«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ոտքի կանգնել և միասնաբար պայքարել հանուն մեծ փոփոխությունների, հանուն համերաշխության, հանուն մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագայի։
Սուտն ու կեղծիքը, թշնամանքն ու պառակտումը, հանցավոր անգրագիտությունն ու թշնամու շահերի սպասարկման քաղաքականությունը պետք է դուրս շպրտվեն մեր կյանքից։
Մենք մեր երկրի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերները պետք է հաղթահարենք նոր ազգային իշխանության, նոր առաջնորդության, նոր որակի կառավարման միջոցով։
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն
05.05.2024թ.