հանձնելու համար։

Հոկտեմբերի 6-ին, «փոխզիջումների» պատրվակով, Արևմտյան բանակցային հարթակում Փաշինյանն Արցախը հանձնեց և հիմնավորումն այն էր, որ իբր Ադրբեջանն էլ իր հերթին զիջում է անում, իբր պարտավորություններ է ստանձնում պաշտպանելու Արցախի բնակչության իրավունքները և անվտանգությունը, ինչպես նաև ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին համապատասխան։

Հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունների կատարման երաշխավորը պետք է լիներ Արևմուտքը (պաշտոնական Փարիզ և Բրյուսել)։ Մակրոնն ու Միշելը պետք է լինեին նոյեմբերի 9-ին փաստաթղթին փոխարինելու եկած պայմանավորվածությունների երաշխավորները, այն պայմանավորվածությունների, որոնք զրոյացրել են 2020 թվականի համաձայնագրերը: Սակայն Փաշինյանի «փոխզիջումը» հանգեցրեց ոչ միայն Արցախի անկմանը, այլև նրան, որ «զգալով արյան հոտը»՝ Բաքուն հրաժարվեց ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Եվ այսօր մենք կրկին լսում ենք Երևանի և Բաքվի կողմից «դժվար ընտրությունների և բարդ փոխզիջումների գնալու» անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», — ասել է Միլլերը։

Ի՞նչ բարդ ընտրությունների և ի՞նչ փոխզիջումների մասին է խոսում ամերիկացի պաշտոնյան։ Միգուցե նա ասում է նույնը, ինչ Երևանում ասաց Պետդեպարտամենտի մեկ այլ ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենը, ով ոգևորված պատմում էր այն մասին, որ «այսօր պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասով Միջերկրական ծովից մինչև Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցք բացելու»։

Հայաստանի համար «դժվար փոխզիջումը» Հայաստանի տարածքով Բաքվին-Անկարային և ԱՄՆ-ին միջանցքի տրամադրումն է։ Ադրբեջանի համար «դժվար փոխզիջումը» Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային նոր պահանջներ չառաջադրելու խոստումն է, բայց հիշու՞մ եք, թե ինչ եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Ադրբեջանի խոստումների հետ։ Փաշինյանն ու Վաշինգտոնը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>