Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Հայաստանը չի մասնակցել Բելառուսի Անկախության օրվա առթիվ շքերթին, չնայած հրավիրված էր. ԱԽ

Մինսկը Հայաստանին հրավիրել է, սակայն հայ զինվորականները չեն մասնակցել այսօր Բելառուսի անկախության օրվա և գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրման 80-ամյակի առթիվ անցկացվող զորահանդեսին։ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը «մտացածին» և «սուբյեկտիվ» է անվանել այն պատճառները, որոնք հետևանքով զորահանդեսային հաշվարկները Հայաստանից Մինսկ չեն ժամանել։

«Չնայած հայ ժողովրդի պապերն ու պապերի հայրերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը և Մեծ Հայրենական պատերազմին»,-ասել է Վոլֆովիչը լրագրողներին:

Քարտուղարի խոսքերով, այս առումով խոսուն է Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի ամենաառաջին օրերին դրա պաշտպանության համար ոտքի կանգնեցին 34 ազգությունների ներկայացուցիչներ: «Այն ժամանակ չէին առանձնացնում` դու հայ ես, թե ադրբեջանցի, ռուս, բելառուս կամ ուկրաինացի: Մեր պապերն ու նախապապերը միասին էին դիմադրում: Եվ նրանք դրեցին Մեծ Հաղթանակի հիմքը»,-ընդգծել է նա:

Բելառուսի մայրաքաղաքում Անկախության օրվա առթիվ անցկացված զորահանդեսի ընթացքում շարասյունով անցել են բարեկամ պետությունների շքերթային հաշվարկներ, այդ թվում` Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Այսօր Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Հայկական կողմն անտեսել է նաև այս միջոցառման հրավերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական պատվիրակությունն այս տարի չի մեկնի Բելառուսում հուլիսի 8-18-ը կայանալիք «Սլավյանսկի բազար» երգի ամենամյա փառատոնին:

Երկու երկրների պաշտոնյաների միջև լարվածությունն առաջացել է վերջերս Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից հետո, որի ընթացքում նա, դիմելով Ալիևին, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմն անվանել էր «ազատագրական պատերազմ»: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, որ Բելառուսի առաջնորդը խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին: Իսկ խորհրդարանում վարչապետը խոստացել է, որ ոչ ինքը, ոչ էլ այլ պետական պաշտոնյաներ այլևս չեն մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>