Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Ալիևին անելիք չմնաց, Փաշինյանն ամեն ինչ արեց. «Կարճասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. ««Ալիևն է Փաշինյանին հանձնարարել», «Ալիևից լավ պաշտպանեց Ադրբեջանի շահը», «Սա հայ չէ», «Անհապաղ պետք է ձերբակալել»․ այս և այլ գրառումներ եմ տեսնում առավոտից։ Փաշինյանն էր գնացել ԱԺ ու էլի խոսում հանձնումներից։ Սա որ հանձնումների մոլագար է, հասկացել էինք, որ մեր պատմությունը, ինքնությունը, հայրենիքը իր համար արժեք չեն, դա էլ գիտեինք, բայց այսօրվանը, համամիտ եմ, հերթական անպատկերացնելի գիծն էր, որ սա անցավ։

2013 թվականին Երևանում քաղաքացի Գնելը տունը պաժառ էր տվել։ Ո՞րն էր պատճառը։ Ուներ 3 տղա, ամեն մեկն իր տունը ուներ, բայց հայրական տան հարցում վեճ կար արդեն 15 տարի։ Հերը, տեսնելով, որ չեն կարողանում տղերքը բաժանել տունը, հարբած ժամանակ պաժառ տվեց։ Կինը հարցրնում է այ Գնել ջան, հո դու անուղեղ հոգեկան չես, էս ի՞նչ արիր․ պատասխանում է՝ ես չասի՞ տան հարցը լուծեք իրար մեջ, չլուծեցին, ես էլ սենց լուծեցի։ Պաժառ տալուց հետո մի քիչ դզեցին-փչեցին ու ապրեց էդ տան մեջ ևս մի երկու տարի, մինչև մահացավ։ Ալկաշ մարդ էր, մտքին բան չէր գալիս, մեր մեջ ասած՝ խելք էլ չուներ, սաղ խմել էր, հարցի լուծման իր ձևը էդ էր։ 

Հարբեցող Գնելի մասին էսօր հիշեցի, երբ խորհրդարանում ելույթ էր ունենում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղացնող Փաշինյանը։ Ինչ է ասում նա․ ասում է՝ Ղարաբաղի հարցը թող լուծեիք 2016-ին, 15-ին, 14-ին ու էդպես իջնում է մինչև պատմության խորքերը ու ամեն թվական ասելիս ինքն էլ խնդում է իր ասածի վրա․ դուք չեք լուծել, ես սենց եմ լուծում։ Հանձնե՞լ եմ, ժողովրդին թողել եմ թափառակա՞ն, 5 հազար զո՞հ եմ տվել, թուրքին էլ մտցրել եմ մեր հազարամյա հողերի մե՞ջ, դե հիմա, ես սենց եմ լուծել։ Բայց ո՞նց ես լուծել, բայց քեզ ո՞վ ա խնդրել, որ տենց լուծես։ 94 թվականին էդ հարցը լուծվել էր, դու էլ եկել էիր ասում էիր ես ամեն ինչ անելու եմ, որ 94 թվականի պատերազմի արդյունքները պաշտպանեմ։

Եվ հարց՝ իսկ քեզ ո՞վ էր խնդրում լուծեիր ու տենց լուծեիր․ թող դու էլ չլուծեիր, եթե էդպես էիր լուծելու։

Արդեն 6 անգամ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողական է ներկայացնում․ 2019 թվականին գնաց 2018-ի արածները ներկայացնելու, նախկինի իներցիայով էր արդյունքը։ 2020 թվականին գնաց ներկայացնելու, լավ չէր, ասին՝ դե նոր է։ 2021 թվականին գնաց ներկայացնելու, արդեն Արցախի կեսը չկար, 2022 թվականին գնացիր ներկայացնելու, Սյունիքից ահագին մեծ հատված չկար, 2023 թվականին գնաց էլի կատարողականը ներկայացնելու, արդեն Ջերմուկից բան չկար։ 2024 թվականին գնացել ես ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը, Արցախը ընդանրապես չկա ու հիմնական ասելիքդ էն ա, որ Տավուշի մի մասը կարող է և չլինել։ Ամեն տարի Նիկոլ Փաշինյանը բարձրանում է ԱԺ ամբիոն ու խոսում էն մասին, որ Հայաստանից տարածքներ չկան։ Ինքը մեղավոր չէ, մեղավորը ուրիշներ են, բայց դե ինքն է վարչապետ արդեն 6 տարի։ Ու ասում է՝ դե ես էլ տենց եմ լուծում։ Հաջորդ տարի, եթե դու մնաս վարչապետ ու գաս կատարողականը կարդալու, ո՞ր մարզերը չեն լինի ՀՀ տարածքում այլևս․ Գեղարքունիքը մերը կլինի՞, Սյունիքը մերը կլինի՞, Վայոց ձորն ու Արարատը մերը կլինե՞ն։

Ընդ որում, ցանկացած զիջում ոչ մի բանի դիմաց է։ 2017 թվականին ասում էր այն, ինչ իրականում զիջում է, Սերժը անունը դրել է փոխզիջում։ Դուք իրավունք չունեք խոսելու փոխզիջումից, ասում էր, քանի Ալիևը չի ասել՝ ինչ է փոխզիջելու։ Իսկ հիմա ինքը խոսում է միայն զիջման մասին, այն հույսով՝ որ եթե հանձնի, հնարավոր է թույլ տան խաղաղ ապրել։ Երաշխիք էլ չէ, այլ՝ հույս։

Ասում է՝ որ ինձ տրամաբանական հարց են տալիս՝ եթե սահմանազատումն անենք Տավուշից, անվտանգություն լինելո՞ւ է։ Պատասխանում է՝ ոչ, չի երաշխավորում անվտանգություն, բայց եթե հրաժարվենք հանձնումից, անվտանգային սպառնալիքները կմեծանան։ Հանձնենք, որ անվտանգ լինի, բայց որ հանձնենք, անվտանգ չի լինի։ Հարցնում է ինքն իրեն՝ իսկ որ հողերը տանք, երաշխավորո՞ւմ է, որ նորից չեն հարձակվի Հայաստանի վրա։ Պատասխանում է՝ ոչ, չի երաշխավորում, բայց եթե չտանք, այ հաստատ կհարձակվեն։ Այսինքն՝ հանձնենք, որ չհարձակվեն, բայց հենց հանձնենք՝ կհարձակվեն։ Պատգամավորը հարց է տալիս՝ բա եթե հարձակվելու են ամեն դեպքում, հենա մի հանձնեք, որ ոչ թե 100 մետր հեռավորությունից հարձակվեն, այլ երկու, 5, 10 կիլոմետրից։ Պատասխանում է՝ դե հիմա նենց հեռահար զենքեր կան, որ էդ քանի կիլոմետրը եղանակ չի փողում։ Այսինքն՝ մտքին դրել է տալը ու հիմա ամեն ինչով պետք է արդարացնի տալը, ոչ թե պահելը։ Հողեր հանձնելը ընդամենը մի հարց է լուծում․ որ հենց հարձակվեն, Նիկոլը կասի՝ միջազգային հանրություն, տեսե՞ք հարձակվում են մեր ինքնիշխան տարածքի վրա, այսինքն կգնա դոշներին լացելու։ Բայց, մի րոպե․  Ուկրաինայում պատերազմը հիմա Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա չէ՞։ Սաղ աշխարհն ասում ա Գազան Պաղեստինի ինքնավարությանը չի՞ պատկանում։ Հեռու չգնամ․ որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից 200 կիլոմետրմիջազգային հանրությունը չի՞ ճանաչում մեր տարածք։

Կարևոր հարց՝ որ հողերը տաք, երաշխավորվա՞ծ է, որ Ադրբեջանն էլ կվերադարձնի մեր 31 գյուղի տարածքները։ Ասում է՝ ոչ, բայց եթե չտանք, հաստատ չի վերադարձնի։ Ինքը համաձայն է մեր կողմից տալ, ինքնագլուխ որոշմամբ, Ադրբեջանն էլ եթե չի տալիս, մոտավորապես, դա իր պրոբլեմն է։ Ընդդիմությունը հլը սրանից 2 տարի առաջ առաջարկում էր ԱԺ-ում օրենսդրական փոփոխություն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ով ելույթ ունենա, ասի էս տարածքը մերը չէ, որպես դավաճան քրեական պատասխանատվության ենթարկվի։ Հլը էն վախտ էինք հարցնում իշխանությանը՝ էդ ի՞նչ եք ծրագրում անել, որ դեմ եք նախագծին։ Հիմա տեսա՞ք ինչ էին ուզում անել։

Բայց սա դեռ ամբողջ աբսուրդը չէր։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել: Միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։ Միջազգային Հանրությունը ո՞րտեղ է արձանագրել։ Ոչ մի տեղ․ Նիկոլն ասում է՝ դա իմ վերլուծությունն է և եզրահանգումն է։ Հիմա դու վարչապետի պաշտոնում վերլուծաբա՞ն ես աշխատում։ Ու էդ ո՞նց ես վերլուծում, որ միշտ Ադրբեջանի օգտին է։ Իսկ ո՞վ ասաց, որ վերլուծաբանները բոլորը ճիշտ են վերլուծում, այդ թվում՝ դու։ Իսկ քեզ ընտրել են տարածքային ամբողջականությունը պաշտպանելո՞ւ, թե՞ արխիվային փաստաթղթեր վերլուծելու համար։

Ասում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում ասելով հասկացել են, որ պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմի մեջ։ Ասում է՝ ես տենց եմ վերլուծել։ Բայց ինչո՞ւ ես տենց վերլուծել․ ինքնորոշում նշանակում է դառնալ անկխ պետություն, ինչպես որ դարձել են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները։

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հաղորդում տվեց հանցագործության մասին։ Ասում է՝ 2021 թվականին, երբ եկան մտան Հայաստանի տարածք, մենք չարձագանքեցինք, որ պատերազմի առիթ չտայինք։ Մենք սադրանքին չտրվեցինք։ Դու պարտավորվել ես կյանքիդ գնով պաշտպանել Հայաստանի տրածքային ամբողջականությունը, բայց հիմա ասում ես խախետել են, ես չեմ արձագանքել, որ պատերազմ չլինի։ Կամ ի՞նչ գիտես, որ եթե չթողեիր մտնեին Սև լիճ, պատերազմ էր լինելու։ Դա էլ է՞ վերլուծման արդյունք։ Ի՞նչ է նշանակում՝ ներխուժել են ՀՀ իքնիշխան տարածք, չեմ արձագանքել որ ՀՀ ինքնիշխան տարածքին վտանգ չսպառնա․ Սև լիճը մեր ինքնիշխան տարածքը չէ՞։

Կարճ ասած՝ խորհրդարանում այսօրվա ներկայացրածը ոչ թե կառավարության ծրագրի կատարողական էր, այլ՝ խոստումների տապալման հերթական արձանագրում։ Ուղղակի հասցեներն էին խառնել․ որպեսզի դա իրոք ծրագրի կատարողական լիներ, պետք է ներկայացներ Միլի Մեջլիսում։ Որովհետև էն, ինչ ասաց, լրիվ համապատասխան էր դրանց Ազգային ժողովին, ոչ թե Հայաստանի։ Իլհամ Ալիևը որ իր հաջողությունների մասին ուզում է խոսել, ասում է հենց էն բաները, որոնք այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ժողովուրդ ջան, եթե Հայաստանի կառավարությունը 6 տարվա ընթացքում ինչ արել է, եղել է ի վնաս մեզ, ի օգուտ մեր թշնամիների, ի վնաս մեր դաշնակիցների, ուրեմն խնդիրը ո՛չ մեր մեջ է, ո՛չ մեր դաշնակիցներ, ո՛չ էլ անգամ մեր թշնամու։ Խնդիրը, կարծում եմ, նրա մեջ է, որ մենք դեռևս չգիտենք՝ ում հետ գործ ունենք։ Այս մարդը պահում է Ադրբեջանի շահը, Ալիևին բան էլ չի մնում, Ալիևի ուզածն է առանց պատերազմի կապիտուլյացիա, հենա մարդն ապահովում ա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>