Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար)
9
Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Նրանք չեն ներկայացնում «Մայր Հայաստանը» և այլևս որևէ կապ չունեն մեր հետ․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Փաստացի իրականությունը Փաշինյանի նախընտրական երևակայության դեմ ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Այսօրվա դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 482 հազար 872 է Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ Երբ որ իմացել եմ ընկերուհուս պապան Բարգավաճից է, ես էլ եմ եկել. երիտասարդը՝ Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը, կան զոհեր Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը ՔՊ-ն անխնա մսխում է պետբյուջեի գումարները (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը

Ինչո՞ւ են ամերիկացիները փորձում խամաճիկացնել Հայաստանը, պատժել Վրաստանին, բայց հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին

Տարածված տեսակետ կա, թե իբր ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ հիմնականում աջակցում է այն երկրներին, որոնք ժողովրդավարական արժեքներով են ապրում, և ճիշտ հակառակը՝ պայքարում են ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրների դեմ:

Այդ տեսակետը հիմնականում տարածված է այսպես կոչված «փոքր ժողովուրդների» մոտ, որոնք անկեղծորեն կարծում են, թե բավարար է, գոնե արտաքուստ, որդեգրել  ժողովրդավարական արժեքները և դրա դիմաց կստանան բավարար աջակցություն ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Այսպիսի տրամադրություններ էին գերիշխում նաև Հայաստանում 100 տարի առաջ, երբ հավատում էին, որ բավարար է արտաքին քաղաքականության մեջ ունենալ արևմտամետ կողմնորոշում և դրա դիմաց կարելի էր ստանալ «պարգևավճար», ի դեմս, օրինակ Սևրի պայմանագրի:

Սակայն իրականությունը 100 տարի առաջ ճիշտ հակառակն եղավ: Հայերը հրապուրվեցին արևմտյան խոստումներով և դաժանորեն պատժվեցին դրա համար: Այն ժամանակվա Հայաստանը, որն ուներ մոտ 60 հազար քառ.կմ տարածք, այդ քաղաքականության պատճառով կորցրեց իր տարածքների կեսը:

Նույն սխալը կատարեցին վրացիները 20 տարի առաջ, երբ կարծում էին, թե բավարար է ցույց տալ իրենց հավատարմությունը ԱՄՆ-ին, ապա կկարողանան լուծել իրենց ազգային խնդիրները: Սակայն կրկին իրականությունը ճիշտ հակառակն եղավ: 2008-ի պատերազմից հետո, Ռուսաստանը պետական մակարդակով ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, իսկ Արևմուտքը որևէ գործնական քայլ չկատարեց իր, իբր «դաշնակցին» աջակցելու համար:

Իսկ ուկրաինական օրինակը ցույց է տալիս Արևմուտքի վերաբերմունքի ողջ ցինիզմը: Վաշինգտոնն ու Բրյուսելը խրախուսեցին Կիևին դիմել հակառուսական քայլերի, որի արդյունքում սադրեցին Մոսկվային ռազմական գործողությունների գնալ: Արդյունքում այս պատերազմում արդեն զոհվել են ուկրաինական կողմից մոտ 500 հազար մարդ, դրան գումարած այդ երկիրը կորցրել է իր տարածքի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ում ու Եվրոպայում չեն էլ թաքքցնում, որ իրենք դա դիտարկում են, որպես  «պատերազմ Ռուսաստանի դեմ՝ մինչև վերջին ուկրաինացին»:

Ըստ այդ հրեշավոր հաշվարկների, ճիշտ է, ուկրաինացիների մի զգալի մաս կարող է զոհվել, սակայն դրա դիմաց մեծ կորուստներ կունենա նաև Ռուսաստանը:

Վերադառնալով մեր տարածաշրջանի խնդիրներին, նշենք, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է մի քանի դրույթների վրա:

Առաջին

ԱՄՆ-ն չի կարևորում  Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարության աստիճանը: Քանի որ այդ երկրները, ըստ ԱՄՆ-ի, ռեգիոնալ ավելի մեծ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի «քաղաքական հայաթն են հանդիսանում»: ԱՄՆ-ի համար առավել կարևոր է, որպեսզի այդ «հայաթում», Ռուսաստանի և Իրանի դերը զգալի նվազ լինի և, փոխարենը, մեծանա Թուրքիայի դերը: Ավելին, որպես ռազմավարական նպատակ, ԱՄՆ-ն ուզում է, որ այս տարածաշրջանն ամբողջովին հայտնվի Թուրքիայի տիրապետության տակ, քանի որ այդ երեք ռեգիոնալ պետություններից, Թուրքիան, ԱՄՆ-ի համար, համարվում է «չարյաց փոքրագույնը»:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դոկտրինում գերիշխում է երկու իրար հակասող մոտեցում.

-ԱՄՆ-ն պիտի աջակցի ժողովրդավարացման  «տարբեր փուլերի ալիքները»

-ԱՄՆ-ն պիտի հանդես գա երկրների հանդեպ հայտնի ամերիկյան քաղաքագետ Սեմուել Խանգտինգթոնի կոնցեպտի համաձայն, ըստ որի Աշխարհը բաժանված է մի քանի քաղաքակրթությունների, որոնք անպայման չի, որ կկարողանան ունենալ ընդհանուր ժողովրդավարական արժեքներ: Ըստ նույն այդ քաղաքագետի, օրինակ Իսլամական քաղաքակրթությունը, իբր, երբեք չի կարողանա ներդնել իր մեջ արևմտյան  ժողովրդավարական արժեքները: Իսկ դա նշանակում է, որ իսլամական երկրների հանդեպ ԱՄՆ-ն պիտի վարի, ոչ թե գաղափարականացված մոտեցում, այլ շարժվի բացառապես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից ելնելով:

Թուրքիան այդ երկրներից ամենամոտն է Արևմուտքին: Ուրեմն ԱՄՆ-ի քաղաքականությունը պիտի լինի համարժեք, մինդեռ Իրանը, անհամատեղելի մոտեցումներ ունի ԱՄՆ-ի շահերի հանդեպ:

Այս ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ի մոտեցումները մեր տարածաշրջանի հանդեպ ունեն բացառապես աշխարհաքաղաքական ասպեկտ: Իսկ դա նշանակում է, որ Վրաստանի, Հայաստանի կամ Ադրբեջանի ժողովրդավարական աստիճանները ԱՄՆ-ի համար, գրեթե զրոյական նշանակություն ունեն:

Դրա վառ ապացույցը այսօրվա իրենց մոտեցումն է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Երկրորդ

Եթե ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում չունի արժեքների վրա հիմնված մոտեցում, նշանակում է՝ իրենց համար կարևոր է, թե որ երկիրը ինչ արժեք ունի ԱՄՆ-ի համար:

Այդ տեսանկյունից, ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ իր համար տարածաշրջանում ամենակարևոր երկիրը Ադրբեջանն է:  Այդ երկիրն է Կասպից ծովով կապում տարածաշրջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Ադրբեջանը, ըստ ամերիկացիների, հանգուցային երկիր է:

Վրաստանն ու Հայաստանը, համարվում են կոմունիկացիոն իմաստով ընդամենը տարանցիկ երկրներ, որոնք պիտի դառնան Ադրբեջանի ածանցյալ երկրներ:

Եվ այս մոտեցումներում, առանձին վերցրած, ժողովրդավարական աստիճաններն այդ երկրներում ԱՄՆ-ին ամենից քիչն են հետաքրքրում:

Այսպիսով, կարող ենք բնութագրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական մոտեցումները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանդեպ հետևյալ կերպ.

Ադրբեջանի հանդեպ

Ադրբեջանը տարածաշրջանի ամենից ավտորիտար երկրին է համարվում, սակայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին դա ամենից քիչն է հետաքրքրում:

Ադրբեջանը դարձել է հանգուցային երկիր, որը կապող օղակ է Ռուսաստանի և Իրանի միջև (այդ երկրների միջև են անցնում Հյուսիս-հարավ ճանապարհները):

Միաժամանակ, Ադրբեջանը, այսպես կոչված «միջին միջանցքի»  համար դարձել է նույնպես հանգուցային երկիր:

Արևմուտքն իհարկե կուզենար, որ Ադրբեջանը չզարգացներ իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ: Սակայն, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԵՄ-ն, նույնիսկ ռիսկ չեն անում արտահայտվել դրա մասին: Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքին, ապա Ալիևը հիմնել է այնպիսի ավտորիտար համակարգ, որ ԱՄՆ-ն նույնիսկ փոքր օղակներ չկարողանա ունենալ Ադրբեջանի ներսում՝ Ալիևի վրա ազդելու համար:

Հենց դրա համար էլ, չկարողանալով ճնշել Ալիևին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն, որոշել են ընդգծված հարգանքով մոտենալ Ադրբեջանի բալանսավորված քաղաքականությանը, փորձելով մաքսիմալ բավարարել իր պահանջները, որպեսզի այդ բալանսում իրենց դերը ավելի փոքր չլինի, քան Ռուսաստանինն ու Իրանինը:

Հայաստանի հանդեպ

Փաշինյանի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանը որպես խամաճիկային երկիր, որը չպիտի խանգարի Ադրբեջանին՝ կատարի իր միջին միջանցքի զարգացման ծրագիրը:

Հենց դրա համար ԱՄՆ-ն Փաշինյանի ձեռքերով վերացրեց Արցախի հարցը, որպեսզի Ադրբեջանը լիարժեք անկախանա Ռուսաստանից և կարողանա վարել, ավելի թուրքամետ, արևմտամետ քաղաքականություն, քան՝ երբ կար չլուծված ղարաբաղյան խնդիր: Եթե Հայաստանը խոչընդոտի Ադրբեջանի ծրագրերին, ապա նույն ճակատագրին պիտի արժենա նաև Հայաստանը՝ կրկին  Փաշինյանի միջոցով:

Հայաստանը պիտի մինիմիզացնի իր կապերը Իրանի և Ռուսաստանի հետ և, վերջնաարդյունքում, պիտի դառնա  Թուրքիայի ծայրագավառաը. ահա սա՛ է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Հայաստանի նկատմամբ: Իսկ որպես թուրքական ծայրագավառ Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ , ԱՄՆ-ին շատ քիչ է հետաքրքրում: Ակնհայտ է, որ եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Հայաստանը կունենա այն ճակատագիրը, ինչը ունեցավ Արևմտյան Հայաստանը:

Վրաստանի հանդեպ

Վրաստանը մինչ 2012 թվականը վարում էր խամաճիկային քաղաքականություն, ինչպիսին, որ այսօր վարում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում: Սակայն , ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը շատ մեծ կորուստներ չունեցավ, եթե իհարկե չհաշվենք Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը: Սակայն պետականության վերացման վտանգի առջև չկանգնեց, ինչպես  Հայաստանն այսօր: Պատճառն այն էր, որ Վրաստանը միջին միջանցքի միակ տրանզիտային երկիրն էր, և ուրեմն, Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևոր միջանցք:

Սակայն երբ Վրաստանը փորձում է այսօր միջանցքայինից դառնալ հանգուցային երկիր, դառնալով խաչմերուկ, ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հուսիս-հարավ ուղղությամբ, միանգամից  թիրախային հարվածներ է ստանում ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Օրինակ, հենց այսօր ԵՄ-ն որոշել է կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը:

Զուգահեռ դրան, ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ ծրագրված զորավարժությունները։ Փոխարենը Վաշինգտոնը պատրաստվում է գործ ունենալ Հայաստանի հետ,  հուլիսի 15-24-ը երկրում կանցկացվեն Eagle Partner 2024 համատեղ զորավարժությունները։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վրաստանում նախատեսված համատեղ զորավարժությունները հետաձգվել են պաշտոնական Թբիլիսիի հակաամերիկյան հռետորաբանության պատճառով։

Իսկ իրականում Վրաստանը փորձում է վարել, ոչ թե հակաամերիկյան, այլ ավելի բալանսավորված քաղաքականություն, որպեսզի երկիրը դարձնի ավելի անվտանգ և դառնա տարածաշրջանային խաչմերուկ, այլ ոչ թե միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարանցիկ երկիր:

Այսպիսով այն ինչ կարելի է Ադրբեջանին, չի կարելի Վրաստանին և Հայաստանին: Ահա այսպիսին է ԱՄՆ-ի ԵՄ-ի մոտեցումը մեր տարածաշրջանի երկրների հանդեպ, որտեղ ժողովրդավարության գործոնը գրեթե գոյություն չունի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>