«Սահմանազատման» հերթական հետևանքը
Դիտել նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։
Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։
Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել
«Կիրանցի բնակչին 270 մլն դրամ փոխհատուցում են առաջարկել, հրաժարվել է»․ Ոսկան Սարգսյան
Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը․ ինչ փոփոխություններ են կատարվել
«Զվարթնոցից» հետո ռուս սահմանապահները ծառայությունը շարունակում են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը «սահմանազատման» հերթական հետևանքն է ներկայացրել․
«Կիրանցեցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը, սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին:
Սա էնքան երկրորդային խնդիր ա, որ մարդիկ անգամ չեն խոսում սրա մասին, բայց դե իմացեք էլի:
Այդ վարելահողերում կա ցանված մոտ 30 հա հացահատիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «սահմանազատված» Կիրանցի բնակչուհին: